Բերսաբե Հովսեփյան
Բերսաբե Հովսեփյան-Սնղչյան (պարս.՝ برسابه هوسپیان, 1906, Սպահան, Իրան - 1999, ԱՄՆ), իրանահայ մանկավարժ։ Թեհրանում առաջին մանկապարտեզի հիմնադիրը[1]։
Բերսաբե Հովսեփյան | |
---|---|
Ծնվել է | 1906 |
Ծննդավայր | Սպահան, Իրան |
Մահացել է | 1999 |
Մահվան վայր | ԱՄՆ |
Քաղաքացիություն | Իրան |
Կրթություն | Հայկազյան դպրոց (1942) |
Bersabé Hovsepian Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԲերսաբե Հովսեփյանը ծնվել է 1906 թվականին Չհարմալի Մամուկա գյուղում։ Մանուկ հասակում նրա ընտանիքը տեղափոխվել է Թեհրան[2]։ 1942 թվականին ավարտել է Թեհրանի Հայկազյան դպրոցը, այնուհետև դասավանդել է նույն դպրոցում, հետագայում` նաև Էնզելիի հայկական դպրոցում[3]։
1930 թվականին Բերսաբեն Թեհրանում հիմնել է առաջին մանկապարտեզը, որը գործել է Իրանի մշակույթի նախարարության հավաստագրով, առարկաները դասավանդել են պարսկերենով։ 1954 թվականին մանկապարտեզին կից հիմնադրել է տարրական, 1959 թվականին՝ միջնակարգ դպրոցներ[3]։
1949-1951 թվականներին մեկնել է Ժնև, սովորել տեղի մանկավարժական համալսարանի մանկապատանեկան հոգեբանության ֆակուլտետում։ Մանկավարժությանը զուգահեռ զբաղվել է հասարակական գործունեությամբ[3], 1968 թվականին եղել է Հայ կանանց միության հիմնադիրներից մեկը։
Պարգևներ
խմբագրել- Իրանի կրթության և դաստիարակության նախարարության երկրորդ կարգի շքանշան[3]։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Իրանում 100 առաջատար կանանցից 12-ը ազգությամբ հայ են. BBC». www.civilnet.am. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Bersabé Kindergarten, First Iranian Kindergarten in Tehran, Persia, March 1939 کودکستان برسابه، اولین کودکستان ایرانی». Flickr (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Իրանահայոց հանրագիտարան։ Կազմող` Ժանետ Տ. Լազարյան։ Երևան, ՎՄՎ-Պրինտ, 2012։