Բերիկաօբա (վրաց.՝ ბერიკაობა), վրացական ժողովրդական իմպրովիզացիոն դիմակային թատրոն[1]։ Անվանումը կազմված է 2 մասից՝ բերիկա՝ վրացական դիմակային թատրոնի դերասան և -օբա ածանցից, որը նշանակում է գործողություն։

ԽՍՀՄ նամականիշի վրա պատկերված վրացական ժողովրդական դիմակային թատրոն, 1991

Պատմություն խմբագրել

Ծագել է հնագույն ժամանակներից, Կվիրիա և Տելեֆոս հեթանոսական աստվածների պաշտամունքային ծեսերից[2]։ Թրիալեթ գյուղում գտնվել է արծաթյա բաժակ՝ շուրջպարի դիմակավորված մասնակիցների պատկերով։ Բաժակը պատրաստվել է մ․ թ․ ա․ 2-րդ հազարամյակում[3]։

Ներկայացումներ խմբագրել

 
Բերիկաօբա, քանդակաշար Թբիլիսիում (Ավթանդիլ Մոնասելիձե, 1981)

Թեև թատրոնի ներկայացումներն իմպրովիզացիոն բնույթ էին կրում, գործողությունների հիմքում ընկած էր ավելի քան հարյուր սցենար, որոնք գրվել էին մինչև 17-րդ դարը։ Ներկայացումներն իրենցից ներկայացնում էին էրոտիկ բեմադրումներից մինչև սոցիալական բողոք և քաղաքական արդիական երգիծանք[4][5]։

Բերիկաօբայի ավանդական դիմակներն էին՝ փեսացու, հարսնացու, միջնորդ կին, դատավոր, բժիշկ, քահանա, արջ և այլն։ Սկզբնական շրջանում բոլոր դերերը կատարում էին տղամարդիկ, սակայն ավելի ուշ ներգրավվեցին նաև կանայք և դեռահասներ։

Թատրոնի ներկայացումները կազմակերպվում էին բացօթյա, բնական շուրջտեսանելիքի պայմաններում, հարսանիքների կամ կրոնական տոների՝ Զատկի կամ Բարեկենդանի ժամանակ։ Երգերը, որոնք կատարվել են ներկայացումներին, կոչվել են բերիկուլ։ Թատրոնն առավել հայտնի էր Վրաստանում մինչև 19-րդ դարի վերջը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լևոն Հախվերդյան, Թատերագիտական բառարան (Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի արվեստի ինստիտուտ) (խմբ. Ռ․ Զարյան), Երևան, «Հայաստան» (ИБ 4742), 1986, էջ 33 — 208 էջ. — 5000 հատ։
  2. Burney, Charles Allen & David Marshall Lang The Peoples of the Hills: Ancient Ararat and Caucasus, p. 224. Praeger, 1972
  3. 3,0 3,1 Театральная энциклопедия. Том 1 / Глав. ред. С. С. Мокульский — М.: Советская энциклопедия, 1961. — 1214 стр., тир. 43000 экз.
  4. Strelkova, Ruso Georgia’s pagan carnivals cherish fertility // Georgia Today, April 4, 2008.
  5. Rice, Timothy, Porter, James & Goertzen The Garland Encyclopedia of World Music: Europe, Chris (2000), vol. 8, p. 834. Garland Publishing, ISBN 0-8240-6034-2

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերիկաօբա» հոդվածին։