Բերեզնիկիի դրամատիկական թատրոն

Բերեզնիկիի դրամատիկական թատրոն (ռուս․՝ Березниковский драматический театр), դրամատիկական թատրոն Պերմի երկրամասի Բերեզնիկի քաղաում, ՌԴ։

Picto infobox masks.png
Բերեզնիկիի դրամատիկական թատրոն
Березниковский драматический театр
Տեսակդրամատիկական թատրոն
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Գտնվելու վայրըԲերեզնիկի, ՌԴ
Հիմնադրման ամսաթիվ1936 թ
Գեղարվեստական ղեկավարԴենիս Կոժևնիկով

Թատրոնի պատմությունըԽմբագրել

Բերեզնիկիի պետական դրամատիկական թատրոնն ստեղծվել է 1936 թվականի նոյեմբերի 6-ին՝ Բ․ Ռայսկիի ղեկավարությամբ և Վ․ Գուսևի «Փառք» ներկայացումով։

Թատրոնի բեմում տարբեր ժամանակաշրջաններում աշխատել են Բրունո Ֆրեյնդլիխը, Գեորգի Բուրկովը, Վասիլի Մերկուրևը, Յուրի Տոլուբեևը, Իգոր Գորբաչյովը։

ՄրցանակներըԽմբագրել

1975, 1976 թթ՝ ԽՍՀՄ չեխական և գերմանական դրամատուրգիային նվիրված համախորհրդային փառատոնի մրցանակներ Կարել Չապեկի «Սպիտակ հիվանդություն» և Բերտոլդ Բրեխտի «Կուրաժ մայրիկը և նրա երեխաները» (ռեժիսոր Ա․ Մատվեև)

2006 թ՝ Տամբովում կայացած (մարտի 24-29) «Թատրոնը երեխաներին և երիտասարդությանը» փառատոնին ստացել է մրցանակ «Ամենահեքիաթային ներկայացում» անվանակարգում «Իվան Յոթերորդ» ներկայացման համար։ Բացի այդ մրցանակ է ստանում գլխավոր դերակատար Եվգենի Բեզբոգը «Տղամարդու լավագույն դերակատարում» և հանդիսատեսի համակրանք անվանակարգերում[1]։

2006 թ՝ Ռուսաստանի փոքր քաղաքների թատրոնների հինգերորդ փառատոնին, որն անց է կացվել Վիշնի Վոլոչյոկում սեպտեմբերի 21-26 ստացել է գրան-պրի[2]։ Բացի այդ թատրոնի դերասաններ Նատալյա Պոպովային և Էլվիրա Կովզանին տրվել է մրցանակ «կանացի լավագույն դերակատարման» համար։

ԹատերախումբըԽմբագրել

  • Նադյա Ախունովա
  • Վյաչեսլավ Բելյակով-Նեստերով
  • Անատոլի Բուտոր
  • Ելենա Վոժակովա
  • Նիկոլայ Վոլխոնսկի
  • Տատյանա Գլադենկո-Գուրևիչ, ՌԴ վաստակավոր արտիստուհի
  • Վասիլի Գուսև
  • Իլյա Երեմեև
  • Մարիա Կանկովա
  • Ալեքսեյ Կորսուկով
  • Սվետլանա Պատրաևա, Բաշկորտոստանի վաստակավոր արտիստուհի
  • Դմիտրի Պոդուբնի
  • Մարիա Սիդորովա
  • Նատալյա Սոկոլովա
  • Մարինա Սպիրինա
  • Իլյա Տրետյակ
  • Նատալյա Շիլովա
  • Օլգա Շիմյակինա
  • Մարիա Շլեյխեր

ՀղումներԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել