Բերդակի կռիվ, տեղի է ունեցել ապրիլին, Գևորգ Չաուշի խմբի և թուրք-քրդական զինվորների միջև։ Ցրոնք գյուղից զենք փոխադրելիս Բերդակ գյուղում (Տարոնի գավառ) Գևորգ Չավուշին իր խմբով պաշարել են (մի քրդի մատնությամբ) 1000-ից ավելի թուրք, զինվորներ և քրդական խմբեր։ Ծանր պայմաններում Չավուշը կարողացել է խումբը բաժանել 2 մասի, դիրքեր գրավել և կռվելով բարձրանալ լեռը՝ չտալով ոչ մի զոհ։ Բերդակի կռիվը ֆիդայական շարժման պատմության հերոսական էջերից է, այն աչքի է ընկել իր կազմակերպվածությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։