Բերգամո-Սպիտակ ընկերակցություն

«Բերգամո-Սպիտակ ընկերակցություն», հիմնվել է 1988 թվականին, Բերգամոյում։ Նպատակն է եղել օժանդակել Սպիտակի առողջապահական կառույցներին, երկրաշարժի հետևանքով ծնողներին կորցրած որբ երեխաներին։ Ընկերակցության ներկայացուցիչները պարբերաբար լինում էին Սպիտակ քաղաքում, նվիրում բժշկական գործիքներ, դեղորայք, սնունդ և հագուստեղեն։

Բերգամո-Սպիտակ ընկերակցություն
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր Իտալիա
Հիմնադրված1988
Նպատակներօժանդակել Սպիտակի առողջապահական կառույցներին, երկրաշարժի հետևանքով ծնողներին կորցրած որբ երեխաներին
Գլխադասային գրասենյակԲերգամո, Լոմբարդիա, Իտալիա


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։