Բեսորայի ամրոց (իսպ.՝ Castillo de Besora), ամրոց Վալ դե Լորդում, Իսպանիայի Կատալոնիա համայնքի Լլեյդա քաղաքի Սանտա Մարիա դե Բեսորա մունիցիպալիտետում՝ Նավես և Սեռա դե Բուսա մունիցիպալիտետների միջև։

Բեսորայի ամրոց
Castillo de Besora
Նկարագրություն
Տեսակդղյակ
Վարչական միավորBesora?[1]
Երկիր Իսպանիա[1]
Քարտեզ
Քարտեզ
 Castell de Besora (Solsonès) Վիքիպահեստում

Ամրոցը կառուցվել է 1092 մետր բարձրությամբ ժայռի վրա, որի մուտքն ապահովել է հյուսիսային կողմից բարձրացող միակ ճանապարհը[2]։ Կառուցված է երեք երկարաձիգ շինություններից, որոնք ներկայումս դարձել են տեղական ոճի գյուղական կացարաններ։

Պատմություն խմբագրել

Պատմական աղբյուրներում ամրոցն առաջին անգամ հիշատակվել է 982 թվականին, որոշ աղբյուրներում՝ 885 թվականին[3][4]։ 875 թվականին արդեն ամրոցի մասին կա հիշատակում՝ որպես Բարսելոնայի կոմս Վիֆրեդ I-ի դստեր Էմմայի օժիտ, ընծա, երբ նա մուտք է գործել Սան Ժոան դե լես Աբադեսեսի վանական համալիր[2]։

Մուսուլմանական ժամանակաշրջանում ամրոցն օգտագործվել է քրիստոնեական տարածքների սահմանները դիտելու համար։

Իններորդ դարի վերջում Վիֆրեդ I-ը Կարդոնայում, Օսոնայում, Բերգեդայում և Վալ դե Լորդում ստեղծել է ռազմական դիրքեր։ Հնարավոր է, որ այդ ժամանակաշրջանում երկրի սահմանը գտնվել է Սոլսոնա քաղաքի հյուսիսում։

Ամրոցի պատերը պահպանվել են որպես բնակելի տարածք[4]։ Հին ծխական Սանտա Մարիա դե Բեսորայի եկեղեցին կառուցվել է 1759 թվականին։ 15-րդ դարում Լոս Ռեմենսաս ճակատամարտում ամրոցը բազմիցս գրավվել է Ֆրանսեսկ դե Վերնտայի կողմից[5]։

1838 թվականին առաջին կառլիստական պատերազմի ժամանակ ամրոցը զգալի ավերվել է[4], երբ եղել է ապաստան և կառլիստական ուժերի ճակատամարտի վայր[6]։ Ավելի ուշ միապետության առաջնորդ Բուենավենտուրա Կարբոն, ով հետագայում եղել է Կուբայի գաղութային կառավարիչ, ստիպված է եղել հեռանալ ամրոցից ու եկեղեցուց[5]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 «Սանտա Մարիա դե Բեսորայի պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին.
  3. «Castle page at Castillosnet». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին.
  4. 4,0 4,1 4,2 Castillos medievales de Catalunya: Osona
  5. 5,0 5,1 Santa Maria de Besora on Laplanaweb.com
  6. «Parquesnaturales.com». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեսորայի ամրոց» հոդվածին։