Բեռնհարդ Ռոմբերգ
Ռոմբերգ Բեռնհարդ (նոյեմբերի 13, 1767[1][2] կամ նոյեմբերի 12, 1767[3][4], Դինկլագե, Vechta, Գերմանիա[3] - օգոստոսի 13, 1841[1][5][3], Համբուրգ, Գերմանական միություն[3]), գերմանացի թավջութակահար և կոմպոզիտոր։ 1790-1793 թվականներին ծառայել է Բոննի պալատական կապելլայում, Ֆ․ Ռիսի, Անդրեաս Ռ.ի և Լ․ Բեթհովենի հետ նվագել միևնույն կվարտետում։ 1801-1802 թվականներին Փարիզի կոնսերվատորիայի պրոֆեսոր, 1805-1806 թվականներին և 1816-1819 թվականներին Բեռլինի պալատական կապելլայի մենակատար։ Ռոմբերգի համերգային-կատարողական գործունեությունը շատ բանով նպաստել է թավջութակի՝ որպես մենակատարող գործիքի մասսայականացմանը, նշանավորել գործիքը նվագելու տեխնիկայի զարգացման նոր աստիճան։ Որպես կոմպոզիտոր Ռոմբերգը վաղ ռոմանտիկական ոճի ներկայացուցիչ է։ Մանկավարժական պրակտիկայում իրենց նշանակությունը պահպանել են Ռոմբերգի թավջութակի ստեղծագործությունները, ինչպես և «МёЬЬоёе de violoncelle» ձեռնարկը (հրատարակված 1840)։
Բեռնառդ Ռոմբերգ | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Bernhard Romberg |
Ծնվել է | նոյեմբերի 13, 1767[1][2] կամ նոյեմբերի 12, 1767[3][4] Դինկլագե, Vechta, Գերմանիա[3] |
Երկիր | ![]() |
Մահացել է | օգոստոսի 13, 1841[1][5][3] (73 տարեկան) Համբուրգ, Գերմանական միություն[3] |
Ժանրեր | դասական |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ և թավջութակահար |
Գործիքներ | թավջութակ |
![]() |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Grove Music Online — OUP.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 4,0 4,1 MGG Online (գերմ.) — Bärenreiter-Verlag, 2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Երաժշտություն (ֆր.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեռնհարդ Ռոմբերգ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |