Բենջամեն Հոֆ
Բենջամեն Հոֆ (անգլ.՝ Benjamin Hoff, 1946[1][2][3], Օրեգոն, ԱՄՆ), ամերիկացի գրող, լուսանկարիչ, երաժիշտ, կոմպոզիտոր։ Նրա բազմաթիվ գրքեր նվիրված են փիլիսոփայական թեմային։
Բենջամեն Հոֆ անգլ.՝ Benjamin Hoff | |
---|---|
Ծնվել է | 1946[1][2][3] |
Ծննդավայր | Օրեգոն, ԱՄՆ |
Մասնագիտություն | լուսանկարիչ, կոմպոզիտոր, ֆոտոլրագրող, լրագրող և գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Evergreen State College? |
Պարգևներ | |
Կայք | benjaminhoffauthor.com |
Կենսագրություն խմբագրել
Բենջամեն Հոֆը ծնվել և միջնակարգ կրթությունն ստացել է ԱՄՆ Օրեգոն նահանգում, ինչից հետո մեկնել է Պորտլենդ և ընդունվել ճարտարագիտական ինստիտուտ։ Դրանից հետո նա ընունվել է Գեղարվեստի թանգարանի դպրոց (ներկայում՝ Արվեստի խաղաղօվկիանոսյան Հյուսիս-Արևմուտք քոլեջ) Պորտլենդում։ Դրանից բացի Հոֆը սովորել է նաև ճարտարապետություն, երաժշտություն, գրաֆիկակակն դիզայն և ուսումնասիրել ասիական մշակույթներ[4]։
Նախքան գրական գործունեությունն սկսելը Բենջամեն Հոֆն աշխատել է որպես ռեստավրատոր, սանիտար, երգիչ, ֆոտոթղթակից և երգերի հեղինակ։ 2006 թվականին Հոֆն իր կայքում տպագրել է հոդված «Farewell to Authorship» («Մնաս բարով, Հեղինակություն») խորագրով[5]։ Այդ հոդվածում նա քննադատել է արդյունաբերական մակարդակով գիրք տպագրելու դեմ և հայտարարել գրական գործունեության դադարեցման մասին։ Դրանից հետո սկսել է զբաղվել լրագրողությամբ։ 2010 թվականին Բենջամեն Հոֆն սկսել է իր կայքում վարել նամակագրություն Օրեգոն նահանգի պատմական միության աշխատակիցների հետ։
Բենջամեն Հոֆն ընդգրկվել է Ամերիկայի ամենահայտնի մարդկանց ցուցակում և 215 երկրների այն 55000 մարդկանց շարքում, որոնք ներառվել են «Ով ով է աշխարհում» ցուցակում[4]։
Հոբբի խմբագրել
Բենջամեն Հոֆը նվագում է դասական կիթառ և հորինում երաժշտություն[4]։ Նա զգալի ժամանակ է հատկացնում նաև դաոսական յոգային, տայցզիցյուանին, դաոսական թենիսին և այլն[6]։
Մատենագիտություն խմբագրել
Բենջամեն Հոֆը գրել է հինգ գիրք՝ «The Way to Life» (1981), «The House on the Point» (2002), «The Singing Creek Where the Willows Grow: The Rediscovered Diary of Opal Whiteley» (1986), «Վինի Թուխի դաոն» (2004) և նրա սիքվելը՝ «Դնչիկի դեն» (1992)։ Վերջինս Հոֆի ամենահայտնի գիրքն է։ Այն պատմում է Դնչիկի հավատալիքների մասին։ «Վինի Թուխի դաոն» և «Դնչիկի դեն» գրքերում Հոֆը Միլնի հերոսների միջոցով գիտահանրամատչելի կերպով բացատրում է դաոսականության փիլիսոփայությունը։ Ընդ որում՝ Միլնի տեքստը ձևափոխված է[7]։
Տարի | Անվանում | Հրատարակիչ |
---|---|---|
1981 | The Way to Life | Weatherhill |
1982 | The Tao of Pooh («Վինի Թուխի դաոն») | Dutton |
1986 | The Singing Creek Where the Willows Grow։ The Rediscovered Diary of Opal Whiteley[8] | Houghton Mifflin |
1993 | The Te of Piglet («Դնչիկի դեն») | Dutton |
2002 | The House on the Point։ A Tribute to Franklin W. Dixon and the Hardy Boys[9] | Minotaur Books |
Մրցանակներ և ձեռքբերումներ խմբագրել
1988 թվականին Հոֆն արժանացել է Ամերիկյան գրքային մրցանակի «The Singing Creek Where the Willows Grow» գրքի համար[10]։
«Թուխի դաոն» և «Դնչիկի դեն» գրքերը դարձել են լավագույն բեսթսելլերներ «The New York Times» պարբերականի վարկածով։ Ընդհանուր առմամբ վաճառվել է «Թուխի դաոն» գրքի մեկ միլիոն օրինակ[11]։
«The Singing Creek Where the Willows Grow: The Rediscovered Diary of Opal Whiteley» կենսագրական գիրք է ամերիկացի գրող Opal Whiteley-ի մասին (ծագումով Օրեգոնից)։ «Թուխի դաոն», «Դնչիկի դեն» և «The Singing Creek Where the Willows Grow» ընտրվել են «Quality Paperback Book Club»[12]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Photographers’ Identities Catalog
- ↑ 2,0 2,1 Korean Authority File (կոր.)
- ↑ 3,0 3,1 MAK (польск.)
- ↑ 4,0 4,1 4,2 «The Official Website of Benjamin Hoff, Author» (անգլերեն)։ benjaminhoffauthor.com։ Արխիվացված օրիգինալից 2013-01-24-ին։ Վերցված է 2013-01-09
- ↑ Farewell to Authorship
- ↑ «Բենջամեն Հոֆ –Կենսագրություն»։ bukvaved.by։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-17-ին։ Վերցված է 2013-01-09
- ↑ Милн А. Винни Пух и философия обыденного языка / пер. Михайловой Т., Руднева В. ; Аналитич. ст. и коммент. В. П. Руднева.. — 3-е. — Аграф, 200. — С. 7. — 320 с.
- ↑ The Singing Creek Where the Willows Grow: The Rediscovered Diary of Opal Whiteley presented by Benjamin Hoff // Los Angeles Times, September 28, 1986
- ↑ The House on the Point: A Tribute to Franklin W. Dixon and the Hardy Boys(չաշխատող հղում) // Kirkus Reviews, August 15, 2002
- ↑ «ABA: The American Book Awards / Before Columbus Foundation» (անգլերեն)։ bookweb.org։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-13-ին։ Վերցված է 2013-01-09
- ↑ Leigh Brown, Patricia Peace Is a Bookshelf Away (und). — New York Times, 1992.
- ↑ The Tao of Pooh(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ խմբագրել
- «Բեմջամեն Հոֆի մատենագիտությունը» (անգլերեն)։ worldcat.org։ Արխիվացված օրիգինալից 2013-01-17-ին։ Վերցված է 2013-01-09