«Բենը մարդկանց մեջ» (անգլ.՝ Ben, in the World), անգլիացի գրող, 2007 թվականի գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Դորիս Լեսինգի վեպը, որը հրատարակվել է 2000 թվականին։ Այն համարվում է 1988 թվականին գրված «Հինգերորդ երեխան» վեպի շարունակությունը։ «Բենը մարդկանց մեջ» վեպի իրադարձությունները տեղի են ունենում մի քանի տարի անց «Հինգերորդ երեխան» վեպի ավարտելուց հետո, - Բենը կարողանում էր մինչև 18 տարեկան անկախ կյանք վարել, այդ թշնամիներով լի հասարակությունում։

'
անգլ.՝ Ben, in the World
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևվեպ
ՀեղինակԴորիս Լեսինգ
Երկիր Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն
ՀրատարակչությունHarperCollins
Հրատարակվել է2000
ՆախորդThe Fifth Child?

Ստեղծման պատմություն խմբագրել

Իր հարցազրույցում Դորիս Լեսինգը ասում է «Մի անգամ, իմ գերմանացի հրատարակիչը առաջարկեց որպես կատակ գրել շարունակությունը, քանի որ Բենը այդ ժամանակ հայտնի էր Գերմանիայում»։ Ես մի քիչ մտածեցի այդ մասին և ինձ սկսեց հետաքրքրել, թե ինչպես էր Բենը ապրում ինքնուրույն, որտեղ կարող էր նա գտնել իր տեղը։ Հնարավոր է նա դասվում է հանցագործների դասին, որոնք օգտագործում էին նրան, կամ այդպիսի շատ մարդկանց, որոնք ընդամենը նրանց չէին կարողանում մերժել, թե՛ բանտում, թե՛ գիտական լաբորատորիայում, ամեն դեպքում նա չունի հնարավորություններ։ Հետո ես մտածեցի, որ նա նույնպես կարող է օգնել կինոարդյունաբերությանը։ Այդպես էլ ստեղծվեց պատմությունը[1]։

Բովանդակություն խմբագրել

Բենը, ով ապրում էր Լոնդոնուոմ 18 տարեկան էր, սակայն հաճախ 40 տարեկանի տպավորություն էր թողնում։ Բենը հաճախ էր ստի, կամ ինչ որ բարդ գործի զոհ դառնում իրենց կառույցում։ Նա համակրում էր մի տարեց մարմնավաճառ կնոջ, ով նրան տալիս էր ապաստարան, նրանք միասին էին ապրում։ Թմրաբիզնեսով զբաղվող մի մարդ համոզում է Բենին թմրանյութ վաճառել Նիցցայում։ Բենին հաջողվում է անել դա, սակայն որոշ ժամանակ անց, նրան բոլորը թողնում են միայնակ Նիցցայում։ Նրան վախեցնում էր լույսը և տեղի անծանոթ լեզուն։ Բենը հանկարծ նկատում է կինոռեժիսոր Ալեքսին, ով որոշել էր նկարահանել ֆիլմ այնպիսի մարդկանց մասին` ինչպիսին Բենն է, դրա համար նա վերցնում է Բենին և մեկնում է Ռիո դե Ժանեյրո։ Այնտեղ Ալեքսը Բենին տանում է հետազոտական լաբարատորիա՝ փորձերի համար։ Նրան փրկում են նրա նոր ընկերներ Թերեզան և Ալֆրեդոն։ Հույսով, որ կգտնի այնպիսի մարդկանց ինչպիսին ինքն է, Բենը իր ընկերների հետ միասին վերադառնում է քաղաք։ Երբ նրանք գտնում են միայն քարանձավային նկարները, հուսահատ Բենը ցատկում է ժայռից[2][3][4][5]։

Վերլուծություն խմբագրել

Բենի պատմությունը հերյուրանք է և հեքիաթային։ Լեսինգը չի ստեղծում ինտրինգ, նա ուղղակի խոսում է այն մասին, թե ինչ է լինելու հետո։ Նրա արձակը հնարավորություն է տալիս տեսնել իրերը այնպես, ինչպիսին տեսնում է Բենը[3]։ Մայքլը գրում է «Բենը ապրում է աշխարհում, բայց չի պատկանում դրան»։ Նրա պատմությունը չպետք է լինի ճշմարտություն։ Լեսինգի խոսքերն են` «Մենք կարող ենք տեսնել, թե ինչ կա Բենի ներսում։ Երբ նա ճանաչի մարդկանց, այնպիսին ինչպիսին ինքն է, նա կսկսի ուրախանալ և մենք կհասկանանք, որ ողջ այս ժամանակահատվածում նա եղել է սարսափելի մենակ ու նա փնտրում էր իր հարազատներին»[1].: Ժամանակի ընթացքում Բենը մեծանում է, և փոխվում է նրա դիրքորոշումը իր շրպապատում։ Եթե առաջին գրքում Բենը ագրեսիվ էր և նեղացնում էր իր ընտանիքի բոլոր անդամներին, ապա երկրորդ գրքում Բենը հանդես է գալիս որպես զոհ, որին հետապնդում էին բոլորը, չընդունելով նրա յուրահատկությունները։ Այժմ ժամանակակից հասարակությունը շատ ճնշող է։ Հեղինակը ցույց է տալիս որ ժամանակակից հասարակությունը չի ընդունում հիմար և անտեղի մարդկանց և շատ մտավորականներ հավասարեցնում են հանցագործների դաժանորեն կատարած գործողությունները։ «Բենը մարդկանց մեջ» վեպում ներկայացվում է պատմությունը մի հերոսի մասին, ում մոտ հաճախ տեղի է ունենում խառնաշփոթ, անցում փակ աշխարհից բացին, հեղինակը ստեղծել է բոլորովին անկախ ստեղծագործություն։ Ըստ Միշկա Կակուտանի «Հինգերորդ երեխան» ստեղծագործության, Լեսինգը հասել է կատարյալ արդյունքի, համադրելով հեքիաթային այլաբանությունը և իրատեսական մանրամասները, «Բենը մարդկանց մեջ» ստեղծագործությունը կարդում են որպես հեքիաթ, դասական կերպարների` ոսկե սիրտ ունեցող մարմնավաճառի և չար անխիղճ գիտնականի մասին[3][4][6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 NEWS DESK (2013 թ․ նոյեմբերի 18). «From the archives: Doris Lessing's unfinished business with 'Ben, in the World'». Public Broadcasting Service. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 22-ին.
  2. Дорис Лессинг Пятый ребёнок. Бен среди людей. — Эксмо. Москва, 2012. — 351 с.
  3. 3,0 3,1 3,2 Michael Pye (2000 թ․ օգոստոսի 6). «The Creature Walks Among Us». The New York Times. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 22-ին.
  4. 4,0 4,1 Michiko Kakutani (2000 թ․ օգոստոսի 8). «BOOKS OF THE TIMES; His Weirdness Attracts Types Even More Weird». The New York Times. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 22-ին.
  5. Alex Clark (2000 թ․ օգոստոսի 6). «Growing pains». The Guardian. Վերցված է 2015 թ․ հունիսի 17-ին.
  6. Александр Киселев (2008 թ․ օգոստոսի 31). «На лицо ужасный…». Мир фантастики. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 22-ին.