Բելինսկու փողոց (Երևան)
Երևանի փողոց
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բելինսկու փողոց (այլ կիրառումներ)
Բելինսկու փողոց, փողոց Երևանի Էրեբունի վարչական շրջանում։ Քաղաքային նշանակության փողոց է[1]։
Վիսարիոն Բելինսկի | |
---|---|
Քաղաք | Երևան |
Համայնք(ներ) | Էրեբունի վարչական շրջան |
Երկարություն | 700 |
Սկիզբ | Մովսես Խորենացու և Միչուրինի փողոցների հանգույց |
Ավարտ | Ռոստովյան փողոց |
Տվյալներ
խմբագրելՍկսվում է Մովսես Խորենացու և Միչուրինի փողոցների հանգույցից, ձգվում հարավարևմտյան ուղղությամբ, հատում Սասունցի Դավթի փողոցը և հասնում Ռոստովյան փողոցի №№17 և 19 շենքերի մոտ՝ միանալով Աթոյան փողոցին։ Գտնվում է Լոռիս-Մելիքովի և Չեռնիշևսկու փողոցների միջև։
Խորհրդային տարիներին, մինչև ներկայիս անունն ստանալը, կոչվել է Անդրֆեդերացիայի 7-րդ փողոց։ Անվանվել է ի պատիվ ռուս գրական քննադատ, հրապարակախոս Վիսարիոն Բելինսկու։
Պատկերասրահ
խմբագրել-
Բելինսկու, Մովսես Խորենացու և Միչուրինի փողոցների հանգույցը
-
Բելինսկու և Սասունցի Դավթի փողոցների խաչմերուկը