Բելիզի պատմություն

Բելիզի պատմությունը սկսում է իր հաշվարկը 1000 տարի առաջ։ Մայաների քաղաքակրթությունը տարածվել է ժամանակակից Բելիզի տարածքում մ․թ․ա․ 1500 թվականից մինչև մ․թ․ա․ 200 թվական և իր ծաղկունքի գագաթնակետին է հասել մոտ 1200 թվականին (մ․թ․)։ Մի քանի ճարտարապետական հուշարձաններ՝ մասնավորապես Կահալ Պեչը, Կարակոլը, Լամանայը, Լուբաանտուն, Ալթուն–Հան, Շունանտունիչը, վկայում են այդ փուլում զարգացած և խիտ բնակեցված քաղաքակրթության գոյության մասին։ Առաջին փաստացի գրանցված եվրոպական գաղութը ստեղծել են Անգլիայի ծովագնացները, որոնք 1638 թվականին ենթարկվել են նավաբեկության։ Հետագա 150 տարիների ընցացքում ստեղծվել են բազմաթիվ անգլիական գաղութներ։ Այդ շրջանը նշանավորվել է նաև ծովահենությամբ և բնիկների ու հարևան իսպանական գաղութների վրա հարձակումներով[1]։

Բելիզի պատմություն
Տեսակaspect of history?

18–րդ դարի վերջին Մեծ Բրիտանիան նշված մարզ առաջինն է ուղարկել պաշտոնական ներկայացուցիչ, բայց Բելիզը իրականում մինչև 1840 թվականը այդպես էլ փաստացի չի անվանվել «Բրիտանական Հոնդուրաս»։ 1862 թվականն այն դարձել է բրիտանական գաղութ։ Հետագայում ժողովրդավարական կառավարության ընդլայման համար կատարվել են որոշակի սահմանադրական փոփոխություններ։

Նախարարական համակարգի ներքո լիարժեք ներքին ինքնքկառավարում ձեռք է բերվել 1964 թվականի հունվարին։ Տարածաշրջանի պաշտոնական անվանումը «Բրիտանական Հոնդուրասից» «Բելիզ» է փոխվել 1973 թվականի հունիսին, իսկ լիարժեք անկախություն շնորհվել է 1981 թվականի սեպտեմբերի 21-ին[1]։

ԾանոթագրություններԽմբագրել