Բելգրադի ֆոնդային բորսա

Բելգրադի ֆոնդային բորսա (սերբ.՝ Београдска берза), ֆոնդային բորսա Բելգրադում (Սերբիա

Բելգրադի ֆոնդային բորսա
Belgrade Stock Exchange building.jpg
Բելգրադի ֆոնդային բորսա.jpg
Տեսակֆոնդային բորսա
ԵրկիրFlag of Serbia.svg Սերբիա
ՇտաբԲելգրադ, Սերբիա
Կազմակերպչական և իրավական ձևբաց բաժնետիրական ընկերություն
Հիմնադրվել է1894 և մայիս 2010[1]
Հիմնական անձինքGordana Dostanić (տնօրեն)
Արժույթսերբական դինար
ՇուկաԿապ924 միլիարդ Սերբական դինար (15.12.2009)[2]
ԻնդեքսներBELEX15
Կայքbelex.rs

ՊատմությունԽմբագրել

Առաջին անգամ բորսան հիմնադրվել է 1894 թ. նոյեմբերի 21-ին և գործել է մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը։ Բորսայում պաշտոնական առևտուրը սկսվել է 1895 թ. հունվարի 2-ին։ 1953 թ. բորսան ձևականորեն փակվել է, քանի որ չէր համապատասխանում սոցիալիստական տնտեսության նպատակներին։ Վերաբացվել է 1989 թ. որպես Հարավսլավիայի կապիտալի շուկա, սակայն Հարավսլավիայի բաժանումից հետո վերանվանվել է նորից Բելգրադի ֆոնդային բորսայի։ 2001 թ. լայնամասշտաբ սեփականաշնորհման ընթացքում բորսան սկսել է սեփականաշնորհված ձեռնարկությունների արժեթղթերի առևտուրը։ Մեկ տարի անց սկսվել է Սերբիայի պետական պարտատոմսերի առևտուր։ 2004 թ. սեպտեմբերին բորսան ընդունվել է Եվրո-ասիական ֆոնդային բորսաների դաշնություն։

ԻնդեքսներըԽմբագրել

Բելգրադի ֆոնդային բորսան ունի չորս բորսայական ինդեսքս.

  • BELEXline
  • BELEXfm
  • BELEX15 — պարունակում է 15 ամենալիկվիդային էմիտենտներին
  • SRX

ԳործունեությունըԽմբագրել

2006 թ. բորսայում ցուցակագրված էին մոտավորապես 1200 ընկերության արժեթղթեր, իսկ շուկայի կապիտալիզացիան հասել էր 11 միլիարդ ԱՄՆ դոլարի։

ԾանոթագրություններԽմբագրել