Բելառուսի պետական երիտասարդական թատրոն

Բելառուսի պետական երիտասարդական թատրոն (բելառուս․՝ Беларускі дзяржаўны маладзёжны тэатр), պետական երիտասարդական թատրոն Մինսկում (Բելառուսի Հանրապետություն

Բելառուսի պետական երիտասարդական թատրոն
Տեսակթատրոն
Երկիր Բելառուս[1]
Գտնվելու վայրըՄինսկ
Հիմնադրման ամսաթիվհուլիսի 18, 1984
Կայքbgmteatr.by
 Belarusian State Youth Theatre Վիքիպահեստում

Թատրոնի պատմություն խմբագրել

Բելառուսի պետական երիտասարդական թատրոնն ստեղծվել է Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության նախարարների խորհրդի նպատակաուղղված հրամանագրով, 1984 թվականին։ Դրա հիմքում կանգնած էին Բելառուսի պատանի հանդիսատեսի հանրապետական թատրոնի դերասանները, թատերա-գեղարվեստական ինստիտուտի Ա. Բուտակովի արվեստանոցի շրջանավարտները[2]։ Թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավարը 1985 թվականին դարձել է Գրիգորի Բորովիկը։ «Այս անհասկանալի հին մարդիկ» ներկայացումն ըստ Սվետլանա Ալեքսիևիչի «Պատերազմի դեմքը կանացի չէ» վավերագրական վիպակի եղել է թատրոնի առաջնախաղը։ 1986 թվականի նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել հանդիսավոր բացումը և սկսվել է առաջին թատերաշրջանը։ 1988 թվականի փետրվարից թատրոնի գլխավոր ռեժիսորն է դարձել Բորիս Լուցենկոն։ Թատրոնի խաղացանկը ձևավորվում է բելառուսական և արտասահմանյան հեղինակների ստեղծագործություններից։ 1991 թվականի հունվարից թատրոնի գլխավոր ռեժիսոր է նշանակվում Վիտալի Վլադիմիրովիչ Կոտովիցկին, ով հայտարարում է, թե ցանկություն ունի թատրոնը հեռացնել կենցաղային թեմատիկայից։ Ըստ Սալվադոր Դալիի «Սալվադոր Դալիի գաղտնի կյանքը` գրված իր իսկ կողմից» գրքի բեմադրված «Նրա երազները» ներկայացումը համարձակ ու նորարարական բեմադրություն էր, որը որոշում է թատրոնի հետագա զարգացումը` նոր ձևերի, թարմ հայացքների ու գաղափարների փնտրտուքը, սեփական «ես»-ն թատերական արվեստի միջոցով իրացնելու ցանկությունը։ Իր պոստմոդեռն ընթացքը Երիտասարդական թատրոնն ամրապնդում է Ժան Պոլ Սարտրի «Դռնփակ» պիեսի հաջող բեմադրությամբ։ Հենց այդ ժամանակ է թատրոնը հայտարարում իր մասին որպես նոր ու ոչ սովորական երևույթ Բելառուսի թատերական կյանքում։ 2003 թվականին Մոդեստ Ամբարովը հրավիրվում է աշխատելու թատրոնում որպես գեղարվեստական ղեկավար։ Թատրոնի խաղացանկը հարստանում է համաշխարհային դասական ստեղծագործություններով. Ալեքսանդր Օստրովսկի, Մոլիեր, Միխայիլ Բուլգակով, Բեռնարդ Շոու և ուրիշներ։ Թատերախումբը հերթական անգամ հաստատում է հայտնի պնդումն այն մասին, որ դերասանների դրամատիկական հնարավորությունները ցուցադրելու լավագույն հնարավորությունը դասական նյութերն են։ 2013 թվականին թատրոնում հայտնվում է նոր ուղղություն` ժամանակակից Խորեոգրաֆիայի թատրոն։ Կարճ ստեղծագործական փնտրտուքներից հետո Երիտասարդական թատրոնը հանդիսատեսին է ներկայացնում չորս պարային ներկայացում։

Շենք խմբագրել

Ստեղծագործական ճանապարհի սկզբին թատերախումբը փորձեր էր անում մշակույթի տարբեր տներում ու ակումբներում, օտար պատերի մեջ։ 1987 թվականի աշնանը Երիտասարդական թատրոնին է հատկացվել «Սպարտակ» կինոթատրոնի նախկին շենքը։ Սկսվել է երկարատև վերակառուցումը, որը խոչընդոտ չի դարձել թատրոնի ստեղծագործական կյանքի համար։ Այդ ժամանան ստեղծվում էին նոր ներկայացումներ, որոնք թատրոնին մեծ հաջողություն էին բերում։ Թատերախումբը հաջող ելույթներ էր ունենում, մասնակցում էր միջազգային փառատոնների և ուրախացնում էր հանդիսատեսին առաջնախաղերով` հենվելով այն համոզման վրա, որ թատրոնն սկսվում է ոչ թե սեփական տարածքից, այլ համախոհների լավ խմբից։ 2009 թվականից թատրոնի շենքը փակվել է հիմնանորոգման համար[3]։ Թատերախումբն ստիպված էր փորձեր անել ու ելույթներ ունենալ այլ տարածքներում։ 2014 թվականի նոյեմբերից թատրոնը վերջնականապես տեղափոխվել է նոր շենք, նախկին մշակույթի տուն, Կոզլով փողոց, 17 հասցեում։ Վերակառուցումից հետո շենքի առաջին հարկում գտնվում է հանդերձարանը, ցուցասրահն ու սանհանգույցը։ Երկրորդ հարկում հանդիսասրահն է` բուխարիով ու բուֆետով։ Երրորդ հարկում գտնվում է թատրոնի սպասարկման բաժինը` տնօրենի ընդունարանը, հաշվապահությունը, պարային դասարանը։ Իսկ դերասանների դիմահարդարման սենյակը, փորձասենյակը, լվացքատունը, դեկորների պահեստը տեղակայված են հիմնական շենքի կողքին կառուցված կից եռահարկ կառույցում։ Երիտասարդական թատրոնի նոր շենքի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 3,5 հազար քմ[4]։

2016 թվականի փետրվարին Նատալիա Վորոժբիտի «Սաշա՛, աղբը դո՛ւրս տար» ներկայացմամբ բացվել է թատրոնի փոքր բեմը։

Թատերախումբ[5] խմբագրել

  • Ալեքսանդր Անատոլևիչ Շարով
  • Դենիս Վասիլևիչ Ավխարենկո
  • Լիլիա Մատվեևնա Ամբարովա- Արամիլևա
  • Աննա Յուրևնա Բարտաշևիչ
  • Անդրեկ Նիկոլաևիչ Բիբիկով
  • Մարինա Ստեփանովնա Բլինովա
  • Դմիտրի Նիլշկոլաևիչ Բոգոսլավսկի
  • Վիկտոր Իգորևիչ Վասիլև
  • Չեսլավ Ստանիսլավովիչ Վիլկին
  • Անդրեյ Վիկտորովիչ Գլադկի
  • Սվետլանա Ալեքսանդրովնա Գուսարովա
  • Մաքսիմ Վալերևիչ Դուբովսկի
  • Նատալյա Բորիսովնա Դուվանովա
  • Ալյոնա Վադիմովնա Զմիտեր
  • Ելենա Սերգեևնա Զույ-Վոյտեխովսկայա
  • Եվգենի Վալենտինովիչ Իվկովիչ
  • Ալեքսանդր Նիկոլաևիչ Կամինսկի
  • Անժելիկա Ալեքսանդրովնա Կոզուլինա
  • Իգոր Վիկտորովիչ Կարպիևիչ
  • Կոնստանտիկ Վիկտորովիչ Միխալենկո
  • Աննա Վիկտորովնա Լաուխինա
  • Դենիս Լեոնտևիչ Մոիսեյչիկ
  • Տատյանա Եվգենևա Նովիկ
  • Նատալյա Վասիլևնա Օնիշենկո
  • Ալեքսանդր Վլադիմիրովիչ Պաշկևիչ
  • Նատալյա Միխայլովնա Պոդվիցկայա
  • Լյուբով Իգորևնա Պուկիտա
  • Եկատերինա Արկադևնա Ռոմաննիկովա
  • Ռաիսա Պավլովնա Սիդորչիկ
  • Յուլիա Վիտալիևնա Սուրմեյկո
  • Անաստասիա Վալերևնա Սոլովյովա
  • Ալեքսանդր Սերգեևիչ Տելյուկ
  • Ելենա Նիկոլաևնա Քրիստիչ
  • Իլյա Ալեքսանդրովիչ Չերեպկո-Սամոխվալով
  • Վիկտորիա Վիկորովնա Չումակ
  • Իվան Իվանովիչ Շետկո
  • Սերգեյ Վիտալևիչ Շարանգովիչ
  • Մատվեյ Գենադևիչ Շկուրատով
  • Ելիզավետա Տիմոֆեևնա Իլևսկայա

Հասցե խմբագրել

Մինսկ, Կոզլով փողոց, 17։

Հասարակական տրանսպորտ.

  • տրամվայ։ 3, 6;
  • ավտոբուս։ 19, 37, 901։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GeoNames — 2005.
  2. «История Белорусского государственного молодёжного театра». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.
  3. «Белорусский государственный молодёжный театр». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.
  4. «Торжественная церемония открытия нового здания молодёжного театра состоялась в Минске». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.
  5. «Труппа театра». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել