Բեթյուլ Թանբայ
Բեթյուլ Թանբայ (թուրքերեն՝ Betül Tanbay, 1960, Ստամբուլ, Թուրքիա), թուրք մաթեմատիկոս, գիտնական և Ստամբուլի Բոսֆորի համալսարան մաթեմատիկայի պրոֆեսոր։ 2012-ից 2016 թվականներին Թանբայը եղել է Թուրքիայի մաթեմատիկական ընկերակցության առաջին կին նախագահը։
Բեթյուլ Թանբայ | |
---|---|
Ծնվել է | 1960 Ստամբուլ, Թուրքիա |
Մասնագիտություն | մաթեմատիկոս |
Հաստատություն(ներ) | Բոսֆորի համալսարան |
Ալմա մատեր | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Ժանսոն-դը-Սայի լիցեյ |
Գիտական ղեկավար | Robert M. Solovay?[1] |
Կրթություն
խմբագրելԲեթյուլ Թանբայը ծնվել է Ստամբուլում, սակայն մինչև 1977 թվականը ապրել է Անկարայում։ 1978 թվականին նա ավարտել է Փարիզի Ժանսոն դե Սայի վարժարանը։ 1982 թվականին Ստրասբուրգի Լուի Պաստո համալսարանում ստացել է մաթեմատիկայի բակալավրի կոչում, իսկ 1989 թվականին ԱՄՆ Բերկլիի կալիֆորնյան համալսարանում պաշտպանել է իր թեկնածուականը՝ Ռոբերտ Սոլովեյի ղեկավարությամբ[2]։
Ակադեմիական գործունեություն
խմբագրելԲեթյուլ Թանբայը եղել է Բոսֆորի համալսարանի մաթեմատիկայի ամբիոնի վարիչ և լիարժեք անդամ։ 2004-2007 թվականներին նա եղել է համալսարանի արտաքին հարաբերությունների գծով պրոռեկտորը և Եվրոպական համալսարանների ասոցիացիայում Բոսֆորի համալսարանի ներկայացուցիչը[3]։ Համարվում է Ստամբուլի մաթեմատիկական գիտությունների կենտրոնի (IMBM) համահիմնադրամներից մեկը։ Անդամակցել է այնպիսի գիտահետազոտական ընկերությունների խորհուրդներին, ինչպիսիք են IMBM, Ֆեզա Գյուրսեյի ինստիտուտը[4], IMéRA[5]։ 2008-2012 թվականներին եղել է Թուրքիայի գիտատեխնիկական հետազոտությունների խորհրդի առաջատար դոկտորական ծրագրերի ղեկավար։ Թուրքիայի մաթեմատիկական ընկերակցությունում եղել է գործադիր կոմիտեի անդամ, այնուհետ նախագահ[6][7]։ 2019-2022 թվականների համար, որպես Թուրքիայի մաթեմատիկական ընկերակցության գործադիր կոմիտեի անդամ, ընտրվել է Եվրոպական մաթեմատիկական ընկերակցության փոխնախագահ[8][9]։ Միջազգային մաթեմատիկական միությունում մասնակցել է Կանայք մաթեմատիկայում կոմիտեի աշխատանքներին[10]։
Թանբայը թուրքական կառավարության նախաձեռնությամբ ձերբակալվել է 2018 թվականի նոյեմբերի 16-ին՝ կազմակերպված հանցավորության հետ կապի և երկրում հեղափոխություն կազմակերպելու համար։ Եվրոպական մաթեմատիկական ընկերակցությունը տարածել է հաղորդագրություն, որտեղ իր վրդովմունքն է արտահայտել Թանբայի ձերբակալության հետ կապված և պահանջել թուրքական իշխանություններից անմիջապես ազատ արձակել նրան[11][12]։ Հաջորդ օրը նա ազատ է արձակվել[13]։
Մասնակցություն համալսարանական աշխատանքներին
խմբագրելՆա հրավիրված դասախոսի և գիտնականի կարգավիճակ է ունեցել Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանում, Սանտա Բարբարայի կալիֆոռնյան համալսարանում, Բորդոյի համալսարանում, Փարիզիզ մաթեմատիկական համալսարանում, Կանզասի համալսարանում, Փենսիլվանիայի համալսարանում։ Բացի այդ մասնակցել է նաև Ամերիկական մաթեմատիկական ինստիտուտի Քադիսոն-Սինգերի աշխատանքներին։
Հետազոտական ոլորտներ
խմբագրելՆրա հետազոտական հետաքրքրությունների ոլորտում են օպերացիոն հանրահաշիվը և ցանցային տեսությունը։
Անդամակցություն
խմբագրելԲեթյուլ Թանբայը համարվում է Թուրքական, Ամերիկյան և Եվրոպական մաթեմատիկական ընկերակցությունների անդամ։
Գիտական աշխատություններ
խմբագրել- C. Akemann, J. Anderson, B. Tanbay, Weak pavability and the Kadison-Singer problem, J. of Operator Theory, 71, 2014.
- B. Tanbay, A Letter on the Kadison-Singer poroblem, Revue Roumaine des Mathématiques Pures et Appliquées , 59, 2, 2014.
- C. Akemann, J. Anderson, B. Tanbay, The Kadison-Singer problem for the direct sum of matrix algebras, Positivity, 16, 2012.
- C. Akemann, B. Tanbay, A.Ülger A note on the Kadison-Singer problem, J. of Operator Theory, 63, 2010.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Record in the Genealogy Project
- ↑ Bogazici University Vice-Provost
- ↑ Feza Gürsey Institute Scientific Board
- ↑ The dynamics of IMéRA in perspective
- ↑ «Turkish Mathematical Society presidency». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «EMS committee memberships». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «EMS Executive Committee». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ EMS vice-presidency
- ↑ IMU Women in Mathematics membership
- ↑ «Turkish police detain academics in probe of prominent rights activist», Hurriyet, 2018 թ․ նոյեմբերի 16
- ↑ «EMS protest against the detention of Betül Tanbay», News, European Mathematical Society, 2018 թ․ նոյեմբերի 16, Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 17-ին, Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին
- ↑ «Prof. Dr. Betül Tanbay serbest bırakıldı» [Prof. Dr. Betül Tanbay was released], Cumhuriyet (Turkish), 2018 թ․ նոյեմբերի 17
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)