Բեթի Ամոնգի
Բեթի Ամոնգի (ի ծնե Բեթի Ամոնգի Օնգոմ անգլ.՝ Betty Amongi, նոյեմբերի 15, 1975, Oyam District, Հյուսիսային շրջան, Ուգանդա), Ուգանդայի կին քաղաքական գործիչ, Ուգանդայի կառավարության ֆինանսների, բնակարանաշինության և քաղաքաշինության նախարար։ Նա այդ պաշտոնին նշանակվել է 2016 թվականի հունիսի 6-ին[1]։ Նա նաև ներկայումս գործող խորհրդարանի անդամ է, որը ներկայացնում է Օյամ Հարավային շրջանի 10-րդ խորհրդարանը (2016 թվականից մինչև 2021 թվականը)։
Բեթի Ամոնգի | |
Կուսակցություն՝ | Uganda People's Congress? |
---|---|
Կրթություն՝ | Մակերերեի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | նոյեմբերի 15, 1975 (49 տարեկան) |
Ծննդավայր | Oyam District, Հյուսիսային շրջան, Ուգանդա |
Քաղաքացիություն | Ուգանդա |
Վաղ տարիներ և կրթություն
խմբագրելԲեթի Ամոնգին ծնվել է Հյուսիսային Ուգանդայի Լանգո ենթա-տարածաշրջանի Օյամ շրջանում, 1975 թվականի նոյեմբերի 15-ին[2]։ 1996 թվականին ընդունվել է Մակերերեի համալսարան՝ ստանալով քաղաքագիտության և պետական կառավարման գծով Արվեստի բակալավրի աստիճան։ Ավելի ուշ 2009 թվականին ստացել է միջազգային հարաբերությունների և դիվանագիտական ուսումնասիրությունների արվեստի մագիստրոսի կոչում։
Գործունեություն
խմբագրելԲեթի Ամոնգին առաջին անգամ խորհրդարանի անդամ է ընտրվել 2001 թվականին։ Նա վերընտրվել է 2006, 2011 և 2016 թվականներին։ Անսպասելի քայլ էր, երբ Ուգանդայի նախագահը՝ իշխող Ազգային դիմադրության շարժում քաղաքական կուսակցությունից Յովերի Մուսևենին, 2016 թվականի փետրվարի 20-ին նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո Հողերի, բնակարանային շինարարության և քաղաքային զարգացման նախարար հայտարարեց Բեթի Ինգրիդին, չնայած Բեթին պատկանում էր Ուգանդայի ազգային Կոնգրես ընդդիմադիր կուսակցությանը[3]։
Կաբինետի փոփոխության արդյունքում, 2019 թվականի դեկտեմբերի 14-ին, նա նշանակվել է մայրաքաղաք Կամպալայի նախարար՝ փոխարինելով Բեթի Քամիային, ով ստանձնել է հողերի կառավարման, բնակարանաշինության և քաղաքաշինության գործը[4]։
Անձնական
խմբագրել2013 թվականի ապրիլի 6-ին Բեթի Ամոնգին ամուսնացել է Լիրայի քաղաքապետարանի խորհրդարանի անդամ և Ուգանդայի ազգային Կոնգրես ընդդիմադիր կուսակցության նախագահ Ջիմի Ակենի հետ։ Ակենան Միլտոն Օբոտեի որդին է, ով եղել է Ուգանդայի առաջին վարչապետը և երկու անգամ՝ Ուգանդայի նախագահը։ Ավանդական ամուսնությունը տեղի է ունեցել Օյամ շրջանիի Մինակուլու վաչատարածքում, որին ներկա էին 32 պատգամավոր։ Հարսանիքին ներկա է եղել նաև երկրի նախագահ Յովերի Մուսևենին՝ զույգի ընկերը[5]։
Տես նաև
խմբագրելՈւգանդացի կին քաղաքական գործիչներ
- Կաբակումբա Մասիկո - Ուգանդայի Տեղեկատվության և ազգային առաջնորդության նախկին նախարար։
- Վինի Քիզա (կին ուսուցիչ և քաղաքական գործիչ)
- Անջելինե Օզեգե (մոդել)
- Նագայի Սեմպալա (կին քաղաքական գործիչ)
- Աննա Ադեկեն (կին իրավաբան և քաղաքական գործիչ)
- Ինգրիդ Տուրինավե (Ժողովրդավարական փոփոխությունների ֆորում ընդդիմադիր կուսակցության կանանց լիգայի նախագահ)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Uganda State House (2016 թ․ հունիսի 6). «Museveni's new cabinet list At 6 June 2016» (PDF). Daily Monitor. Kampala. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 7-ին.
- ↑ POU (October 2016). «Parliament Of Uganda Members Of The 10th Parliament: Amongi Betty Ongom». Kampala: Parliament of Uganda (POU). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ Sadab Kitatta Kaaya (2016 թ․ հունիսի 8). «Uganda: Cabinet - How Museveni Got the Opposition In». The Observer (Uganda) via AllAfrica.com. Kampala. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Museveni shuffles Cabinet, drops Muloni, appoints Magyezi». Daily Monitor (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.(չաշխատող հղում)
- ↑ Chris Ocowun, and Bonney Odongo (2013 թ․ ապրիլի 8). «MP Jimmy Akena finds his missing rib in Amongi». New Vision. Kampala. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Website of the Parliament of Uganda Արխիվացված 2016-03-03 Wayback Machine
- Betty Amongi, Obote’s Maruzi Country Deserves Much Better Արխիվացված 2019-03-07 Wayback Machine
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բեթի Ամոնգի կատեգորիայում։ |