Բաքվի լուսանկարչական տներ
Բաքվի լուսանկարչական տները մինչև 1917 թ. կազմում էինք թվով շուրջ 4 տասնյակ։ 1917 թ-ի հեղափոխություններից, ռազմական գործողությունների ու Ռուսական Կայսրության փլուզման արդյունքում դրանք գրեթե ամբողջությամբ վերացան։
Առաջին լուսանկարաչական տները Բաքվում ստեղծվեցին 19-րդ դարի վերջերում՝ քաղաքի բուռն զարգացման հետ մեկտեղ։ 20-րդ դարի տասական թվականներին դրանց թիվը հասնում էր շուրջ 4 տասնյակի։ Գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ էր նահանգապետի հատուկ թույլատվություն։
Հայ լուսանկարչական տները
խմբագրելՀայերի թիվը լուսանկարիչների շարքում մեծ էր։ Հայ լուսանկարչական տների թիվը առնվազն 13 էր։ Նրանց շարքում էին մեծագույն հարգանք ու չանաչում ունեցող լուսանկարիչներ Դավիթ Ռոստոմյանը, ով պետական բազմաթիվ պատվերների արդյունքում համարվում էր պարսից շահի պալատական լուսանկարիչ, Ի. Մելիքյանը, ում մեծ ավանդի համար շնորհվել էր Նիկոլայ Երկրորդի անունից հուշանվեր, և այլք։
Լուսանկարչական տների ցուցակը
խմբագրելԱպրանքանշան | Անուն | Մանրամասներ | Ազգությունը |
---|---|---|---|
Ա. Ավագյանցի լուսանկարչական տուն | Գտնվել է Գիմնազիչեսկայա փողոցում (վերանվանվել է Լ. Տոլստոյի փ.) Ադամովի տանը | Հայ | |
Ազիզբալա լուսանկարչական տուն | |||
Անգլիական լուսանկարչական տուն | Բացվել է 1898 թ-ին։ Գտնվել է Մոլոկանսկայա փ. 11 հասցեով՝ Հունանովի տանը։ Հետագայուն անվանափոխվել է «Ֆ.Պ.Կոկովիխինի լուսանկարչատուն»։ Ղեկավարի անունն էր՝ Լեվեն Հենրիխ։ | ||
Աշխեն Արիստակյանի լուսանկարչական տուն | Արիստակյան Աշխեն Հովհաննեսի գեղարվեստական լուսանկարչություն։ Գտնվել է Գուբերնսկայա փ. 6 հասցեում | Հայ | |
Բալյան լուսանկարաչական տուն | Բալյան Բարդուղիմեոս Գրիգորի։ Գտնվել է Տորգովակայա փողոցում՝ Աբրամովի տանը։ | Հայ | |
Բրեգաձե Լ. Գ. լուսանկարչական տուն | Լավրենտի Գևորգի Բրեգաձե (1876 - 1967) | Վրացի | |
Վարշավյան լուսանկարչություն | Լուսանկարիչ՝ Սիգիզմունգ Տուրովիչ | Լեհ | |
Ե. Պ. Վլադիմիրով | Նիկոլայեվսկայա փ. 14 | Ռուս | |
Ա. Ա. Գապոնենկո լուսանկարչական տուն | Գտնվել է Կայարանայի հրապարակում, հետագայում տեղափոխվել է Ալեքսանդր 2-ի առափնյա փողոց | Ուկրաինացի | |
Ա. Ա. Դորոժկո լուսանկարչական տուն | Ուկրաինացի | ||
Ժորժ լուսանկարչական տուն | Լուսանկարիչ՝ Գևորգ Շամհարյան, պասկահպատակ։ Գտնվել է Պոլիցեյսկայա փողոցում՝ Կիրեևի տանը, հետագայում տեղափոխվել է նույն փողոցում՝ Թումայանի տանը։ 1898 թ-ի դեկտեմբերից Գումիլյովսկիի տանը՝ Վիտուշինսկիի դեղատան դիմացը։ Գործունեության թույլատվություն ստացվել է 1883 թ.։ | Հայ | |
Յու. Ս. Զելինսկի լուսանկարչական տուն | Լուսանկարիչ՝ Յուլիան Ստանիսլավի Զելինսկի, ազնվական։ Գործունեության թույլատվություն ստացել է 1892 թ-ին։ Նախկինում եղել է ռազմական լուսանկարիչ։ Տունը գտնվել է Կրիվայա փողոցում՝ Կիրեևի տանը։ | Ռուս | |
Յոգանսոն. արագ վարկենական լուսանկար | Գտնվել է Մեծ Մորսկայա ու Բիրժևայա փողոցների անկյունում | Հրեա | |
Ֆ. Պ. Կոկովիխինի լուսանկարչական տուն | Գտնվել է Կրիվայա փողոցում՝ Անգլիական լուսանկարչատան տեղում, հետագայում տեղափոխվել է Մոլոկանսկայա փողոց՝ Հունանյանի տուն | Ռուս | |
Կուլիևի լուսանկարչական տուն | Գտնվել է Նիկոլաևսկայա փողոցում | Թաթար | |
Լեժերսոն լուսանկարչական տուն | Գտնվել է Բիրժեվայա փողոցում, 1913-ից տեղափոխվել է Տորգովայա փողոց | Հրեա | |
Ն. Յու. Լիտվինցևի լուսանկարչական տուն | Գտնվել է Օլգինսկայա փողոցում՝ Ղարաբեկյանի տանը։ Հեռախոսի համարը՝ 21 - 53, 1910-ի կեսերից տեղափոխվել է Պարապետի ու Հայկական եկեղեցու դիմաց՝ Բաբայանի տանը (նախկին Ադամյանի) | Ռուս | |
Լուարսաբյանի լուսանկարչական տուն | Գտնվել է Օլգինսկայա փողոցում՝ Լալայանցի տանը, Ազնվական ժողովի տան կողքին։ | Հայ | |
Մամիկոնյանցի ու Սուրաբյանի լուսանկարչական տուն | Գտնվել է Պապապետում՝ Մազանովի տանը։ Բացվել է 1885 թ.։ | Հայ | |
Մելիք-Մուսինյանց & Co[1] | Հայ | ||
Մելիքյանի լուսանկարչական տուն | Գտնվել է Տորգովայա ու Մարիինսկայա փողոցների խաչմերուկում՝ Թագիև եղբայրների տանը։ Ուներ բաժանմունք Բալախաններում։ 1910-ի կեսերից Կրիվայա ու Գորչակովսկայա 21 անկյունում։ Մելիքյանի լուսանկարչական տանը շնորհվել է կայսր Նիկոլայ 2-ի անունից հուշանվեր։ | Հայ | |
Ա. Մ. Միշոնի գեղարվեստական ու արդյունաբերական լուսանկարչական տուն | Գտնվել է Տորգովայա փողոց 12, հետագայում տեղափոխվել է Ալեքսանդրյան առափնյա փողոց, իսկ այնուհետև Նիկոլաևսկայա փողոց՝ Սբ. Նինայի հաստատության հարևանությամբ | Հայ | |
Մոսկովյան լուսանկարիչ | |||
Ա. Ս. Նադեժինի լուսանկարչական տուն | Բացվել է 1885 թ-ին։ Գտնվել է Միխայլովսկայա փողոցում՝ Միրզա-Ավակովի ու Ղարաբեկյանի տանը։ Այդ շենքում է հետագայում բացվել «Ադրբեջան» կինոթատրոնը։ | Ռուս | |
Պիրաշկովայի լուսանկարչական տուն (նախկ. Գերմանի ու Յավորսկու) | Բացվել է 1885 թ-ին։ Գտնվել է Պարապետում՝ Կրասիլնիկովի տանը | Ռուս | |
Լ. Մ. Պոլյանովսկու լուսանկարչական տուն | Ռուս | ||
Ռեմբրանդտ լուսանկարչական տուն | Լուսանկարիչը՝ Պ. Բաբայան։ Գտնվել է Տորգովայա փողոցում։ | Հայ | |
Ռենեսսանս լուսանկարչական տուն | Գտնվել է Վռանգելի փողոցում՝ Բոստոգանովի տան դիմաց։ | ||
Ռոսսիյա լուսանկարչական տուն | Գտնվել է Տորգովայա փ. 17 հասցեում։ | ||
Բարսեղ Ռոստոմյանի լուսանկարչական տուն | Գտնվել է Կրիվայա փ.՝ Գաջիբեկովի տանը Պարապետում։ Լուսանկարիչը՝ Բարսեղ Համբարձումի Ռոստոմյան։ | Հայ | |
Դավիթ Ռոստոմյանի լուսանկարչական տուն | Լուսանկարիչը՝ Դավիթ Համբարձումի Ռոստոմյան, Պարսից շահի պալատական լուսանկարիչ։ Գտնվել է Կոլյուբակինսակայա փողոցում։ Հեռախոսը՝ 668 | Հայ | |
Լույս ու ստվեր լուսանկարչական տուն | Գտնվել է Մարիինսկայա փ. 15 հասցեով՝ Մոլոկանական այգու դիմաց։ Լուսանկարիչը՝ Բարսեղ Համբարձումի Ռոստոմյան։ | Հայ | |
Սանկտ-Պետերբուրգյան լուսանկարչական տուն | Գտնվել է Դումյան հրապարակում՝ Ամրոցային մուտքի մոտ։ | ||
Ֆոտո-լյուքս լուսանկարչական տուն | Գտնվել է Վորոնցովսկայա փողոցում։ | ||
Ֆրանսիական լուսանկարչական տուն | Գտնվել է Մոլոկանյան ու Մեծ Մորսկայա փողոցների անկյունում։ | ||
Ն. Ա. Չիխի լուսանկարչական տուն | |||
Ի. Ա. Շեժգուտովի լուսանկարչական տուն | Գտնվել է Բիրժեվայա հրապարակում։ Արագ լուսանկարչություն։ | ||
Մ. Ս. Շիտովի լուսանկարչական տուն | Գտնվել է Մեծ Մորսկայա փողոցում։ Ունեցել է բաժանմունք Սաբունչի կայարանի մոտ։ Արագ լուսանկարչություն։ | Ռուս | |
Լենկորան լուսանկարչական տուն | Գտնվել է Բազարնայա փողոցում՝ Ժիրկովի տանը։ Լուսանկարիչը՝ Քրիստափոր Միրաբյան։ | Հայ |
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Фотоателье дореволюционные (Баку) Արխիվացված 2014-08-04 Wayback Machine
- ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ - ՀԱՅԵՐԸ ԵՎ ԲԱՔՈՒՆ (1850-ական թթ. - 1920 թ.), Երևան 2006, ISBN 99941-961-6-2