Դավիթ Ռոստոմյանի լուսանկարչական տուն

Դավիթ Ռոստոմյանի լուսանկարչական տունը 19-րդ դարի վերջին - 20-րդ դարի սկզբին Բաքվում գործող լուսանկարչական տներից մեկը։

Գտնվել է Կոլյուբակինսակայա փողոցում՝ Տեր-Հովհաննեսյանի տանը ու այդ շրջանում կոչվում էր «Դավիթ Ռոստոմյան. Բաքվի Կենտրոնական Լուսանկարչատուն»։ Հեռախոսը՝ 668։ Լուսանկարչատան ղեկավարը եղել է Բարսեղ Համբարձումի Ռոստոմյանը, ով բազմաթիվ պետական մարմինների կողմից պատվերների արդյունքում համարվում էր Պարսից շահի պալատական լուսանկարիչ։ Լափափոխ շրջանակի վրա նշվում էր. «Դավիթ Ռոստոմյան. Իր Գերազանցություն Պարսից Շահի պալատական լուսանկարիչ»։

Ռոստոմյանը ազգությամբ հայ էր՝ Բաքվում գործող ազգությամբ հայ բազմաթիվ լուսանկարիչներից մեկը։ Նրա եղբայր Բարսեղ Համբարձումի Ռոստոմյանը նույնպես հանրաճանաչ լուսանկարիչ էր Բաքվում։

Պատմություն խմբագրել

Դավիթ Ռոստոմյանը Բաքու է տեղափոխվել Նուխի քաղաքից 1893 թ.-ին՝ հիմնելով իր լուսանկարչական տունը Մարիինսկայա ու Տորգովայա փողոցների խաչմերուկում՝ երկհարկանի առանձնատանը։ Առաջին հարկում աշխատում էին Դավիթի ենթակաները։ Լուսանկարչատանը ընդունում էին պատվերներ, դիմանկարներ էին անում, ընտանեկան լուսանկարներ, վինետկաներ։ Գինը համարվում էր բավական բարձր։ Վերևի հարկում 6 մեծ սենյակներում ապրում էր Դավիթ Ռոստոմյանը, որտեղ և ընդունում էր առավել նշանավոր պատվիրատուներին ու ստեղծում էր նրանց լուսանկարները։

Դավիթ Ռոստոմյանը չափազանց կարճահասակ էր ու ուներ մեծ փոր։ Երբեք ամուսնացած չի եղել։ Հանդիսանում էր պարսկահպատակ ու մտերիմ հարաբերությունների մեջ էր Պարսկաստանի հյուպատոսի հետ։

Իր մոտ ծառայության մեջ էին գտնվում 6-7 երիտասարդ աղջիկ՝ չափազանց գրավիչ արտաքինով։ Մի օր նրանք դաժան կատակ են կազմակերպել ծեր լուսանկարչի համար։ Դավիթ Ռոստոմյանը ուներ սովորություն գինի խմել արծաթազոծ եղջյուրից։ Աղջիկները փոխում են ծերունու եզջյուրը՝ տալով նրան վերջնամասում ծակ ունեցող մեկը։ Հերթական երեկույթի ժամանակ նրանք բացել են անցքը ու գինին թափվել է ծերունու տաբատին։ Զգեստը փոխելու ընթացքում նրանք լուսանկարել են Ռոստոմյանին կիսամերկ՝ երիտասարդ աղջիկներով շրջապատված։ Այդ օրվանից երբ ծերունին բարկանում էր աղջիկների վրա, նրանք սպառնում էին հրապարակել լուսանկարը, ինչը սթափեցնում էր Ռոստոմյանին[1]։

Պատկերներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. М. Сулейманов - Дни минувшие

Արտաքին հղումներ խմբագրել