Լույս ու ստվեր լուսանկարչական տուն

Լույս ու ստվեր լուսանկարչական տունը 19-րդ դարի վերջին - 20-րդ դարի սկզբին Բաքվում գործող լուսանկարչական տներից մեկը։

Գտնվել է Մարիինսկայա փ. 15 հասցեով՝ Մոլոկանական այգու դիմաց։ Լուսանկարչատունը պատկանել է Բարսեղ Համբարձումի Ռոստոմյանին։ Նրան էր պատկանում այդ ժամանակաշրջանում հանրաճանաչ լուսանկարչական մեկ այլ տուն՝ Բարսեղ Ռոստոմյանի լուսանկարչական տունը։

Բարսեղ Ռոստոմյանի եղբայրն էր Դավիթ Համբարձումի Ռոստոմյանը՝ մեկ այլ հանրաճանաչ լուսանկարիչ։

Ռոստոմյանն ազգությամբ հայ էր՝ Բաքվում գործող ազգությամբ հայ բազմաթիվ լուսանկարիչներից մեկը։

ՊատկերներԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել