Բաքիրեյն, կիրճ Հայկական Տավրոսի կենտրոնական հատվածում, Զիբենեի ակունքների շրջանում։ Բաղկացած է մոտ 3 կիլոմետր երկարությամբ և մոտ 27 մետր բարձրություն ունեցող բնական թունելից՝ այրերից, որտեղից անցնում է Զիբենեսուն։ Նիկողայոս Ադոնցը նույնացնում է Կղեսուրի երկու լեռնանցքներից մեկի հետ։ Այստեղ նշմարվում են հին ամրությունների մնացորդներ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 669 — 992 էջ։