Բաց թողնելու վախի սինդրոմ

Բաց թողնելու վախի սինդրոմ (անգլ.՝ Fear of missing out), հետաքրքիր իրադարձություն կամ լավ հնարավորություն բաց թողնելու կպչուն վախ, ի հայտ է գալիս նաև սոցիալական ցանցերը դիտելիս[2]։ 10 մարդուց 4-ը երբեմն ունենում են բաց թողնված օգուտի սինդրոմ, ընդ որում տղամարդիկ ավելի հաճախ, քան՝ կանայք[2]։ Այլ տվյալներով, որևէ բան բաց թողնելու վախ ունենում են մարդկանց 56%[3]։ Այս երևույթը բնութագրվում է ընկերների և ծանոթների գործերին մշտապես տեղյակ լինելու անդիմադրելի ցանկությամբ։ Այն հաճախ անվանում են ափսոսելու զգացում[4], որը կարող է հանգեցնել որևէ հետաքրքիր իրադարձություն բաց թողնելու վախի[5]։

Ժամանակակից սմարթֆոնները թույլ են տալիս մշտապես կապի մեջ լինել ընկերների և գործընկերների հետ, ինչը կարող է հանգեցնել նոր ինֆորմացիայի և հաղորդագրությունների առկայությունը ստուգելու կպչուն մտքերի, նաև այդ հնարավորությունը բաց թողնելու վախի[1]:

Ըստ ինքնորոշման տեսության, կապվածության զգացումը, այլ մարդկանց հետ բարեկամությունը հիմնական հոգեբանական առանձնահատկություններից է, որի բավարարումը հանդիսանում է մարդու հոգեկան առողջության պայմաններից մեկը[6]։ Այդ տեսության սահմաններում բաց թողած օգուտի սինդրոմը հանդիսանում է հոգեկանի պաշտպանական վիճակ, որն առաջանում է հասարակական կյանքից երկարատև դժգոհության զգացումի պատճառով[2]։

Հատկանիշներ խմբագրել

  • Կարևոր իրադարձությունները բաց թողնելու հաճախակի առաջացող վախ[2]
  • «Բոլորը, բացի ինձնից» արտահայտության վրա իմաստային շեշտադրում[7]
  • Սոցիալական կոմունիկացիայի ցանկացած ձևի միջամտության կպչուն ցանկություն[2]
  • Մշտապես մարդկանց դուր գալու և նրանց հավանությունը ստանալու ձգտում[8]
  • Շփման համար մշտապես հասանելի լինելու ձգտում[2]
  • Սոցիալական ցանցերը մշտապես թարմացնելու ձգտում[2]
  • Ուժգին անհարմարության զգացում, երբ ձեռքի տակ չկա սմարթֆոն[9]

Սոցիալական մեդիայի և նորագույն տեղնոլոգիաների ազդեցություն խմբագրել

Տեխնոլոգիաների զարգացումը, մարդկանց թույլ տալով ավելի շատ շփվել, նպաստել է բաց թողնված օգուտի սինդրոմի տարածմանը[10]։ Մյուս կողմից, ժամանակակից տեխնոլոգիաները (օրինակ՝ սմարթֆոնները) և սեցիալական ցանցերը (օրինակ՝ ֆեյսբուք) մարդուն հնարավորություն են տալիս, փոքրաթիվ ջանքեր գործադրելով, մասնակցել սոցիալական կոմունիկացիային[2]։ Դրա հետ մեկտեղ, մեդիայի օգնությամբ, կոմունիկացիան հանգեցնում է ինտերնետ կախվածության։ Օնլայն լինելու հոգեբանական կախվածությունը կարող է արտահայտվել տագնապային վիաճակով, երբ մարդն իրեն օտար է զգում։

Ըստ Դյուկի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Դեն Արիելիի, բաց թողնված օգուտի սինդրոմի էությունը կայանում է սեփական ժամանակն անիմաստ ծախսելու վախի մեջ[5]։

Սոցիալական ցանցերում շփումը տարբերվում է սովորական դեմ առ դեմ զրույցից՝ իր մեծ քանակությամբ ինֆորմացիայի փոխանցումով[5]։ Պրոֆեսոր Արիելին բերում է հետևյալ օրինակը. եթե մարդը 2 րոպեով ուշանում է ինքնաթիռից, նա սովորաբար ավելի շատ է տխրում, քան եթե ուշանում է 2 ժամ։ Ենթադրվում է, որ առաջին դեպքում ինքնաթիռի բաց թողնելն ավելի վիրավորական է, քանի որ մարդիկ հակված են ենթադրել, որ ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել։ «Սոցիալական ցանցերում նորությունների թերթումը նույնը չէ, ինչ, օրինակ, ճաշի ժամանակ զրուցել ընկերների հետ և լսել, թե ինչպես են նրանք անց կացրել իրենց հանգստյան օրերը։ Երբ դու բացում ես ֆեյսբուքը և տեսնում, որ քո ընկերները սրճարանում են՝ առանց քեզ, դու կարող ես պատկերացնել, որ կարող էիր ժամանակն անց կացնել այլ կերպ», - բացատրում է պրոֆեսորը[5]։

Երբ մարդը փորձում է կոմպենսացնել այդ բացասական զգացումը, օրինակ, տեղադրելով իր ստացված նկարները կամ հակառակը՝ գրել նյութ այն մասին, թե ինչպես է անց կացրել իր հանգստյան օրերը, որպեսզի ներկայացնի իր կյանքը լավ տեսանկյունից, նա ներգրավվում է փակ շրջանի մեջ[5]։ Մարդկանց մեծամասնությունը ցուցադրում է իր իդեալականցված կերպարը[11]։ Այսպիսով, սոցիալական մեդիան դառնում է բաց թողնված օգուտի սինդրոմի աղբյուր։ Flickr-ի հիմնադիր Կատերինա Ֆեյքը հայտարարել է, որ օրտագործել է սինդրոմի այդ առանձնահատկությունը, որպեսզի գրավի և պահի օգտատերերին[5]։

Հետևանքներ խմբագրել

Որպես հետևանք, բաց թողնված օգուտի սինդրոմը բացասական ազդեցություն է ունենում մարդկանց հոգեբանական առողջության վրա, առաջ բերելով վատ տրամադրություն և որոշ դեպքերում դեպրեսիա[12]։ Բաց թողնված օգուտի սինդրոմի ավելի հաճախ պատահող դրսևորումներից է ձանձրույթի զգացումը և միայնակությունը[13]։ Սոցիալական ցանցերն օգտագործելով որպես ինքնադրսևորման միջոց, բնորոշելով իրեն իր ցանցային կերպարի միջոցով մարդիկ ենթագիտակցորեն յուրացնում են այն հղումը, որ. «ես նյութեր եմ հրապարակում, հետևաբար գոյություն ունեմ»[10]։ Դա հանգեցնում է շփման էության, այդ թվում և իրականության աղավաղված ընկալման[10]։

Մարդիկ անընդհատ ստուգում են սոցիալական ցանցերի իրենց էջերը (անգամ հանդիպումների[7] կամ հուղարկավորության[10] ժամանակ՝ ֆաբինգ) իրական շփումը, իրական պահը փոխարինելով չգիտակցված թարմացումներով[7]։ Դեռահասներն ու մեծահասակները փոխանակում են հաղորդագրություններ՝ լինելով ավտոմեքենայի ղեկին, որովհետև նրանց համար կարևոր հաղորդագրություն բաց թողնելն ավելի սարսափելի է, քան դժբախտ պատահարի ենթարկվելը[7]։

Բացի այդ, ապացուցված է, որ մարդիկ, ովքեր ունեն բաց թողնված օգուտի սինդրոմ հակված են ավելի հաճախ և մեծ քանակությամբ օգտագործել ալկոհոլ, քան այն մարդիկ ովքեր չունեն։ Ենթադրվում է, որ ալկոհոլի նկատմամբ այդպիսի ձգտումը կապված է շատ գործելու և վտանգի ենթարկվելու անհրաժեշտության հետ, որպեսզի բաց չթողնվի սոցիալակն ակտիվության հնարավորությունը (օրինակ, կարելի է մասնակցել ալկոհոլային խաղերին կամ խմել անծանոթ մարդկանց հետ)[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Anderson, Hephzibah (2011 թ․ ապրիլի 16). «Never heard of Fomo? You're so missing out». The Guardian. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Andrew K. Przybylski, Kou Murayama, Cody R. DeHaan, Valerie Gladwell Motivational, emotional, and behavioral correlates of fear of missing out // Computers in Human Behavior. — 2013-07-01. — В. 4. — Т. 29. — С. 1841–1848. — doi:10.1016/j.chb.2013.02.014
  3. Samantha Murphy. «Report: 56% of Social Media Users Suffer From FOMO». Mashable. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 1-ին.
  4. «FoMO: The Fear of Missing Out - Technology - The Skinny». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 2-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Wortham, Jenna (2011 թ․ ապրիլի 9). «How Social Media Can Induce Feelings of 'Missing Out'». The New York Times. 0362-4331. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 2-ին.
  6. Deci, E.L. & Ryan, R.M. Intrinsic motivation and self-determination in human behavior. — Plenum Press, 1985.
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Fear of Missing Out». World of Psychology. 2015 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 2-ին.
  8. «Как побороть лайкозависимость?». thequestion.ru. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 2-ին.
  9. «Oh my God you are so missing out». SFGate. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 2-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 Sherry Turkle. «Transcript of "Connected, but alone?"». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 2-ին.
  11. Turkle, S. Alone together: Why we expect more from technology and less from each other. — Basic books. — 2012.
  12. Nicole B. Ellison, Charles Steinfield, Cliff Lampe The Benefits of Facebook “Friends:” Social Capital and College Students’ Use of Online Social Network Sites(անգլ.) // Journal of Computer-Mediated Communication. — 2007-07-01. — В. 4. — Т. 12. — С. 1143–1168. — ISSN 1083-6101. — doi:10.1111/j.1083-6101.2007.00367.x
  13. Moira Burke, Cameron Marlow, Thomas Lento Social Network Activity and Social Well-being // Proceedings of the SIGCHI Conference on Human Factors in Computing Systems. — New York, NY, USA: ACM, 2010-01-01. — С. 1909–1912. — ISBN 9781605589299. — doi:10.1145/1753326.1753613
  14. «Fear of missing out (FoMO): the relationship between FoMO, alcohol use, and alcohol-related consequences in college students». Vernon Innovative Publishers (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 2-ին.