Բարսեղ Ասպիսակցի, Արճիշեցի (ծննդյան և մահվան թվականները անհայտ), 15-16-րդ դարերի հայ գրիչ և տարեգիր։

Բարսեղ Ասպիսակցի
Ծնվել էանհայտ[1]
Մահացել էանհայտ[1]
Մասնագիտությունգրիչ և ժամանակագիր

Գործունեություն խմբագրել

Ապրել և ստեղծագործել է Քաջբերունիքի Ասպիսակ գյուղում։ Սովորել է Մեծոփա վանքի դպրոցում, ուր նշանավոր գրիչներ Ազարիայի և Կարապետի մոտ հմտացել է գրչության արվեստում։ Ընդօրինակած ձեռագրերի հիշատակարաններն այնքան հարուստ են տեղեկություններով, որ հրատարակվել են որպես տարեգրություններ։ Ասպիսակից հայտնի են Ավետարաններ (1480 թվականի, Հալեպ, 1486 թվական, 1495 թվական, 1498 թվական, Իրան և այլն) և մեկ Շարակնոց (1488, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռ․ H 1624 թվական)։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Մանր ժամանակագրություններ (կազմող՝ Վ. Ա. Հակոբյան), հ. 1, Երևան, 1951։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 337