Բարու (հրաբուխ)
Բարու (ավելի վաղ Չիրիկի)[3][4][5], հրաբուխ Պանամայում, երկրի ամենաբարձր կետը, Կենտրոնական Ամերիկայի հարավում գտնվող ամենաբարձր հրաբուխը։
Տեսակ | ստրատոհրաբուխ և լեռ |
---|---|
Երկիր | Պանամա |
Տեղադրություն | Չիրիկի |
Բարձրություն (ԲԾՄ) | 3475 մետր[1][2] մ |
Սմիթսոնիան կոդ | 346010 |
Հիմնական տեղեկություններ
խմբագրելԳտնվում է երկրի արևմուտքում՝ Չիրիկի նահանգի Բուգաբա շրջանի Թալանկա գագաթում։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 3474 մետր, պարզ եղանակներին գագաթից տեսանելի են Խաղաղ օվկիանոսն ու Կարիբյան ծովը։
Համարվում է քնած հրաբուխ, վերջին խոշոր ժայթքումը տեղի է ունեցել մոտ 500 թվականին, իսկ մոտ 1550 թվականին տեղի է ունեցել ավելի փոքր ժայթքում։ 2006 թվականին տեղի է ունեցել ոչ մեծ երկրաշարժ, սա հանգեցնում է որոշ մտավախությունների, որ ժայթքումը կարող է կրկնվել[6]։ Խառնարանի լայնությունը մոտ 6 կիլոմետր է։
Ճանապարհը դեպի հրաբխի գագաթ անցնում է 12 կիլոմետր երկարություն ունեցող հայտնի զբոսաշրջային երթուղով։ Հրաբխից արևմուտք գտնվում են Սերո - Պունտա և Վոլկան գյուղերը, դեպի արևելք՝ Բոկետե քաղաքը։ Սերո - Պունտայից ոչ հեռու պահպանվել են հնագույն քաղաքի ավերակներ (ոչնչացվել է ժայթքումից)[7]։
Խորհուրդ է տրվում հրաբուխ բարձրանալ Բոկետե ճանապարհով, այս 22 կիլոմետր երկարությամբ ճանապարհն անցնելու համար պահանջվում է ավելի քիչ ֆիզիկական պատրաստվածություն, քան Քամիսեթի ճանապարհն անցնելու համար, որի երկարությունը 13,5 կիլոմետր է։
Երբեմն գագաթը ծածկվում է ձյունով, և ջեմաստիճանը իջնում է 0 աստիճանից ցածր։
Պատկերասրահ
խմբագրել-
Բարու հրաբուխ
-
Խաղաղ օվկիանոսը Բարու հրաբխի գագաթից
-
Կարիբյան ծովը Բարու հրաբխի գագաթից
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://peakvisor.com/peak/baru.html
- ↑ 2,0 2,1 https://sigigntg.anati.gob.pa/mallas_pdf/3642_II_NE.pdf
- ↑ Топокарты Генштаба
- ↑ Бару // Словарь географических названий зарубежных стран / отв. ред. А. М. Комков. — 3-е изд., перераб. и доп. — М. : Недра, 1986. — С. 428.
- ↑ Апродов В. А. Вулканы. — М.: Мысль, 1982. — С. 176. — 368 с. — 100 000 экз.
- ↑ Volcán Barú: Eruptive History and Volcano-Hazards Assessment
- ↑ Буке, Панама
Արտաքին հղումներ
խմբագրել- Вулкан Бару : [англ.] // Global Volcanism Program. — Smithsonian Institution.
- Volcano Live — John Search
- Peakbagger.com
- Mountain-Forecast.com
- Виртуальный тур на вулкан Бару
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարու (հրաբուխ)» հոդվածին։ |