Բարձրաշխարհիկ հասարակություն (հեռուստասերիալ, 2015)

Բարձրաշխարհիկ հասարակություն (հանգըլ։상류사회, RR:Sangryusahoe), 2015 թվականի հարավկորեական հեռուստասերիալ, որտեղ խաղում են Յուին, Սոնգ Ջունը, Պակ Հյոնգ Սիկը և Լիմ Ջի Յոնը[1][2][3][4][5][6][7][8]։ Այն թողարկվել է SBS-ի կողմից 2015 թվականի հունիսի 8-ից մինչև հուլիսի 28-ը, երկուշաբթի և երեքշաբթի օրերին, ժամը 21։55, 16 էպիզոդով[9][10]։

Բարձրաշխարհիկ հասարակություն
상류사회
Изображение логотипа
Ժանրհեռուստադրամա
ՍտեղծողՀա Մյոնգ Հին
Երկիր Հարավային Կորեա
Լեզուկորեերեն
ՌեժիսորՉոի Յոնգ Հուն
Գլխավոր
դերերում
Uee?, Սունգ Ջուն, Պակ Հյոնգի Շիկ, Լիմ Ջի Յոն, Յուն Ջու Սանգ, Go Doo-shim?, Lee Sang-woo?, Yoon Ji-hye?, Յու Սո Յոն, Բան Ըն Հի, Նամ Մյոնգ Ռյուլ, Yang Hee-kyung? և Choi Yong-min?
Պրոդյուսեր

Հան Ջոնգ Հուան Յու Հյոն Կի Կիմ Դոնգ Հո

Կիմ Սի Հուան
Խմբագիր

Պակ Ին Չոլ

Շին Սուկ
Պատմվածքի վայրՍեուլ
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ16
Էկրաններին էհունիսի 8, 2015-ից հուլիսի 28, 2015
ՀեռուստաալիքSBS TV?
ՆախորդHeard It Through the Grapevine?
ՀաջորդMrs. Cop?
Պաշտոնական կայքէջ

Համառոտագիր խմբագրել

Ջանգ Յուն Հան չեբոլ ընտանիքի ամենակրտսեր դուստրն է։ Չնայած նրա հարստությանը, նա աշխատում էր սննդի շուկայում, նա ժառանգորդ էր և թաքցնում էր իր ինքնությունը, քանի որ նա ցանկանում էր գտնել մի մարդու, ով կսիրի իրեն, այլ ոչ թե իր հարստության համար կամուսնանա նրա հետ։

Չոի Ջուն Կին մեծացել է ծայրահեղ աղքատության մեջ և ունի հսկայական բեռ իր ուսերին՝ նրա աղքատ ծնողները, որոնք անհանգստանում էին տղայի համար։ Նա հետո աշխատում է կոնգլոմերանտների միջին մենեջեր։ Ջուն Կին խելացի է և տաղանդավոր, բայց նաև տհաճ ու ամեն ինչ հաշվարկող, և հավատում էր, որ սերը շքեղություն է միայն հարուստների համար։

Դերեր խմբագրել

Գլխավոր դերեր խմբագրել

  • Յուի - ջանգ Յուն Հաի դերում

Չեբոլ ընտանիքի ամենակրտսեր դուստրը։ Նա երկար ժամանակ աշխատել է, իր ընտանիքից ստացած սթրեսը կարգավորելու համար։ Նա իրեն մարդկանցից հեռու է պահում, քանի որ մարդիկ հաճախ վիրավորում և հեռանում են իրենից։ Սակայն նա սիրահարվում է Ջուն Կիին։

  • Սոնգ Ջուն - Չոի Ջուն Կիի դերում
  • Պակ Հյոնգի Շիկ - Յու Չանգ Սուի դերում

Նա չեբոլ է և Ջուն Կիի պետը։ Նա հետապնդում է Յուն Հաի լավագույն ընկերը Ջի Յիին, այն պատճառով, որ նա անտեսեց իր հարստությունը և կարգավիճակը։ Նա Չի Սիրում դաշնակից մարդկանց։

  • Լիմ Ջի Յոն - Լի Ջի Յիի դերում

Նա Յուն Հաի լավագույն ընկերն է և Չանգ Սուի ընկերուհին։ Սկզբում նա չէր ճանաչում Յուն Հային և երկրպագում էր Ջուն Կիին։ Նա մտածում է, որ նրանք այնպիսի մարդիկ են, որ վարում են հեշտ կյանք ու ստանում են այն ինչ ուզում են։ Դա պատճառ էր, որ նա հրաժարվեց Չանգ Սուից, բայց նրա հանդեպ անկեղծ ջերմությունն ամբողջովին փոխեց իրեն։

Օժանդակ դերեր խմբագրել

  • Յուն Ջու Սանգ - Ջանգ Վոն Սիկի դերում

Յուն Հաի հայրը։

  • Գո Դու Շիմ - Մին Հյե Սուի դերում

Յուն Հաի մայրը։

  • Լի Սանգ Վու - Ջանգ կյոնգ Ջուի դերում

Յուն Հաի մեծ եղբայրը։ Նա շատ հոգատար է և պաշտպանում է Յուն Հաին, ընտանիքում միակը, ով հասկանում է իրեն։ Կյոնգ Ջունի նավը Մեքսիկայի ափին խորտակվեց և նա հավանաբար մահացավ։

  • Յուն Ջի Հյե - Ջանգ Ե Վունի դերում

Յուն Հաի ամենամեծ քույրը։ Նա ամեն ինչ անում է, որ հասնի գագաթնակետին։

  • Յու Սո Յոնգ - Ջանգ Սո Հյոնի դերում

Յուն Հաի մյուս մեծ քույրը։ Նա նախանձում է Յուն Հաին, քանի որ ծնողները թողնում են նա անի այն ինչ ուզում է, սակայն Յուն Հան ուզում է միայն սիրվել ծնողների կողմից։ Սո Հյոնը շատ ունայն ու բարձրորակ է սպասարկում։

  • Բանգ Ուն Հի - Կիմ Սո Ռաի դերում

Վոն Սիկի սիրուհին։

  • Նամ Ռյունգ Ռյուլ - Չոի Յոնգ Հոյի դերում

Ջուն Կիի հայրը։

  • Յանգ Հի Կյոնգ - Լի Մին Սուկի դերում

Ջուն Կիի մայրը, ով աշխատում է Սո Րաի մոտ տնային տնտեսուհի։

  • Չոի Յոնգ Մին - Բաթլեր Հոնգի դերում

ՆաՋանգի ընտանիքում աշխատում էր արդեն երկար տարիներ։

Արտադրություն խմբագրել

Դրա առաջվա վերնագրերը եղել են «Չեբոլի Դուստրը» (հանգըլ։재벌의 딸, RR:Jaebeorui Ttal) և «Ճիշտ ռոմանտիկա» (հանգըլ։트루 로맨스, RR:Teuru Romaenseu)[11][12][13]: Սցենարի հեղինակ Հա Մյոնգ Հին և ռեժիսոր Չոի Յոնգ Հուն աշխատել են նաև «Մի Ջերմ Բառ» 2013 թվականին[14]։

Վարկանիշներ խմբագրել

Կապույտ գույնի համարները ներկայացնում են ամենացածր վարկանիշները, իսկ կարմիր գույնի համարները ամենաբարձր վարկանշերը

Էպիզոդ # Իսկական հեռարձակման ամսաթիվը Միջին լսումների քանակը
TNmS վարկանիշներ[15] AGB Nielsen Ratings[16]
Երկիրը Սեուլի ազգային մայրաքաղաքային տարածք Երկիրը Սեուլի ազգային մայրաքաղաքային տարածք
1 Հունիսի 8, 2015 6.7% 7.6% 7.3% 7.7%
2 Հունիսի 9, 2015 6.9% 8.4% 7.0% 7.6%
3 Հունիսի 15, 2015 6.7% 8.8% 7.7% 9.1%
4 Հունիսի 16, 2015 6.9% 8.8% 8.2% 9.9%
5 Հունիսի 22, 2015 7.6% 9.5% 9.1% 10.4%
6 Հունիսի 23, 2015 7.8% 10.2% 9.8% 11.3%
7 Հունիսի 29, 2015 7.1% 8.2% 9.1% 10.9%
8 Հունիսի 30, 2015 7.6% 9.4% 8.9% 9.8%
9 Հուլիսի 6, 2015 7.3% 9.3% 9.4% 10.9%
10 Հուլիսի 7, 2015 7.0% 9.3% 9.2% 10.2%
11 Հուլիսի 13, 2015 7.3% 9.6% 9.4% 10.5%
12 Հուլիսի 14, 2015 7.8% 10.5% 9.6% 10.4%
13 Հուլիսի 20, 2015 7.4% 9.1% 9.5% 10.7%
14 Հուլիսի 21, 2015 8.3% 10.3% 9.8% 10.7%
15 Հուլիսի 27, 2015 8.4% 10.2% 9.7% 10.7%
16 Հուլիսի 28, 2015 8.7% 11.2% 10.1% 11.1%
Միջինը 7.5% 9.4% 9.0% 10.1%

Մրցանակներ և անվանակոչություններ խմբագրել

Տարի Մրցանակաբաշխություն Կատեգորիա Ստացողը Արդյունքներ
2015 8-րդ Կորեայի դրամա մրցանակաբաշխություն Լավագույն նոր դերասանուհի Լիմ Ջի Յոն Հաղթանակ
4-րդ Ափանի աստղերի մրցանակաբաշխություն
լավագույն նոր դերասանուհի Լի Ջի Յոն Հաղթանակ
23-րդ SBS-ի դրամա մրցանակաբաշխություն
Գերազանց դերասան մինիսերաների Պակ Հյոնգի Շիկ Հաղթանակ
Սոնգ Ջուն Առաջադրված
Գերազանց դերասանուհի մինիսերաների Յուի Առաջադրված
Նոր աստղ մրցանակաբաշխություն Պակ Հյոնգի Շիկ Հաղթանակ
Լիմ Ջի Յոն Հաղթանակ
Լավագույն զույգ մրցանակաբաշխություն Սոնգ Ջուն և Յուի Առաջադրված
Պակ Հյոնգի Շիկ և Լիմ Ջի Յոն Առաջադրված

Միջազգային հեռարձակում խմբագրել

  • Այն Թողարկվել է Վիետնամում, HTV2-ի կողմից, մինչև 2016 թ. Հուլիսի 22-ը, Yêu trong toan tính անվանմամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Jin, Min-ji (2015 թ․ ապրիլի 11). «ZE:A's Park to star in drama». Korea JoongAng Daily. Վերցված է 2015 թ․ մայիսի 15-ին.
  2. Yoon, Sarah (2015 թ․ մայիսի 4). «Uee, Lim Ji-yeon to star in TV romance series this June». K-pop Herald. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
  3. Ahn, Woorim (2015 թ․ մայիսի 4). «Sung Joon To Play In True Romance». BNTNews. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 15-ին.
  4. Jin, Min-ji (2015 թ․ մայիսի 7). «Uee to star in True Romance». Korea JoongAng Daily. Վերցված է 2015 թ․ մայիսի 15-ին.
  5. Chu, Yanchingsally (2015 թ․ մայիսի 14). «Filming Location Of True Romance Was Open to the Public». BNTNews. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 15-ին.
  6. Lee, Ji-suk (2015 թ․ մայիսի 14). «Uee and Sung Jun Get Close for High Society». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 15-ին.
  7. Kim, Jin-seok (2015 թ․ օգոստոսի 18). «Singer Park talks growing TV career». Korea JoongAng Daily. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  8. «Boy Band Star Park Hyung-sik Finally Gains Acting Chops». The Chosun Ilbo. 2015 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 22-ին.
  9. Yoon, Sarah (2015 թ․ հունիսի 9). «First episode of Uee drama High Society is a flop». K-pop Herald. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
  10. Lim, Jeong-yeo (2015 թ․ հուլիսի 7). «Uee's High Society dominates Monday-Tuesday slot». K-pop Herald. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
  11. Hong, Grace Danbi (2015 թ․ ապրիլի 9). «Moon Geun Young and Park Seo Joon Turn Down Chaebol's Daughter». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 15-ին.
  12. Kim, Hyung-woo (2015 թ․ ապրիլի 9). «ZE:A's Park Hyung Sik Confirmed as Male Lead for Chaebol's Daughter». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 15-ին.
  13. Yoon, Ka-yi (2015 թ․ մայիսի 4). «After School's UEE and Lim Ji Yeon in Talks of Joining ZE:A Hyung Sik and Sung Jun in True Romance». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 15-ին.
  14. Yoon, Hyo-jung (2015 թ․ մայիսի 14). «Uee and Sung Jun's True Romance Changes Title to High Society». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 15-ին.
  15. «TNmS Daily Ratings: this links to current day-select the date from drop down menu». TNmS Ratings (Korean). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. «AGB Daily Ratings: this links to current day-select the date from drop down menu». AGB Nielsen Media Research (Korean). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)