Բարձիկաբորբ

մարդու հիվանդություն

Բարձիկաբորբ (բուրսիտ), հոդերի ձուսպապարկերի բորբոքում։ Հաճախ առաջանում է արմնկային, ուսային, ծնկային և սրունքաթաթային հոդերում։ Հիվանդությունը կարող է ընթանալ սուր և քրոնիկական։

Բարձիկաբորբ
Արմունկի բարձիկաբորբ
Տեսակհիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Բժշկական մասնագիտությունphysical medicine and rehabilitation? և Օրթոպեդիա
ՀՄԴ-9727.3
 Bursitis Վիքիպահեստում

Սուր բարձիկաբորբը սովորաբար առաջանում է հոդապարկի շրջանում՝ վնասվածքի (սալջարդ, քերծվածք, փոքր վերքեր) հետևանքով կամ որպես առանձին հիվանդությունների (ֆուրունկուլոզ, ոսկրածուծաբորբ, գրիպ, բրուցելոզ, գոնոռեա) բարդություն։

Քրոնիկական բարձիկաբորբը, որպես կանոն, առաջանում է հարհոդային ձուսպապարկերի երկարատև մեխանիկական գրգռման հետևանքով՝ կապված մասնագիտության (լեռնագործներ, մանրահատակագործներ, մարզիկներ) առանձնահատկությունների հետ։

Ախտանիշեր խմբագրել

Սուր բարձիկաբորբի ժամանակ հոդի շրջանում նկատվում են մաշկի կարմրություն ն փափուկ, առաձգական ցավոտ ուռածություն՝ լցված շճային հեղուկով։ Դրանից սահմանափակվում է հոդի շարժունությունը, երբեմն բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, և վատանում ընդհանուր վիճակը։ Հիվանդության սաստկացումից առաջանում է թարախային բարձիկաբորբ, բորբոքային գործընթացը կարող է տարածվել հոդի կամ շրջակա փափուկ հյուսվածքների վրա և առաջացնել ենթամաշկային կամ միջմկանային ֆլեգմոնա։

Բուժում խմբագրել

Սուր բարձիկաբորբը բարձիթողի դեպքերում դժվար է բուժվում, և երբեմն պահանջվում է վիրահատական միջամտություն։ Ուստի հիվանդության առաջին իսկ ախտանշանների դեպքում հարկավոր է դիմել բժշկի։

Քրոնիկական բարձիկաբորբից վերջույթի ֆունկցիան սովորաբար չի խանգարվում, բայց պահանջվում է պարտադիր բուժում, քանի որ կարող է սրանալ ն հասցնել ժամանակավոր անաշխատունակության։

Կանխարգելում խմբագրել

Որպեսզի վնասվածքային բարձիկաբորբը կանխվի, խորհուրդ է տրվում մեխանիկական գրգռման ենթակա հոդի վրա կրել պաշտպանական վիրակապ։ Մաշկի վնասման դեպքում հոդի շրջանը խնամքով մշակել վարակազերծող միջոցներով (սպիրտ, յոդ, ադամանդականաչ) և վիրակապ դնել։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 321