Բարի առավոտ (ֆիլմ, 1955)

«Բարի առավոտ» (ռուս.՝ «Доброе утро»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Անդրեյ Ֆրոլովը[1][2] «Մոսֆիլմ» կինոստուդիայում 1955 թվականին։

Picto infobox cinema.png
Բարի առավոտ
ԵրկիրFlag of the Soviet Union (1923-1955).svg ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն
Թվական1955
Լեզուռուսերեն
ՌեժիսորAndrey Frolov?
Սցենարի հեղինակԼեոնիդ Մալյուգին
ԴերակատարներTatyana Konyukhova?, Yuriy Sarantsev?, Izolda Izvitskaya?, Լև Դուրով, Vladimir Andreyev?, Nina Agapova?, Եվգենի Մատվեև, Իվան Լյուբեզնով, Afanasy Belov?, Միխայիլ Պուգովկին, Nikolai Smorchkov?, Սերաֆիմա Խոլինա, Marharyta Krynytsyna?, Սվետլանա Խարիտոնովա, Սվետլանա Դրուժինինա և Margarita Zharova?
ԵրաժշտությունՎասիլի Սոլովյով-Սեդոյ
ԿինոընկերությունՄոսֆիլմ

ՍյուժեԽմբագրել

Հանգիստ և ամաչկոտ աղջիկ Եկատերինա Գոլովանը աշխատանքի է ուղարկվում Կուբանում (Կրասնոդարի երկրամաս) ավտոմայրուղու շինարարության վրա՝ ունենալով վարորդի մասնագիտություն։ Երիտասարդ բանվորները շատ ջերմ են ընդունում երիտասարդ պրակտիկանտին և ամեն ինչում նրան օգնում են։ Ժամանակի ընթացքում Եկատերինան սիրահարվում է նրանցից մեկին՝ աշխատանքի առաջավոր, էքսկավատորի վարորդ Վասիլի Պլոտնիկովին։ Նա շատ ուրախ, կենսուրախ տղա է, ընկերախմբի հոգին ու բոլոր աղջիկների սիրելին, բայց զբաղված է բացառապես իր անձով, տարված է միայն իր սեփական փառքով ու հաջողությամբ, և ուշադրություն չի դարձնում Եկատերինային։ Պլոտնիկովի էքսկավատորի մոտ ինքնաթափ բեռնատարի վրա աշխատանքը չի ստացվում, և Եկատերինան անցնում է մեկ այլ վայրում աշխատանքի, որտեղ նա դառնում է տեղամասի պետ Ուշատովի անձնական վարորդը, սակայն շուտով քննադատության համար նա տեղափոխվում է աշխատելու հետ մնացող էքսկավատորավար Լաստոչկինի մոտ։ Այստեղ արագ դրսևորվում է աղջկա ամուր բնավորությունը, և այն դառնում է շինարարության առաջավոր աշխատող։

Մի օր Եկատերինայի լավագույն փորձը ուսումնասիրելու համար գալիս է հարևան տարածքներից պատվիրակություն, որի կազմում է Վասիլի Պլոտնիկովը։ Ֆիլմը ավարտվում է նրանով, որ Վասիլին և Եկատերինան միասին գնում են հերթական մայրուղու կառուցմանը մասնակցելու։

ԴերերումԽմբագրել

  • Տատյանա Կոնյուխովա[3]Կատյա Գոլովան
  • Յուրի Սարանցև[4]Վասյա Պլոտնիկով
  • Իզոլդա Իզվիցկայա – Մաշա Կոմարովա
  • Լև Դուրով[5][6]Յաշա Կոզիրյով
  • Վլադիմիր Անդրեև – Միտյա Լաստոչկին
  • Նինա Ագապովա – Իրինա Կովալյովա
  • Եվգենի Մատվեև – Սերգեյ Նիկոլաևիչ Սուդբինին, շինարարության պետ
  • Իվան Լյուբեզնով – Միխալ Միխալիչ Բոբիլյով, շինարարության պետի տեղակալ
  • Աֆանասի Բելով – Ուշատով, տեղամասի պետ
  • Միխայիլ ՊուգովկինՖեոդոր Կուզմիչ, խանութի վարիչ
  • Նիկոլայ Սմորչկով – Բոբրով, Ուշատովի տեղակալ
  • Սերաֆիմա Խոլինա – Զարուբինա, Կատյայի ընկերուհին
  • Մարգարիտա Կրինիցինա – աղջիկ պարերի երեկոյում, պաղպաղակ վաճառող
  • Սվետլանա Խարիտոնովաաղջիկ պարերի երեկոյում

Նկարահանման խումբԽմբագրել

ԹողարկումԽմբագրել

Անդրեյ Ֆրոլովի ֆիլմը 344-րդն է խորհրդային արտադրության ամենահասութաբեր ֆիլմերի ցանկում։ Այն դիտել են 31 միլիոն ռուս հանդիսատես[7]։

ՔննադատությունԽմբագրել

Կինոքննադատ Ռոստիսլավ Յուրենևը կարծում էր, որ ֆիլմում «կան կենդանի մտքեր խորհրդային երիտասարդների աշխատանքային բարոյականության մասին, ճշմարիտ դրական կերպարներ և թարմ քննադատական ինտոնացիաներ»[8]։ Ընդ որում, նա հավելել է, որ ֆիլմում իսկական սրամտություն չի եղել[9]։ «Ե՛վ «Բարի առավոտ», և՛ «Հանրախանութի ցուցափեղկին» ֆիլմում,— գրել է քննադատը,— ռեժիսուրան ավելի թույլ էր, քան դրամատուրգիան, որը նույնպես չէր փայլում հատուկ արժանիքներով»[9]։

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Юренев Р.Н. Кинокомедия // Очерки истории советского кино / Под ред. Ю.С. Калашникова, Л.П. Погожевой, Р.Н. Юренева. — М.: Искусство, 1961. — Т. 3. — С. 178—179. — 778 с.
  • Юренев Р.Н. Советская кинокомедия. — М.: Наука, 1964. — С. 477. — 537 с.