Ամոթույքագեղձաբորբ

(Վերահղված է Բարթոլինիտից)

Ամոթույքագեղձաբորբ, բարթոլինիտ, հեշտոցի նախադռան մեծ (բարթոլինյան) գեղձերի բորբոքում։ Կարող է առաջանալ ախտածին հարուցիչները (գոնոկոկեր, ստրեպտոկոկեր, ստաֆիլոկոկեր) գեղձի արտատար ծորաններ ընկնելիս։

Ամոթույքագեղձաբորբ
Տեսակհիվանդության կարգ
Վնասում էբարտոլինյան գեղձեր
Բժշկական մասնագիտությունգինեկոլոգիա
 Bartholin's cyst Վիքիպահեստում

Գոնակոկային ամոթույքագեղձաբորբ խմբագրել

Գոնոկոկային (գոնոռեային) ամոթույքագեղձաբորբի ժամանակ արտատար ծորանները բորբոքվում են երկկողմանի։

Ախտանիշներ խմբագրել

Սկզբում բորբոքումը, որպես կանոն, խիստ չի անհանգստացնում, հեշտոցամուտքի ոչ մեծ կոշտությունը թեթևակի ցավոտ է դառնում, երբեմն շեքի շրջանում (աջ կամ ձախ կողմում) զգացվում է թույլ ծակոց։ Հիվանդությունը չբուժելու դեպքում հիվանդագին այտուցը մեծանում է և կարող է գեղձի ծորանը խցանել, որի հետևանքով արտադրվող թարախային արտազատուկը կուտակվում է ծորանում և առաջացնում թարախակույտ։

Գեղձի ծորանը փակվելիս և դրանում թարախը կուտակվելիս ամոթույքագեղձերը մեծանում են, դառնում խիստ ցավոտ։ Ջերմաստիճանը բարձրանում է։ Երբեմն թարախակույտն ինքնաբերաբար բացվում է, որից հետո հիվանդության ախտանշաններն անհետանում են։ Սակայն որոշ ժամանակ անց այն կարող է վերսկսվել և բարդանալ խուղակի առաջացմամբ։

Բուժում խմբագրել

Ժամանակին բուժումը կանխում է հիվանդության խորացումը և վիրահատատական միջամտություն պահանջող հնարավոր բարդությունները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամոթույքագեղձաբորբ» հոդվածին։