Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբուսահլ (այլ կիրառումներ)

Բարդողիմեոս Արծրունի, ի ծնե՝ Աբուսահլ Արծրունի (ծննդյան և մահվան թվականներն անհայտ - 10-րդ դար), հայ իշխան (թագավոր) Վասպուրականի թագավորության Անձևացիք գավառում, Արծրունիների թագավորական տոհմից։ Գերի է ընկել մուսուլմանների ձեռքը[1]։

Բարդողիմեոս Արծրունի
Բարդողիմէոս Արծրունի
Արծրունիների զինանշանը
Դրոշ
Դրոշ
Անձևացիքի իշխան (թագավոր)
10-րդ դար
 
Ազգություն հայ
Դավանանք Հայ Առաքելական եկեղեցի
Ծննդյան օր անհայտ
Ծննդավայր Վասպուրականի թագավորություն
Վախճանի օր անհայտ
Դինաստիա Արծրունիներ
Ի ծնե անուն Աբուսահլ կամ Ապուսահլ Արծրունի

Անձևացիքի իշխանություն (թագավորություն) խմբագրել

Հայտնի է, որ Անձևացյաց գավառն ուներ ինքնուրույն «թագավորություն»[2], այն գտնվում էր Արծրունիների գերիշխանության ներքո։ Անձևացյաց «թագավոր»-ներից հիշատակվում է նաև Բարդողիմեոսը, որը «թագավորել» է Անձևացյաց գավառում Դերենիկի Անձևացիքի իշխան դառնալուց առաջ[3]։

Աշխատություններ խմբագրել

Արաբերենից թարգմանել է «Մակար կրօնաւորի և Աբդլազիզ ամիրայի վիճաբանութիւնը», որի թվականն անհայտ է[4]։

Բարդողիմեոս Արծրունու թողած մի հիշատակարանում կարդում ենք.

«Ես Անձևացյաց թագավոր Բարդուղիմեոս, մանկուց Աբուսահլ անվանված, տաճիկ գրից (արաբերենից) հայերենի թարգմանեցի այս պատմությունը, երբ ծովացած մեղքերս ինձ խորասուզեցին անդունդների մեջ և մատնվեցի անօրենքների ձեռքը»[5][6][3]։

Այս իշխանի (թագավորի) մասին այլ տեղեկություններ չկան[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայոց անձնանունների բառարան, Հրաչյա Աճառյան, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 27 (Աբուսահլ), էջ 389 (Բարդողիմէոս)
  2. «Ուսումնասիրություններ հայ նախարարություններու մասին», Համազասպ Ոսկյան, Վենետիկ, 1955, էջ 73-74
  3. 3,0 3,1 3,2 «Վասպուրականի Արծրունյաց Թագավորությունը», Վ.Մ. Վարդանյան, Երևան, 1969., էջ 190
  4. «Ժողովածոյք առակաց Վարդանայ. նիւթեր պատմութեան հայոց միջինդարեան մատենագրութեան ըստ հայագէտ Ն. Մառի», Հ. Յակովոս Վ. Տաշեան, Վիեննա, 1900 էջ 190
  5. «Ուսումնասիրություններ հայ նախարարություններու մասին», Համազասպ Ոսկյան, Վենետիկ, 1955, էջ 74
  6. «Ժողովածոյք առակաց Վարդանայ. նիւթեր պատմութեան հայոց միջինդարեան մատենագրութեան ըստ հայագէտ Ն. Մառի», Հ. Յակովոս Վ. Տաշեան, Վիեննա, 1900 էջ 190

    «Ես Բարդողիմէոս Անձևացեաց թագաւոր ի սննդականութենէ Ապուսահլ կոչեցեալ, թարգմանեցի զպատմութիւնս ի տաճիկ գրոց ի հայ լեզուս, յորժամ ծովացեալ մեղքն իմ ընկղմեցին զիս յանդունդս եւ մատնեալ եղէ ի ձեռս անաւրինաց...»

Աղբյուրներ խմբագրել

  • Հայոց անձնանունների բառարան, Հրաչյա Աճառյան, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 27 (Աբուսահլ), էջ 389 (Բարդողիմէոս)
  • «Վասպուրականի Արծրունյաց Թագավորությունը», Վ.Մ. Վարդանյան, Երևան, 1969., էջ 190