Բավարար կենսամակարդակի իրավունք

Բավարար կենսամակարդակի իրավունքը մարդու հիմնարար իրավունք է։ Այն մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի մի մասն է, որն ընդունվել է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի կողմից 1948 թվականի դեկտեմբերի 10–ին[1]։

«Ազատություն կարիքից» (1943), նկարիչ Նորման Ռոքուել
Յուրաքանչյուր ոք ունի իր և իր ընտանիքի առողջության և բարեկեցության համար համապատասխան կենսամակարդակի իրավունք, ներառյալ սնունդ, հագուստը, բնակարան և բժշկական օգնություն և անհրաժեշտ սոցիալական ծառայություններ, և իրավունք անվտանգության գործազրկության, հիվանդության, հաշմանդամության, այրիության, ծերության կամ այլ հանգամանքներում ապրուստի միջոցների բացակայության դեպքում, որոնք իր վերահսկողությունից դուրս են։

Ավելին, այն գրված է Միավորված ազգերի կազմակերպության տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի 11-րդ հոդվածում։

Այս իրավունքի նախաբանը՝ «Ազատություն ցանկությունից» այն չորս ազատություններից մեկն է, որի մասին խոսել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ֆրանկլին Դ․Ռուզվելտը 1941 թվականի հունվարի 6–ին պետությանը ուղղված իր ուղերձում։ Ըստ Ռուզվելտի, սա այն իրավունք է, որը պետք է ունենա յուրաքանչյուր մարդ աշխարհում, ամենուր։ Ռուզվելտն իր երրորդ իրավունքը նկարագրել է այսպես․[2][3]

Երրորդը կարիքից ազատությունն է, որը համաշխարհային տերմիններով թարգմանաբար նշանակում է տնտեսական հասկացողություն, որը յուրաքանչյուր ազգի կապահովի խաղաղ պայմաններում առողջ կյանք ամբողջ աշխարհում իր բնակիչների համար։
- Նախագահ Ֆրանկլին Դ. Ռուզվելտ, 6 հունվարի, 1941 թ.[2]

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 United Nations, Universal Declaration of Human Rights
  2. 2,0 2,1 Roosvelt, Franklin Delano (January 6, 1941) The Four Freedoms, American Rhetoric
  3. Alfreðsson, Guðmundur S.; Eide, Asbjørn (1999). The Universal Declaration of Human Rights: A Common Standard of Achievement. Martinus Nijhoff Publishers. էջ 524. ISBN 90-411-1168-9.