Բասոլիան (ուկրաիներեն՝Басо́ля, լեհերեն՝basy, basetla ) լարային երաժշտական գործիք է, որը օգտագործվում է Ուկրաինայում և Լեհաստանում։ Դիապազոնով այն բավականին ցածր է շատ նման է թավջութակի, սակայն ունի 3 լար և տեսքով ավելի կոպիտ է։ Տեսքի կոպտությունը կախված է այն փաստից, որ գործիքը միշտ պատրաստվել է ձեռքով և ոչ պրոֆեսսիոնալ եղանակով։

Բասոլիա
ՏեսակBelarusian folk musical instrument?
Որակավորումnecked bowl lutes played with a bow?, Slavic musical instrument? և աղեղնավոր լարային երաժշտական գործիք
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ321.321-71

Գործիքը լարվում է կվինտաներով։

Ուկրաինայում գոյություն ունեն բասոլիայի երեք տեսակ՝

  • երեք լարանի, նվագվում է առանց աղեղի՝ կսմթային եղանակով
  • չորս լարանի, նվագվում է աղեղով ( Կենտրոնական Ուկրաինա)
  • հինգ լարանի, նվագվում է փայտով՝ հարվածելով լարերին (Տրանսկարպատիայի շրջան)

Գործիքը հիմնականում օգտագործում է ուկրաինական ազգային երաժշտության մեջ, սակայն վերջին տարիներին օգտագործումը անկում է ապրել և զիջել է իր տեղը սովորական թավջութակին, իսկ Լեհաստանում այն փոխարինվել է ակորդիոնով։ Ժամանակին այն կազմել է հարսանեկան երաժշտության անբաժան մասնիկը։

Աղբյուրներ խմբագրել

  • Humeniuk, A. - Ukrainski narodni muzychni instrumenty - Kiev: Naukova dumka, 1967
  • Mizynec, V. - Ukrainian Folk Instruments - Melbourne: Bayda books, 1984
  • Cherkasky, L. - Ukrainski narodni muzychni instrumenty // Tekhnika, Kiev, Ukraine, 2003 - 262 pages. ISBN 966-575-111-5