Բաչատան պարային ոճ է, որը առաջացել է Դոմինիկյան Հանրապետությունում։ Բաչատա պարում են ամբողջ աշխարհով մեկ, սակայն տարբեր ձևերով։

Բաչատա
Ծագել է Դոմինիկյան Հանրապետություն[1]
Տարածված է Դոմինիկյան Հանրապետություն
ՈՆՄԺՄարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակ[1]
Բաչատա (պար)

Նկարագրություն

խմբագրել
Հիմնական քայլ

Պարի հիմնական շարժումներն են 3 քայլ զուգորդված Կուբայական կոնքերի շարժումներով, որին հաջորդում է ոտքով գետնին թակելը, որի հետ կարելի է նաև կոնքային շարժում անել։ Ծնկները սովորաբար պետք է մի փոքր ծալված լինեն, որպեսզի պարողները կարողանան հեշտորեն ճոճվել։ Ընդհանրապես, պարողի շարժումների մեծ մասը մարմնի ներքևի հատվածից մինչև կոնքեր են կատարվում, իսկ մարմնի վերևի հատվածը կարող է շարժվել՝ կախված պարային փորձից և անձնական ոճից։ Զուգընկերով պարելու ժամանակ, առաջնորդն է որոշում բաց թե փակ դիրքով պարել։ Պարային շարժումները կամ քայլերի բազմազանությունը մեծապես կախված է երաժշտությունից (օրինակ ռիթմերից), պարամետրերից, տրամադրությունից և մատուցման ձևից։ Ի տարբերություն սալսայի, բաչատան սովորաբար չի պարունակում համալիր պտույտներ, սակայն պարի զարգանալուն զուգընթաց այդ շարժումները ավելի շատ են կիրառվում։ Բաչատան, ինչպես գրեթե բոլոր պարերը, առաջնորդվում է "հրել և քաշել" սկզբունքով՝ ձեռք և թև կապով։ Դոմինիկյան Հանրապետության պարի նախնական ձևն է պարային հիմնական հաջորդականությունները ամբողջական 8 հաշվարկով շարժումներով պարային շրջանակում[2][3]։ Արևմտյան երկրներում պարողները ավելի ուշ սկսեցին զարգացնել ավելի պարզ շարժումներ և այլ պարերից նույնպես էլեմենտներ ավելացրեցին, հիմքում նույն 8 հաշվարով շարժումներն էին, սակայն կողք կողքի շարժումներով։ Երկու ոճերն էլ կազմված են 3 քայլերից և մեկ ոտքով թակելուց։ Թակոցին հաճախ հաջորդում է կոնքային շարժումը և երբեմն փոխարինվում է սինկոպ շարժումներով (քայլեր տակտերի արանքում)։ Յուրաքանչյուր առաջին հաշվարկին բաչատան (երաժշտություն) շեշտ է դնում ռիթմերում՝ 4 տակտային չափով։ Շատերը պարը սկսում են առաջին տակտից. սա կոչվում է բաչատա երաժշտության սկզբնական ռիթմերի ներքո։ Սակայն կարելի է պարել՝ սկսելով պարը այլ տակտից. Գետնին ոտքով թակել առաջին տակտի ժամանակ, այնուհետև երկրորդ տակտին առաջին քայլը անել։ Թակում են ոչ թե վերջին քայլը կատարած ոտքով, այլ հակառակ ոտքով, իսկ հաջորդ քայլը անում են նույն ոտքով, որով թակել են գետնին։ Պարային ուղղությունը փոխվում է թակոցից կամ 4-րդ քայլից հետո։

Դոմինիկյան Բաչատա

խմբագրել

Դոմինիկյան բաչատան համարվում է բաչատա պարային ոճի օրիգինալ տարբերակը, որը առաջացել է Դոմինիկյան Հանրապետությունում, որտեղ էլ նաև առաջացել է բաչատա երաժշտությունը։ Պարի նախնական դանդաղ տարբերակը 60-ականներին կատարվում էր փակ ոճով, ինչպես բոլերոն[4]։ Բաչատայի հիմնական քայլերը, որոնք կատարվում են փոքրիկ շրջանակում (կողք, կողք, առաջ և կողք, կողք, քայլ դեպի ետև), նույնպես վերցված են բոլերոյից, սակայն մի փոքր այլ կերպ են կատարվում՝ ավելացնելով գետնին ոտքով թակելը և սինկոպատ շարժումները, որոնք կախված են երաժշտության դինամիկայից։ Ձեռքերի տեղաբաշխումը փոխվում է պարողների դիրքերին զուգընթաց (փակ, կիսաբաց, բաց )։ Դոմինիկյան բաչատա պարում են Կարիբյան ամբողջ տարածաշրջանում, հիմա ավելի արագ՝ կախված երաժշտության տեմպից, ավելացնելով ավելի շատ հնարքներ ոտքերով, պտույտներ և ազատ ոճային ռիթմիկ շարժումներ, իսկ պարը ընդմիջվում է փակ և բաց դիրքերի միջև։ Այս պարը կատարում են մեղմ կոնքային շարժումներով և թակոցով կոնքային շարժման հետ կամ առանց դրա (1,2,3,թակոց/կոնքային շարժում)։ Կարելի է բաչատա պարել նաև ցատկերով կամ առանց դրանց։ Դոմինիկյան բաչատան ստեղծվել է շատ տարիների ընթացքում մարդկանց կողմից (60-ականների սկզբին)և հիմա էլ կատարելագործվում է։ Այն, ինչ Արևմուտքում անվանում են Դոմինիկյան բաչատա, Դոմինիկյան Հանրապետությունում պարզապես կոչվում է բաչատա։ Այն համարվում է բաչատայի օրիգինալ տարբերակը, իսկ որոշ դեպքերում էլ ավանդական ոճը։

Ավանդական բաչատա (Առաջին ֆյուժն ոճ)

խմբագրել

Արևմտյան երկրկներում 1990-ականներին պարողները և պարի դպրոցները սկսեցին կիրառել պարզ կողք կողքի տարբերակը։ Բաչատայի այս տարբերակի հիմնական քայլերն են կողք կողքի շարժումները և ամեն թակոցից հետո ուղղությունը փոխելը։ Այս պարային դպրոցի առանձնահատկություններից են զուգընկերների միջև եղած շատ մոտ տարածությունը, մեղմ կոնքային շարժումները, թակոցը, որին 4-րդ քայլից հետո զուգորդում է կոնքային շարժումը։ Այստեղ չկան շատ պտույտներ։ Այստեղ օգտագործվող մի շարք ոճային միջոցներ վերցված են պարահանդեսային պարերից։ Այն բաչատայի առաջին ձևն էր, որը տարածվեց Դոմինիկյան Հանրապետությունից դուրս՝ ի շնորհիվ պարի դպրոցների։

Ժամանակակից բաչատա (ավելի ուշ ստեղծված ֆյուժն ոճ)

խմբագրել

Ավելի ուշ մոտավորապես 2005 թվականին ձևավորվեց նոր ոճային բաչատա՝ ժամանակակից ոճ անվանումով, որի հիմքում ավանդական ոճն էր։ Ըստ տարածված կարծիքի այն առաջացել է Իսպանիայում, սակայն սա շատ վիճելի հարց է։ Հիմնական շարժումները գրեթե նույնն են, սակայն այստեղ ավելացվել են պարային էլեմենտներ սալսայից, տանգոյից, լամբադայից, պարահանդեսային պարերից և այլն։ Այստեղ զույգը որպես կանոն շարժում է իրանի հատվածը, բայց շեշտը դրվում է կոնքային շարժման վրա, իսկ կանայք ավելի ցայտուն են կատարում կոնքային շարժումը։ Ժամանակակաից բաչատայի վրա ամենաշատը ազդեցություն են ունեցել սալսայից փոխառնված շարժումները։ Հիմա նույնիսկ կա ավելի նոր տարբերակը, որը կոչվում է Քաղաքային ոճ, որտեղ նաև ներառված են Հիպ Հոպից տարրեր, սակայն հիմնական շարժումները նույնն են, ինչ որ Ժամանակակից բաչատայում։

ԲաչաՏանգո/ Բաչատա -Տանգո (ավելի ուշ ստեղծված ֆյուժն ոճ)

խմբագրել

Մինչ ձևավորվում էր Ժամանակակից ոճը, դրան զուգահեռ նաև ձևավորվում էր ԲաչաՏանգոն կամ Բաչատա-Տանգոն։ Այն նույնպես Ֆյուժն ոճ է, որտեղ կիրառվում են ավանդական հիմնական քայլերը և տանգոյի տարբեր քայլեր։ Այս ոճը ստեղծվել է բաչատա պարելու համար այնքանով, որքանով այն ստեղծվել է տանգո պարելու համար։ Չնայած այս ոճը հայտնի չէ բաչատայի հայրենիքում, սակայն այն հայտնի է դարձել շատ օտարերկրացի պարուսույցների շնորհիվ։

Պարահանդեսային Բաչատա (ավելի ուշ ստեղծված ֆյուժն ոճ)

խմբագրել

Սա նույնպես Արևմուտքում ավելի ուշ ստեղծված ֆյուժն ոճ է։ Այն մասնավորապես մրցույթային պար է՝ շատ ծայրահեղ կոնքային շարժումներով և պարահանդեսային պարերի մի շարք շարժումներով։ Այն ավելի շատ պարում են պարահանդեսային մրցույթների ժամանակ, քան հասարակական պարերի ժամանակ։ Հիմնական քայլը նույնպես հիմնված է Ավանդական ոճի վրա։

Այլ ոճեր

խմբագրել

Գոյություն ունեն մի շարք այլ ավելի ուշ ստեղծված ֆյուժն ոճեր, որոնք ստեղծվել և մշակվել են աշխարհի տարբեր պարուսույցների կողմից։ Յուրաքանչյուրն ունի իր տարբերակիչ տարրը։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել