Բաշկորտոստանի դրոշ
Բաշկորտոստանի հանրապետության դրոշ (բաշկիրերեն՝ Башҡортостан Республикаһы флагы, ռուս.՝ Флаг Республики Башкортостан), Ռուսաստանի Դաշնության Բաշկորտոստանի Հանրապետության ազգային խորհրդանիշ Բաշկորտոստանի զինանշանի և ազգային օրհներգի հետ միասին։ Դրոշը ունի երեք հորիզոնական շերտ։ Վերևից ներքև շերտերը կանաչ, սպիտակ և կապույտ են։ Որպես Բաշկորտոստանի Հանրապետության դրոշ առաջին անգամ օգտագործվել է 1992 թվականի փետրվարի 25-ին։ Սպիտակ շերտի կենտրոնում կա Կուրայ ծաղիկը։
Բաշկորտոստանի դրոշ | |
---|---|
![]() | |
Տեսակ | երկրի շրջանի դրոշ |
Երկիր | ![]() |
Իրավասության տարածք | Բաշկորտոստան |
Նշան | 🏴 |
Հարաբերություն | 2։3 |
Ընդունված է | 1992 թվականի փետրվարի 25-ին |
Վեր ընդունված է | 2003 թվականի փետրվարի 12-ին (հարաբերությունն է փոխվել) |
Գույներ | Կանաչ, սպիտակ, կապույտ |
Նախագծող | Ուրալ Մասալիմով և Օլգա Ասաբինա |
Առաջին ազգային սուբյեկտը, որը ներկայացնում էր բաշկիր ժողովրդին, Բաշկուրդիստան պետությունն էր: Պետությունը օգտագործում էր Բաշկորտոստանի ներկայիս դրոշի նման դրոշ: Դրոշը եռագույն էր՝ բաղկացած կապույտ, կանաչ և սպիտակ շերտերից: 1919 թվականին Խորհրդային Միությանը Բաշկուրդիստա միանալուց հետո Բաշկուրդիստանը ընդգրկվեցվեց Խ-ի կազմում որպես ինքնավար հանրապետություն՝ Բաշկիրական ԻԽՍՀ: Բաշկիրական ԻԽՍՀ-ն օգտագործում էր դրոշ, որը նման էր բոլոր ինքնավար հանրապետություններին. կարմիր դրոշ վրան ազգի անվան գրությունը: Բաշկիրական ԻԽՍՀ-ի դրոշը նույնական է նաև համապատասխան ժամանակի Ռուսական ԽՖՍՀ-ի դրոշի հետ:
ՍիմվոլիզմԽմբագրել
Կուրայ ծաղիկը խորհրդանշում է բարեկամությունը, և նրա յոթ ծաղկաթերթերը ներկայացնում են այն յոթ ցեղերը, որոնք միավորում և համախմբում են Բաշկորտոստանում: Կապույտ խորհրդանշում է ամբողջականությունը ու բաշկիր ժողովրդի մտքի գերազանցությունը, իսկ սպիտակը խորհրդանշում է նրանց խաղաղասիրությունը ու իրենց պատրաստակամությունը համագործակցել, և կանաչը խորհրդանշում է ազատությունը եւ հավիտենական կյանքը:
ՊատմությունԽմբագրել
ԲաշկուրդիստանԽմբագրել
Բաշկուրդիստանի առաջին ազգային դրոշը նախագծել է բաշկիր պետական գործիչ Ախմեցակի Ախմետշահովիչ Վալիդովը (1890-1970): Դրոշը բաղկացած էր հավասար չափի երեք հորիզոնական շերտերից, որոնք կապույտ, կանաչ և սպիտակ են: Դրոշը հաստատվել է 1918 թվականի օգոստոսի 20-ին Բաշկուրդիստանի կառավարության թիվ 4547 հրամանագրով: Հրամանագիրը հրատարակվել է 1918 թվականի հունիսի 19-ին «Բաշկորտ» թերթում և 1918 թվականի օգոստոսի 20-ին «Բաշկորտոստան հոկումետենեն տել» թերթում: Այս դրոշն ի սկզբանե օգտագործվել է նաև որպես Բաշկիրական բանակի ընդհանուր դրոշ:
Դրոշի վրա կապույտ գույնը խորհրդանշում էր Բաշկիրների միությունը թյուրքերի հետ, կանաչ գույնը խորհրդանշում էր իսլամը, իսկ սպիտակ գույնը խորհրդանշում էր խաղաղության, երջանկության և բարգավաճման ցանկությունը:
Բաշկիրական ԻԽՍՀԽմբագրել
Բաշկիրական ԻԽՍՀ կազմավորումից հետո 1920 թվականին ընդունվեց Բաշկիրական ԻԽՍՀ-ի առաջին դրոշը: Դրոշը կարմիր դրոշ էր, որի վրա գրված էր հանրապետության անվանումը:[1] Դրոշը օգտագործվել է մինչև 1924 թվականի հոկտեմբերի 11-ը, երբ «Բաշկիրական ԽՍՀՄ պետական դրոշի փոփոխության մասին» հրամանագիրը փոփոխության է ենթարկել Բաշկիրական ԽՍՀՄ դրոշի ձևը: Դրոշի մեջ գրությունը փոխարինվեց մուրճով և մանգաղով:[2]
Բաշկիրական ԽՍՀՄ նոր սահմանադրության հրապարակումից հետո Բաշկիրական ԻԽՍՀ-ն նոր պետական դրոշը հաստատեց 1937 թվականի հուլիսի 23-ին խորհուրդների համաբաշկիրական 10-րդ համագումարում:[3] Դրոշը նույն Ռուսաստանի ԽՖՍՀ-ի դրոշն էր: Միակ տարբերությունը որոշ լրացուցիչ գրություններն էին:[4] Գրությունները փոքր փոփոխություն են կրել 1938 թվականի փետրվարի 9-ին՝ Բաշկիրական ԻԽՍՀ Կենտգործկոմի նախագահության հրամանագրով բաշկիրերենի գրավոր համակարգի փոփոխությունից հետո:[5]
Դրոշը փոփոխվել է 1954 թվականի մարտի 31-ին։ Դրոշի ձևավորման մանրամասները ճշգրտվել են Բաշկիրական ԻԽՍՀ Գերագույն Խորհրդի կողմից 1956 թվականի հունվարի 16-ին «Բաշկիրական ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության պետական դրոշի մասին» հրամանգրի ընդունմամբ: Նոր պետական դրոշը նույնական էր Ռուսաստանի ԽՖՍՀ պետական դրոշի հետ, բայց բաշկիրերեն և ռուսերեն Բաշկիրական ԻԽՍՀ կրճատ գրությամբ:[6]
Բաշկորտոստանի ՀանրապետությունԽմբագրել
ՆախապատմությունԽմբագրել
1990 թվականի հոկտեմբերի 11-ին Բաշկիրական ԻԽՍՀ-ի պետական ինքնիշխանության հռչակագրի ընդունումից հետո հանրապետության կոմունիստական խորհրդանիշները դադարեցին արտացոլել Բաշկորտոստանի ներկայիս իրավիճակները, և առաջացավ նոր պետական խորհրդանիշների ընդունման անհրաժեշտությունը, ներառյալ նոր դրոշ:[7] Նոր դրոշի ստեղծումից առաջ բաշկիրական ազգայնական շարժման առաջնորդները որոշեցին ընդունել Բաշկուրդիստանի դրոշը որպես նրա պաշտոնական դրոշ:
ՄրցույթԽմբագրել
Այս անհրաժեշտության լուծման համար Բաշկիրական ԻԽՍՀ Նախարարների խորհուրդը հայտարարեց հանրապետական մրցույթ հանրապետության պետական խորհրդանիշների լավագույն նախագծի համար, որը պետք է ներկայացվեր մինչև 1991 թվականի փետրվարի 15-ը: Ավելի ուշ Բաշկիրական ԻԽՍՀ Նախարարների խորհրդի 1990 թվականի դեկտեմբերի 30-ի հրամանը հաստատեց մրցույթ անցկացնելու կարգի մասին կանոնակարգը, որով երկարաձգվեց դրոշի և զինանշանի էսքիզների ուրվագծերը ներկայացնելու ժամկետը մինչև 1991 թվականի մարտի 1-ը: Էսքիզները պետք է պատրաստված լինեն գունավոր հաստ թղթի վրա, նվազագույն չափը 30×20 սմ։ Էսքիզները պետք է կցվեին գրությամբ, որտեղ նշվում էին խորհրդանիշների չափերը և մանրամասն բացատրությունը: Պետական խորհրդանիշների լավագույն ձևավորման համար մրցույթի հաղթողներին նախատեսվում էր շնորհել չորս մրցանակ՝ յուրաքանչյուրը 3000 ռուբլի:[7]
Մի քանի ականավոր բաշկիր նկարիչներ ներկայացրեցին իրենց նախագծերը: Մ.Գ. Այուպովի նախագահությամբ մրցութային հանձնաժողովին է ներկայացվել մոտ 40 դրոշի նախագիծ: Մրցույթում հաղթել է «Քիթապ» հրատարակչության գեղարվեստական խմբագիր Ուրալ Մասալիմովը և Ուֆայի արվեստի դպրոցի ուսանող Ուլֆա Ասաբինան: Կուրայ ծաղիկը նախագծվել է Նիլ Խաբիբուլինի կողմից 1960-ական թվականներին:[8]
Դրոշի շերտերի կարգը փոխվեց 1991 թվականին այն բանից հետո, երբ Կոմի Հանրապետությունը Բաշկորտոստանի դրոշի նման դրոշ ընդունեց: Կանաչ և սպիտակ շերտերը փոխանակվեցին:[8]
Ընդունումը որպես պետական դրոշԽմբագրել
1992 թվականի փետրվարի 25-ին Բաշկիրական ԻԽՍՀ-ն Բաշկիրական ԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից վերանվանվեց Բաշկորտոստանի Հանրապետություն: Նույն օրը ընդունվեց Բաշկորտոստանի Հանրապետության դրոշը:
ՊատկերասրահԽմբագրել
Բաշկիրական ԻԽՍՀ-ի դրոշը 1925-1937 թվականներին
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Aznagulov & Khamitova 2005, էջեր. 23
- ↑ «Флаг Башкирской АССР 1924 г.»։ proher.ru։ Վերցված է October 30, 2018
- ↑ Central Executive Committee of the Baskhir ASSR 1937, էջեր. 2–3
- ↑ Central Executive Committee of the Baskhir ASSR 1937, էջ. 45
- ↑ Kutushev & Baykov 2011, էջ. 29
- ↑ Supreme Soviet of the Baskhir ASSR 1961, էջ. 27
- ↑ 7,0 7,1 Kutushev & Baykov 2011, էջ. 36
- ↑ 8,0 8,1 Kutushev & Baykov 2011, էջեր. 36, 38
ԳրականությունԽմբագրել
- Kutushev, Rais Raximʹjanovic; Baykov, Ilgiz Fathullovich (2011), «1» (russian), [A. A. Validov - the organizer of the autonomy of Bashkortostan. At the origins of federalism in Russia (1917-1920). Documents and materials.], Ufa: Kitap, ISBN 5-295-03702-9
- Bugangulova, Y.; Galeeva, A.M.; Sayranov, Y.R. (2005) (russian), [On the history of the state symbols of Bashkortostan], Ufa: Kitap
- Aznagulov, B.G.; Khamitova, Z.G. (2005), «Парламентаризм в башкортостане» (russian), gsrb.ru (Ufa: Baskhortostan Publishing House), ISBN 5-8258-0204-5, http://gsrb.ru/ru/about/history/parlament_tom_2-1.pdf, վերցված է October 30, 2018
- Central Executive Committee of the Baskhir ASSR (1937), Lyuterskiy, K., ed։, «Конституция (Основной Закон) Башкирской Автономной Советской Социалистической Республики» (russian), naukaprava.ru (Ufa: Oktyabr'skiy Natisk), https://naukaprava.ru/catalog/3561/3564/18452?view=1, վերցված է November 1, 2018
- Supreme Soviet of the Baskhir ASSR (1961), «Конституция (Основной Закон) Башкирской Автономной Советской Социалистической Республики» (russian), naukaprava.ru (Ufa: Bashkirgosizdat), https://naukaprava.ru/catalog/3561/3564/18447?view=1, վերցված է November 1, 2018
ԿայքերԽմբագրել
- Russian Centre of Vexillology and Heraldry (May 25, 2015)։ «Республика Башкортостан»։ heraldicum.ru։ Վերցված է April 29, 2019
- Բաշկորտոստան