Բանվոր (թերթ, Նյու Յորք)

թերթ, Նյու Յորք

«Բանվոր» («Բանւոր»), քաղաքական, հասարակական և գրական շաբաթաթերթ (հետագայում՝ եռօրյա, օրաթերթ)։ Ամերիկայի բանվորական կուսակցության հայկական հատվածի, այնուհետև՝ ԱՄՆ-ի կոմկուսի պաշտոնաթերթ։

Բանվոր
անգլ.՝ Panvor
Տեսակթերթ
Լեզուարևմտահայերեն
Հիմնադրվել էփետրվարի 22, 1922[1]
Երկիր ԱՄՆ
Հրատարակման վայրՆյու Յորք
Լուծարվել էհունիսի 19, 1938

Պատմություն խմբագրել

Լույս է տեսել 1922-1924 և 1930-1938 թվականներին Նյու Յորքում։ Խմբագիրներ՝ Ս. Սնարյան, Խաչիկ Քյոսայան, Պատրիկ Սելյան։

Արտացոլել է ամերիկահայ բանվորների առօրյան, լուսաբանել ԱՄՆ-ի կոմկուսի և նրա հայկական բյուրոյի, Կոմինտերնի գործունեությունը, համաամերիկյան բանվորական շարժումը։ Ընթերցողներին ծանոթացրել է Խորհրդային Հայաստանի առաջընթացին։ Սատարել է ՀՕԿ-ի գործունեությանը, խրախուսել հայրենակցական միությունների շինարական աշխատանքները։

Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945) նախօրյակին «Բանվոր» պարբերականը մեծ տեղ է հատկացրել հակաֆաշիստական ընդհանուր ճակատ ստեղծելու ԱՄՆ-ի կոմկուսի փորձերին, տպագրել նյութեր Իսպանիայում կռվող ամերիկահայ կամավորների մասին։

Պարբերականում տպագրվել են հրապարակախոսական նյութեր, արձակ և չափածո գրական ստեղծագործություններ։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։