«Բանվորի խոսք», Բաքվի հայերեն շաբաթաթերթ, ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի օրգան։ Լույս է տեսել 1918-ին, Բաքվում։

Պայքարել է Հարավային Կովկասում խորհրդային կարգերի հաստատման համար։ Տպագրել է Կառլ Մարքսի, Ֆրիդրիխ Էնգելսի, Վլադիմիր Լենինի գործերը։ Աշխատակցել են Ստեփան Շահումյանը, Ա. Միկոյանը, Ա. Հովհաննիսյանը, Արտաշես Կարինյանը, Վահան Տերյանը, Ասքանազ Մռավյանը, Սարգիս Կասյանը և այլք։

Աղբյուրներ խմբագրել

  • Հայ Սփյուռք հանրագիտարան, Երևան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2003, էջ 29։