Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բանոն (այլ կիրառումներ)

Բանոն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Արճեշի գավառակում[1]։ Գտնվում էր Վանա լճից հյուսիս֊արևելք։

Գյուղ
Բանոն
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառակԱրճեշի գավառակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Պատմություն խմբագրել

Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մի մասը զոհվել է, փրկվածները տարագրվել են օտար երկրներ։

Բնակչություն խմբագրել

XX դարի սկզբին ուներ 50 տուն հայ բնակիչ։ Գյուղն հայտնի էր իր երկարակեցությամբ։ 80-100 տարի ապրելը տեղացիների համար սովորական երևույթ էր։

Տնտեսություն խմբագրել

Բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ այգեգործությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Կար Ս․ Գևորգ անունով անշուք եկեղեցի։ Գտնվում էր ճանապարհների վրա և ուներ իջևանատուն, որը միշտ լի էր հայ և օտարազգի հյուրերով[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վանի նահանգ, Արճեշի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 596

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 282