Բանաստեղծ-դափնեկիր
Բանաստեղծ-դափնեկիր (անգլ.՝ Poet Laureate), պալատական բանաստեղծի կոչում, որը հաստատվել է միապետի կողմից և ավանդաբար պարտավորել է կոչում ունեցողին բանաստեղծություններով արձագանքել թագավորական ընտանիքի և պետության կյանքում տեղի ունեցող իրադարձություններին։ Բանաստեղծ-դափնեկրի կոչումը շնորհվել է ցմահ, իսկ 1999 թվականից` տասնամյա ժամկետով[1]։ 19-րդ դարից սկսած` այն համարվում է առավել պատվավոր, քան թե` որևէ պարտավորություն ենթադրող կոչում, և դրա դափնեկիրը սովորաբար շարունակում է սեփական գրական կարիերան։
Այս կոչմանը նախորդել է պալատական բանաստեղծի կոչումը, սկայան չնայած որ պալատական բանաստեղծները միշտ եղել են Անգլիայի պատմության ընթացքում, պաշտոնապես նրանց կարգավիճակը որոշվել է միայն 1790 թվականին։
Բանաստեղծ–դափնեկրի նմանատիպ կոչում կա նաև ԱՄՆ-ում։ Տարբերությունն այն է, որ այստեղ Բանաստեղծ–դափնեկիրն ընտրվում են 1-2 տարով։
Պալատական հայտնի պոետներ
խմբագրել- Gulielmus Peregrinus
- Master Henry
- Ջեֆրի Չոսեր (1340-1400)
- Ջոն Քեյ (1461-1483)
- Բերնարդ Անդրե Թուլուզից (1450-1522)
- Ջոն Սկելտոն (1460-1529)
- Էդմունդ Սպենսեր
- 1599` Սամուել Դանիել (1562-1619)
- 1619` Բենջամին Ջոնսոն (1574-1637)
- 1637` Վիլյամ Դավենանտ (1606-1668)
Բանաստեղծ-դափնեկիրներ և կոչումը կրելու տարիներ
խմբագրել- 1670-1689` Ջոն Դրայդեն
- 1689-1692` Թոմաս Շադուել
- 1692-1715` Նաում Թեյթ
- 1715-1718` Նիկոլաս Ռոու
- 1718-1730` Լորենս Յուսդեն
- 1730-1757` Քոլլի Սիբեր
- 1757-1785` Ուիլյամ Ուայտխեդ
- 1785-1790` Թոմաս Ուորթոն
- 1790-1813` Հենրի Ջեյմս Պայ
- 1813-1843` Ռոբերտ Սաութի
- 1843-1850` Ուիլյամ Վորդսվորթ
- 1850-1892` Ալֆրեդ Թեննիսոն
- 1896-1913` Ալֆրեդ Օսթին
- 1913-1930` Ռոբերտ Բրիդյես
- 1930-1967` Ջոն Մեյսֆիլդ
- 1968-1972` Սեսիլ Դեյ–Լյուիս
- 1972-1984` Ջոն Բետչեման
- 1984-1998` Թեդ Հյուզ
- 1999-2009` Էնդրյու Մոուշն
- 2009-2019` Քերոլ Էնն Դաֆֆի
- 2019-ից` Սայմոն Արմիտիջ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Carol Ann Duffy is the new Poet Laureate» (անգլերեն). The Poetry Society. 2009. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 2-ին.