Բայհելյանի ստորջրյա թանգարան
Բայհելյանի ստորջրյա թանգարանը կամ «Սպիտակ կռունկի լեռնագոտու ստորջրյա թանգարանը»[1] ստորջրյա թանգարան է, որը կառուցվել է Ֆուլինի Սպիտակ կռունկի լեռնագոտու (չին.՝ 涪陵白鹤梁) մերձակայքում: Դա Չինաստանի առաջին ստորջրյա թանգարանն է[2]: Այն գտնվում է Չոնցզին քաղաքում:
Բայհելյանի ստորջրյա թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Հիմնադրված է | 2009 |
![]() | |
![]() |

Թանգարանը կառուցված է Յանցզի գետի վրա, հայտնի Երեք կիրճերի ջրամբարտակի մոտ: Թանգարանի բացումն արվել է 2009 թ. մայիսի 18-ին[3]: Թանգարանի շինարարության աշխատանքները սկսվել էին 2002 թ. և արժեցել էին 28 միլիոն ԱՄՆ դոլար: Թանգարանի ճարտարապետն է Գե Ձյուրունը:
Բայհելյանը (բառացի` «Սպիտակ կռունկի լեռնագոտի») Չոնցզինի տարածքում գտնվող հնավայր էր, որը Երեք կիրճերի ջրամբարտակի կառուցման ընթացքում մնացել է ջրի տակ:[4]:
Թանգարանում ցուցադրված են վիմագրեր, որոնց վրա նկարագրված են Յանցզի գետի մակարդակի տատանումները մոտ 1200 տարվա ընթացքում: Այդտեղ ներկայացված են նաև Տան հարստության ժամանակաշրջանի ձկնաքանդակներ և վիմագրություններ: Ընդհանուր առմամբ թանգարանում ներկայացված է 14 ձկնաքանդակ, որոնց վրա նշված են ջրի մակարդակի տատանումները: Վիմագիր արձանագրությունների ընդհանուր ծավալը կազմում է մոտ 30.000 բառ[3]:
1994 թվականից սկսած Չինաստանի կառավարական տարբեր հանձնաժողովներ քննարկում էին հնավայրի պահպանության հարցը և վերջապես որոշվեց այն վերածել ստորջրյա թանգարանի:
Ներկայում թանգարանը ծածկված է ապակեպատ կամարով և լցված է իոնազերծված ջրով, որպեսզի թանգարանի ամբողջ տարածքում ջրի ճնշումը լինի նույնը: Գետի ափերից դեպի ներքև են իջնում երկու հորան, որոնցով այցելուները կարող են իջնել ստորջրյա դիտասրահներ և տեսնել հնավայրը:
Հնավայրի տարածքում հայտնաբերված որոշ նմուշներ ցուցադրված են Չոնցզինի կենտրոնում գտնվող Երեք կիրճերի թանգարանում[5]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «White Crane Ridge Underwater Museum»։ www.meiyatravel.com։ Meiya Travel։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 22, 2015-ին։ Վերցված է սեպտեմբերի 24, 2014
- ↑ «Under-Water Museum of White Crane Ridge Inscription In Chongqing»։ www.epeanchina.com։ Epean China։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-22-ին։ Վերցված է սեպտեմբերի 24, 2014
- ↑ 3,0 3,1 «Chongqing: The First Underwater Museum in China has Been Built and Opened»։ www.chinahush.com։ Chinahush։ մայիսի 21, 2009։ Վերցված է օգոստոսի 23, 2014
- ↑ «The Baiheliang Underwater Museum, Fuling, Chongqing Municipality, China»։ UNESCO։ Վերցված է օգոստոսի 23, 2014
- ↑ Zhao Lixia, ed. (սեպտեմբերի 29, 2009)։ «Three Gorges Museum, Largest Thematic Museum in China»։ english.cri.cn (English)։ China: CRI.cn։ Վերցված է սեպտեմբերի 24, 2014