«Բայլետոն», քիմիական պատրաստուկ, սնկասպան։

Բայլետոն
Քիմիական հատկություններ
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Նկարագրություն խմբագրել

Ազդող նյութը տրիադիմեֆոնն է։ Թողարկվում է 250գ/կգ թրջելի փոշու ձևով։ Կիրառվում է ալրացողի, ժանգի, արմատային փտման և այլնի դեմ՝ սրսկումների ձևով։ Պատրաստուկի ծախսի չափաքանակը (կգ/հա)՝ ցորենի հիվանդությունների (ալրացող, գորշ ժանգ) համար՝ 0,5, (դեղին, ցողունային ժանգեր, սեպտորիոզ)՝ 1, վարսակի (թագանման ժանգ)՝ 0,7, վարունգի ալրացողի (բաց գրունտ)՝ 0,8, (ծածկած գրունտ)՝ 0,6, լոլիկի ալրացողի (բաց գրունտ)՝ 1, (ծածկած գրունտ)` 3, խաղողի վազի (օիդիում)՝ 0,3, խնձորենու ալրացողի` 0,4, սեխի, ձմերուկի ալրացողի՝ 0,3–0,4։

Մշակումներն իրականացվում են վեգետացիայի ընթացքում, վերջինը՝ բերքահավաքից՝ ցորենի համար՝ 20, վարսակի՝ 30, վարունգի (բաց գրունտ)՝ 20,(ծածկած գրունտ)՝ 5, լոլիկի (բաց գրունտ)՝ 20, (ծածկած գրունտ)՝ 10, խաղողի վազի՝ 30, խնձորենու՝ 30, սեխի, ձմերուկի՝ 20 օր առաջ։

Մշակումների առավելագույն քանակը ցորենի համար՝ 2 անգամ, վարսակի՝ 1 համար, վարունգի (բաց գրունտ)՝ 4, (ծածկած գրունտ)՝ 2, լոլիկի (բաց գրունտ)՝ 1, (ծածկած գրունտ)՝ 2, խաղողի վազի՝ 6, խնձորենու՝ 3, իսկ սեխի, ձմերուկի՝ 3։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։