Արմատային փտում

Արմատային փտում, բույսերի հիվանդություն։ Հարուցիչները հիմնականում սնկերն են, երբեմն՝ բակտերիաները։ Փոխանցվում են հողում եղած ծղոտների և բուսական մնացորդների, որոշները՝ սերմնանյութի միջոցով։ Ախտահարում են դաշտավլուկազգի և բակլազգի մշակաբույսերին, բամբակենուն, ճակնդեղին։ Առավել ընկալունակ են նվազաճ բույսերը։

Տեսակներ խմբագրել

Հացահատիկային հասկավոր բույսերի արմատային փտում խմբագրել

Տարածված է հացահատիկացան բոլոր դաշտերում։

Հելմինթոսպորիումային արմատային փտում խմբագրել

Հելմինթոսպորիումային կամ սովորական արմատային փտումից առաջացնում է ծիլերի ոչնչացում, ցողունների հիմքի, քիստերի և հասկային թեփուկների մգացում, տերևների վրա բաց դարչնագույնից մուգ գույնի ձվաձև, ոչ մուգ եզրերով բծերի առաջացում։ Բերքատվությունը նվազում է 15–30%-ով։

Օֆիոբոլուսային արմատային փտում խմբագրել

Հարուցվում է «Ophiobolus graminis» սնկով, հասկակալման սկզբին։ Բույսի աճը դանդաղում է, տերևներն ու ցողունները դառնում են մոխրագույն, հասկերը՝ կանգուն, սպիտակ գույնի, ցանքերում անհավասարաչափ տեղաբաշխված։ Ցողունների հիմքերն ու արմատները մգանում են ու փտում։ Բերքատվությունը նվազում է 15–30%-ով։

Գրականություն խմբագրել

Ա․ Նիկոյան- Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիﬕական և կենսաբանական ﬕջոցներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։