Բացել գլխավոր ցանկը

ԲայԱլեքս (անգլ.՝ ByeAlex, իրական անունը՝ Ալեքս Մարտա, ծնվ. 1984 թ., հունիսի 6, Հունգարիա, Կիշվարդ), հունգարացի երգիչ, ով 2013 թվականին «Kedvesem» երգով ներկայացրել է Հունգարիան Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում[1]:

ԲայԱլեքս
ByeAlex Studio Eurovision 5.jpg
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունԱլեքս Մարտա
Ծնվել էհունիսի 6, 1984 (35 տարեկան)
Կիշվարդա, Սաբոլճ-Սատմար-Բերեգ շրջան, Հունգարիա
ԵրկիրՀունգարիա Հունգարիա, Կիշվադ
ԺանրերԻնդի-փոփ
ՄասնագիտությունԵրգիչ
Գործունեություն2012-ից սկսած
ԼեյբլCLS Music
Կայքbyealex.hu
ByeAlex Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ալեքս Մարտան ծնվել է 1984 թվականի հունիսի 6-ին Կիշվարդում, Հունգարիա: Նա իր նախնական կրթությունը ստացել է Ֆենեշլիտկե գյուղի միջնակարգ դպրոցում, որից հետո սովորել է Միշկոլցի համալսարանի փիլիսոփայության բաժնում։

Ալեքսը երաժշտությամբ սկսել է հետաքրքրվել երիտասարդ տարիքում ստեղծելով տարբեր երգերի ռեմիքսներ, սակայն իր երաժշտական գործնեությունը սկսել է 2012 թվականից՝ թողարկելով իր առաջին սինգլը, որը կոչվում է «Csókolom»: 2013 թվականի մարտին նա «Kedvesem» մասնակցում է Եվրատեսիլի Հունգարիայի ազգային ընտրությանը և ճանաչվում է հաղթող՝ հնարավորություն ստանալով ներկայացնելու Հունգարիան Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում: Մայիսի 16-ին մասնակցելով Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակչին անցնում է եզրափակիչ և մայիսի 18-ին մրցույթի եզրափակչում զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։

ՍկավառակագրությունԽմբագրել

ՍինգլներԽմբագրել

  • «Csókolom!» (2012)
  • «Messziről» (2012)
  • «Láttamoztam» (2012)
  • «Kedvesem» (2012)

ԴուետներԽմբագրել

  • «Te vagy» - Ջոն դը Վալիանտ (2012)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Բրեյ Մարկո։ «Դա ByeAlex-ն է Հունգարիայի համար»։ ԵՀՄ։ Վերցված է 2013, մարտի 3