Բալ (չափման միավոր)

Բալ, հաշվվող մեծության սանդղակի ցուցմունքն արտահայտող միավոր[1]։ «Բալ» բառը թարգմանվում է որպես «գունդ»՝ առարկա, որը կիրառվում էր քվեարկություններում, ընդ որում սև գունդը նշանակում էր քվարկության որոշմանը դեմ, իսկ սպիտակ գունդը որոշման կողմից։ Բալային գնահատականները հիմնականում շատ են հումանիտար առարկաներում[2], հիմնականում հոգեբանության մեջ, հասարակագիտությունում[3] և բժշկությունում, որտեղ բարդ է կամ էլ անհնար է մտցնել հաստատուն բացարձակ միավորները։

Բալը տարբերվում է մյուս միավորներից հաստատուն չափերի բացակայությամբ։ Տարբեր դեպքերում միավորների սանդղակի բաժանման արժեքը և միավորը կարող է լինել տարբեր։ Դրանց վերաբերվում է՝ երկրաշարժերի հզորությունը[4], փոթորկի ուժը, աշակերտի կամ ուսանողի գիտելիքները։ Սանդղակում յուրաքանչյուր բալի աճը կապված է չափվող մեծության աճի հետ, և ընդհակառակը։ Բալային սանդղակում միշտ շարվում են աճով, յուրաքանչյուր նշանակությանը տրվում է մանրամասն և համարժեք նկարագրություն, կոտորակային իմաստ ունեցող միավորները բալային աղյուսակներում չեն պահվում։ Սանդղակի պարունակության անհրաժեշտ ճշտման դեպքում, բալերի քանակը ավելանում է[5]։ Չնայած իմաստի որակյալ բնավորությանը բալերում, նրանց հետ կարելի է կիրառել որոշ թվաբանական գործողություններ՝ գումարել, շտկել, գտնել միջին թվաբանականը, առավելագույն կամ նվազագույն նշանակություն։ Բաժանել կամ բազմապատկել բալերը սովորաբար չի կատարվում։ Երկրաշարժագիտությունում երկրաշաժերի հզորությունը ճշտվում է ինժեներական սեյսմահետախուզության շնորհիվ։

Քննությունների հանձման ժամանակ կան նաև «տուգանային միավորներ», որոնք հանվում են ամբողջ գնահատականից։

Բալերով արտահայտվում են հաջորդ մեծությունները։

Երկրաշարժի ուժգնություն, որակական նկարագրում է երկրաշարժի ազդեցությունը սեյսմոլոգիական գործիքների, մարկանց, կենդանիների վրա, իսկ ոհզոր երկրաշարժերի դեպքում՝գետերի և ռեիլեֆի վրա։ Ռուսաստանում օգտագործվում է ՄՍԿ 64 Մեդվեդեվի, Շպոնխոյերի, Կարնիկի սանդղակը։

Քամու արագություն , մեծությունը մոտավոր որոշվում է մերձերկրյան ընտրված առարկաների և բաց ծովի ալեկոծությունների 10մ բարձրության վրա:Այս մեծությունը չափվում է Բոֆորտի սադղակով։ Մեկ բալը համապատասխանում է ծովի խաղաղությանը, եթե քամու արագությունը 20սմ/վ է։ Ցունամիին (արագությունը 117կմ/ժ-ից ցածր չէ) տրվում է 12 բալ։

Գիտություն ուսումնասիրվող առարկայի գնահատական, Ռուսական ուսուցման մեջ օգտագործվում է հինգ միավորանոց սանդղակ։ 1 միավորը նշանակում է առարկայի չիմացություն, իսկ 5 միավորը, գերազանց իմացություն։

Խցանումները ճանապարհներին, 1 միավորը նշանակում է, որ ճանապարհները բաց են, իսկ 10 միավորը - խցանում է[6]։

Սննդի որակի ցուցանիշ, գինու, պանրի միավորները հիմնականում չափվում են զգացմամբ[7]։

Թոշակի ապահովագրության չափ, Ռուսաստանում բալերը ընդունվել են 2016 թվականի հունվարի 1-ից[8]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «РМГ 29-2013 ГСИ. Метрология. Основные термины и определения, РМГ от 05 декабря 2013 года №29-2013»։ docs.cntd.ru։ Վերցված է 2016-09-14 
  2. http://window.edu.ru/resource/343/42343/files/ch2-1.pdf
  3. Administrator։ «Регистрационные методы определения качества товара, Социологический метод определения качества товара, Балльная оценка при определении показателей качества товара, Основы математико-статистической обработки результатов измерений - Теоретические основы товароведения и экспертизы - Учебные материалы для студентов»։ studme.org։ Վերցված է 2016-09-14 
  4. https://web.archive.org/web/20120118025236/http://ocean.phys.msu.ru/courses/geo/lectures-addons/13/MSK-64.pdf
  5. Л.Н. Брянский НЕПРИЧЕСАННАЯ МЕТРОЛОГИЯ. — 2-ое издание, переработанное и дополненное. — Менделеево: ФГУП «ВНИИФТРИ, 2008. — 276 с. — ISBN ISBN 978-5-903232-08-6
  6. «Как устроен краткосрочный прогноз на Яндекс.Пробках»։ Վերցված է 2016-09-14 
  7. «Шкала баллов качества при дегустации вин»։ eniw.ru։ Վերցված է 2016-09-14 
  8. «Расчёт пенсии в 2016 году | Пенсионный фонд России»։ pensionnyj-fond.ru։ Վերցված է 2016-09-14