Բալլադ քաջարի ասպետ Այվենհոյի մասին

Բալլադ քաջարի ասպետ Այվենհոյի մասին (ռուս.՝ Баллада о доблестном рыцаре Айвенго), անգլիացի գրող Վալտեր Սքոթի «Այվենհո» վեպի հիման վրա 1982 թվականին նկարահանված խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որի ռեժիսորը Սերգեյ Տարասովն է։ 1983 թվականի վարձույթի առաջատար. 9-րդ հորիզոնական, 28.4 մլն. դիտորդ։

Բալլադ քաջարի ասպետ Այվենհոյի մասին
ռուս.՝ Баллада о доблестном рыцаре Айвенго
Երկիր ԽՍՀՄ
Ժանրարկածային ֆիլմ, վեպի էկրանավորում, միջնադարի մասին ֆիլմ և թիկնոցի և սուսերի ֆիլմ
ՀիմքԱյվենհո
Թվական1982
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍերգեյ Տարասով
ԴերակատարներԲորիս Խմելնիցկի, Տամարա Ակուլովա, Լեոնիդ Կուագին, Պետերիս Գաուդինշ, Մայա Բուլգակովա, Յուրի Սմիրնով, Ալգիմանտաս Մասյուլիս, Ռոմուալդս Անցանս, Վիտաուտաս Տոմկուս, Ալեքսանդր Ֆիլիպենկո, Նիկոլայ Դուպակ, Հարի Շվեյց, Գրիգորի Լյամպե, Ալեքսեյ Կոլեսնիկով, Վլադիմիր Տալաշկո, Մարինա Լիբակովա-Կիվանովա, Սերգեյ Տարասով, Բորիս Խիմիչև և Օլեգ Ֆեդուլով
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն92 րոպե

Ֆիլմը շարունակում է կինոռեժիսոր Սերգեյ Տարասովի միջնադարյան Անգլիայի մասին պատմող ֆիլմերի շարքը, որը սկսվել է «Ռոբին Հուդի նետերը» ֆիլմից։ Ռոբին Հուդը` Բորիս Խմելնիցկու կատարմամբ, և նրա ազնվազարմ ավազակների խումբը տվյալ ֆիլմում, առանց փոփոխությունների, տեղափոխում են որպես երկրորդական կերպարներ։

Սյուժե խմբագրել

12-րդ դար, Անգլիա։ Գիշերային խարույկին, որի մոտ տեղավորվել է սաքսոնական ֆեոդալ Սեդրիկը Ռոտերդամից, շքախմբի և զարմուհի լեդի Ռովենայի հետ, մոտենում է Տամպլիերների միաբանության ասպետ-կոմանդոր Բրիան դե Բուագիլբերը։ Սեդրիկը նրան և մոտեցած թափառականին, ով վերադարձել էր Սուրբ Երկրից, տեղ է տալիս խարույկի մոտ։ Սեդրիկի և Բուագիլբերի զրույցի ընթացքում պարզվում է, որ նրանք երկուսն էլ ուղևորվում են Աշբիի մրցաշարին։ Բուագիլբերը պատմում է Խաչակրաց արշավանքում իր մասնակցության մասին և պարծենում է նրանով, որ տամպլիերները եղել են Խաչակիրների բանակի ամենաուժեղ ռազմիկները։ Թափառականը հերքում է և պատմում է երեք ասպետների մասին, ովքեր հաղթել են տաճարականների մրցաշարում։ Թափառականը անվանում է երկուսին, իսկ երրորդի մասին ասում է, որ նրա անունը չի հիշում։ Այդ ժամանակ Բուագիլբերը ընդունում է, որ այդ ասպետը հաղթել է հենց իրեն, և ասպետին կոչում են Այվենհո, որը, ընդ որում, հանդիսանում է Սեդրիկի որդին։ Բուագիլբերը հայտարարում է, որ հաջորդ անգամ պատահելու դեպքում, նա անպայման կհաղթի Այվենհոյին։

Աշբիի ասպետական մրցաշարում, կազմակերպված արքայազն Ջոնի և երեք ասպետ-կազմակերպիչների կողմից, ասպետը, ում դեմքը թաքցրած էր երեսակալով, սուր զենքի մենամարտի է կանչում մրցաշարի կազմակերպիչներից մեկին` Բրիան դե Բուագիլբերին, և հաղթում է նրան, սակայն մրցաշարի կազմակերպիչների պահանջով վերջնականապես չի տապալում նրան։ Անհայտ ասպետը հանդիսանում էր Այվենհոն, Անգլիայի արքա Ռիչարդ Առյուծասիրտի զինակիրը, ով վերադարձել էր Խաչակրաց արշավանքից։ Նաև նրանում կարելի է ճանաչել նախկին թափառականին։ Միայն թե, Սեդրիկը բացարձակապես ուրախ չէ իր որդու հետ հանդիպելուն, քանի որ նրան է մեղադրում թագավորի գերության մեջ։ Այստեղ, Անգլիայում, ստոր դե Բուագիլբերի խարդավանքների արդյունքում, բոլորը Այվենհոյին համարում են դավաճան։ Բացի այդ, երբ պարզվում է, որ Այվենհոն վիրավոր է, լեդի Ռովենայի կարգադրությամբ, ով սիրահարված է շնորհազրկված ասպետին, Սեդրիկը Այվենհոյին վերցնում է իր հետ։

Մրցաշարից վերադառնալիս Սեդրիկի սայլակառքը (ինքը Սեդրիկը, նրա մարդիկ, Սեդրիկի զարմուհի լեդի Ռովենան, մրցաշարում վիրավորված Այվենհոն) ընկնում է դարանի մեջ։ Նրանց գերեվարում են նույն Բրիան դե Բուագիլբերի մարդիկ, ովքեր կերպարանափոխվել են ավազակների։ Գերիներին տեղափոխում են երեք ասպետ-կազմակերպիչներից երկրորդի՝ բարոն Ռեջինալդ Ֆրոն դե Բյոֆի նստավայր՝ Տորկիլստոն ամրոց։ Միայն թե, սայլակառքում գտնվող մարդկանցից մեկին՝ Սեդրիկի ծաղրածու Վամբեին, հաջողվում է աննկատ փախչել։ Նա հայտնվում է ազատության մեջ և շուտով անտառում հանդիպում է Ռոբին Հուդի ավազակախմբին, որոնց ծաղրածուն միանգամից ճանաչում է, քանի որ տեսել էր սըր Ռալֆի՝ Նոթինգհեմի շերիֆի մահապատիժը։ Ռոբին Հուդը լսելով ծաղրածուի պատմությունը գերեվարման մասին, որոշում է գնալ ազնվազարմ արարքի և ազատել գերիներին։

Ռոբին Հուդը գալիս է վանական Տուկի խրճիթ, որտեղ այդ պահին հյուրընկալում է ոմն մարդ, ով իրեն անվանում է Սև Ասպետ, և թախանձագին առաջարկում է վանականին և անծանոթին մասկացություն ունենալ Բրիան դե Բուագիլբերի ճանկերից գերիների ազատագրմանը։ Նրանք, առանց երկմտանքի, համաձայնվում են։

Այդ ժամանակ, ամրոցում գերիների նկատմամբ նրբանկատություն չեն անում։ Սեդրիկին առաջարկում են խոշոր փրկագին վճարել, սակայն միայն իր ազատագրման համար, լեդի Ռովենան պետք է մնա, Բրիան դե Բուագիլբերը որոշում է գրավել նրա սիրտը։ Սեդրիկը հրաժարվում է։ Նրան շղթայում են երկաթե ճաղերին, որի ներքևում գտնվում էր կրակարան։ Այվենհոյին բանտարկում են խուլ ստորգետնյա զնդանում, որտեղ շուտով պետք է մարվի ջահը՝ նրա զնդանի միակ լույսի աղբյուրը։ Ռովենային բերում են սենյակ, որտեղ շուտով հայտնվում է Բրիան դե Բուագիլբերը և փորձում է թախծագորով խոսքերով գտնել նրա սրտի բանալին։ Սակայն Ռովենային նա ատելի է, քանի որ նա դավաճանել է այն ամենին, ինչին հավատում են ասպետները և նրա Միաբանությունը։

Սկսվում է ամրոցի գրոհը։ Սև Ասպետը մենամարտում մահացու վիրավորում է Ռեջինալդ Ֆրոն դե Բյոֆին։ Գերի Ուլրիկան՝ ամրոցի նախկին տեր Տորկիլ Վոլֆհանգերի դուստրը, մահացող Ռեջինալդի հետ խոսակցության ընթացքում «հաշիվ է պահանջում» հանցագործությունների համար, որոնք կատարվել են իր և նրա տոհմի կողմից՝ ընդդեմ Ուլրիկայի և նրա ընտանիքի, որից հետո բարոնը զոհվում է իր կողմից հրդեհված աշտարակում։ Շուտով ամրոցը լցվում է գրոհողներով։ Բրիան դե Բուագիլբերը երկրորդ անգամ է մտնում Ռովենայի մոտ և ասում, որ ամրոցից նրանք կհեռանան միայն միասին։ Ռովենան հասկանում է, որ իր համար միակ ելքը, դա պատուհանից դուրս թռչելն է։ Սակայն այդ պահին սենյակում հայտնվում է Այվենհոն, ով կարողացել է ազատվել ստորգետնյա զնդանի բանտարկությունից։ Այվենհոյի և Բրիան դե Բուագիլբերի միջև մենամարտ է կայանում, որի արդյուքնում վերջինս պարտվում է։ Այվենհոն փրկում է նաև հորը, ով բավականին վնասվել էր կրակից։

Նվաճված ամրոցի հարևանությամբ գտնվող հովտում Սև Ասպետը հայտարարում է ընդհանուր հավաք և բոլորին բացահայտում է, թե ով է նա իրականում։ Պարզվում է, որ դա անձամբ արքա Ռիչարդ Առյուծասիրտն է, ով գաղտնի վերադարձել է Անգլիա։ Բոլորը, բացի Բրիան դե Բուագիլբերից, ծնկի են գալիս իրենց արքայի առջև (տամպլիերները, լինելով միայն Աստծո ծառաները, չեն խոնարհվում միապետների առջև)։ Ռիչարդը բոլորի ներկայությամբ Այվենհոյին մեղադրում է դավաճանության մեջ։ Սակայն Այվենհոյին հաջողվում է ապացուցել արքային, որ ինքը դավաճան չէ, նրան չարախոսել են, և չարախոսել է ոչ այլք, քան Բրիան դե Բուագիլբերը։ Վերջինս դա հաստատում է արքայի առջև։ Ռիչարդը չի սպանում Բրիան դե Բուագիլբերին, այլ բաց է թողնում նրան այն պայմանով, որ նա անմիջապես լքի Անգլիան, քանի որ «առյուծը լեշով չի սնվում»։ Ռիչարդը Ռոբին Հուդին առաջարկում է ծառայության անցնել իր մոտ, սակայն վերջինս հրաժարվում է, չնայած, որ արժանանում է արքայական ներման՝ Շերվուդում ավազակային գործունեության համար։

Նույն պահին արքա Ռիչարդը և Սեդրիկը օրհնում են Այվենհոյի և լեդի Ռովենայի ամուսնական միությունը։ Այնուհետև Ռիչարդը Այվենհոյի հհետ հեռանում է «այցելելու» իր եղբայր Ջոնին՝ գահի հավակնորդին։

Դերերում խմբագրել

  • Տամարա Ակուլովա - լեդի Ռովենա (ձայնավորել է Օլգա Օստրոումովան)
  • Պետերիս Գաուդինշ - Այվենհո
  • Բորիս Խիմիչև - Բրիան դե Բուագիլբեր
  • Լեոնիդ Կուագին - Սեդրիկ Ռոտերվուդսկի, Այվենհոյի հայրը
  • Ռոմուալդս Անցանս- արքա Ռիչարդ Առյուծասիրտ (ձայնավորել է Սերգեյ Մալիշևսկին)
  • Մայա Բուլգակովա - Ուլրիկա (գրքում հայտնի է նաև որպես Ուլֆրիդա), սպանված Տորկիլ Վոլֆհանգերի դուստրը
  • Յուրի Սմիրնով - վանական Տուկ
  • Ալգիմանտաս Մասյուլիս- Արքայազն Ջոն, արքա Ռիչարդի եղբայրը
  • Վիտաուտաս Տոմկուս - բարոն Ռեջինալդ Ֆրոն դե Բյոֆ
  • Ալեկսանդր Ֆիլիպենկո - ծաղրածու Վամբա
  • Բորիս Խմելնիցկի - Ռոբին Հուդ
  • Նիկոլայ Դուպակ - աբբա Էյմեր
  • Հարիյ Շվեյց - բանտապան Ժիլ
  • Գրիգորի Լյամպե - Իսահակ, հրեա-վաշխառու
  • Ալեկսեյ Կոլեսնիկ - Ժակ, Բուագիլբերի դրուժինայի մարտիկ
  • Վիտալի Զդորովեցկի - դրվագային դեր
  • Վլադիմիր Տալաշկո - Մանս, Ֆրոն դե Բյոֆի դրուշինայի մարտիկ
  • Օլեգ Ֆեդուլով - ասպետ
  • Վիտալի Բելյակով - դրվագային դեր
  • Վիկտոր Վուկոլ - դրվագային դեր
  • Ալեկսեյ Կոնյաշին - դրվագային դեր
  • Մարինա Լիբակովա-Լիվանովա - Ռևեկա, Իսահակի դուստրը
  • Միխայիլ Ռոզնաով - Ռոբին Հուդի անտառային ավազակախմբի անդամ
  • Սերգեյ Տարասով - Ռոբին Հուդի անտառային ավազակախմբի անդամ

Երաժշտություն խմբագրել

Ֆիլմի բալլադների հեղինակ և կատարող Վլադիմիր Վիսոցկի։

  • Բալլադ ազատ նետերի մասին։
  • Բալլադ սիրո մասին։
  • Բալլադ կռվի մասին։
  • Բալլադ ժամանակի մասին։

Նկարահանումներ խմբագրել

  • Ֆիլմում ներգրավվել են Վլադիմիր Վիսոցկու 4 բալլադներ, որոնք գրվել են 1975 թվականին հատուկ «Ռոբին Հուդի նետերը» ֆիլմի համար, սակայն արգելվել են գրաքննության կողմից։
  • Շատ մարտական տեսարանների նկարահանումները իրականացել են Խոտինական ամրոցում (Արևմտյան Ուկրաինա), որը կառուցվել է XV դարի վերջում մոլդովացի մեծատոհմիկ Ստեֆան Մեծի հրամանով։
  • Հարձակվողական հագուստի պատրաստման համար, հիմնականում Ռեջինալդ Ֆրոն դե Բյոֆի, Բրիան դե Բուագիլբերի, Ուիլֆրեդ Այվենհոյի և Սև Ասպետի (Ռիչարդ Առյուծասիրտի) սաղավարտների ժամանակ, զինագործներն ու նկարողները հագուստի համար օգտվել են 1977 թվականի ֆրանսիական տեղեկատուներից՝ Լիլիան և Ֆրեդ Ֆունկեն «Սպառազինության և մարտական հագուստի հանրագիտարան։ Միջնադար և Վերածննդի ժամանակաշրջան։ VIII—XV դարեր» («Le costume, l`armure et les armes au temps de la chevalerie. Le siecle de la Renaissance»)։

Արտաքին հղումներ խմբագրել