Բալի տերևները հնուց ի վեր օգտագործվել են ոչ միայն բանջարեղենային թթու դնելու կամ պահածոյացնելու ժամանակ, այլև եփել են և օգտագործել որպես թեյ, քանի որ տերևների մեջ օգտակար նյութերն ավելի պակաս չեն, քան բալի պտուղներում։ Բալի տերևները շատ օգտակար են սակավարյունության դեպքում՝ շնորհիվ իրենց կազմության մեջ մտնող երկաթի և ֆոլաթթվի՝ օրգանիզմին անհրաժեշտ հարաբերակցության։ Նորահաս բալի տերևները և ճյուղերը պարունակում են դաբաղող նյութեր, ուստի դրացից պատրաստված եփուկը շատ օգտակար է փորլուծության և աղիների բորբոքումների ժամանակ։ Այս թեյն օգտակար է նաև արյունատար անոթների համար, շնորհիվ իրենց կազմության մեջ մտնող կումարին նյութի՝ նվազեցնում են տրոբների առաջացման հավանականությունը և արյան ճնշումը։

Արյան բարձր ճնշման դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել բալենու տերևներից պատրաստված թուրմ.

  • 1 ճաշի գդալ չորացրած, մանրացրած տերևների վրա լցնել 1 բաժակ եռման ջուր (չեռացնել), թողնել մնա 30 րոպե, քամել, ավելացնել եռման ջուր նախնական ծավալի չափով և խմել օրվա ընթացքում։

Այս թուրմն օգտագործում են նաև կոկորդի բորբոքումների, ինչպես նաև անգինայի դեպքերում՝ ողողումներ անելու համար։