Բալի սեզոն
«Բալի սեզոն» (թուրքերեն՝ Kiraz Mevsim), թուրքական հեռուստատեսային մելոդրամա, որի գլխավոր դերերում հանդես են գալիս Օզգե Գյուրելը և Սերքան Չայօղլուն։ Հեռուստասերիալի պրեմիերան տեղի է ունեցել 2014 թվականի հուլիսի 4-ին FOX հեռուստաընկերությամբ։ Հայտարարվել էր, որ երկրորդ եթերաշրջանի պրեմիերան տեղի է ունենալու 2015 թվականի սեպտեմբերի 19-ին, սակայն կայացել է նույն տարվա հոկտեմբերի 3-ին։ Վերջին սերիան ցուցադրվել է 2015 թվականի նոյեմբերի 28-ին[1]։ Սերիաների ընդհանուր քանակը 59-ն է, որոնցից յուրաքանչյուրը տևում է 90 րոպե։
Բալի սեզոն | |
---|---|
![]() | |
Ժանր | մելոդրամա, Ռոմանտիկություն և կատակերգական հեռուստասերիալ |
Թեմա | սեր |
Երկիր | ![]() |
Գլխավոր դերերում | Օզգե Գյուրել Սերքան Չայօղլու Նիլպերի Շահինքայա Դագհան Քյուլյեղեչ Նիհալ Իշըքսաչան Մեհթի Արաս Այդըն Ֆաթմա Թոփթաշ Սերքան Բյորեքյեմեզ Նեսլիհան Էլդան Հաքան Չիմենսեր |
Նկարահանման վայր | Ստամբուլ |
Եթերաշրջանների քանակ | 2 |
Սերիաների քանակ | 59 |
Էկրաններին է | հուլիսի 4, 2014-ից նոյեմբերի 28, 2015-ը |
Հեռուստաալիք | Fox Entertainment Group |
Պաշտոնական կայքէջ Պաշտոնական կայքէջ Պաշտոնական կայքէջ Պաշտոնական կայքէջ Պաշտոնական կայքէջ |
Սյուժե Խմբագրել
Հեռուստասերիալի գլխավոր դերասանուհին Օյքյու անունով մի աղջիկ է։ Երիտասարդ և գեղեցիկ Օյքյուն առաջարկում է ծանոթանալ իր հետ, որ իմանանք նրա դրամատիկ պատմությունը, որը լի է սիրով և ռոմանտիկայով։
Օյքյուն սիրահարվել էր դեռ վաղ տարիքում, այդ իսկ պատճառով իրավիճակը հեշտ չէր։ Դեռ երեխա տարիքում նա գաղտնի սիրահարված է եղել Մեթե անունով մի երիտասարդի։ Աղջկա համար ծանր տեսնել, որ երիտասարդ տղան նրա վրա ուշադրություն չի դարձնում և Օյքյուին ընդունում է որպես իր քրոջ։ Ավելի ուշ, Մեթեն սիրահարվում է Օյքյուի մտերիմ ընկերուհուն Շեյմային։ Անհայտ է, թե ինչպես կդասավորվեին հարաբերությունները սիրային այս եռանկյունում, եթե ճակատագիրը Օյքյուին և Արազին չմիավորեր։ Այդ հանդիպումը դարձավ կարևոր, եթե ոչ որոշիչ։ Տարբեր հանգամանքներ ստիպեցին երիտասարդներին մտերմանալ։ Օյքյուն հասկանում է, որ ինքը հանդիպել է իր իրական սիրուն[2]։
Դերասաններ և կերպարներ Խմբագրել
Դերասան | Կերպար | Դեր |
---|---|---|
Օզգե Գյուրել | Օյքյու | Գլխավոր դեր |
Սերքան Չայօղլու | Այազ | Գլխավոր դեր |
Նիլպերի Շահինքայա | Շեյմա | Գլխավոր դեր |
Դագհան Քյուլեղեչ | Մեթե | Գլխավոր դեր |
Նիհալ Իշըքսաչան | Բուրջու | Գլխավոր դեր |
Արաս Այդըն | Էմրե | Գլխավոր դեր |
Ֆաթմա Թոփթաշ | Սիբել | Գլխավոր դեր |
Սերքան Բյորեքյեմեզ | Իլքեր | Գլխավոր դեր |
Նեսլիհան Էլդան | Օնեմ | Գլխավոր դեր |
Նեզիհ Ջիհան Աքսոյ | Օլջայ | |
Այշեգյուլ Յունսալ | Մերալ | |
Թամեր Բերքե Սարըքայա | Ջեմ Աջար | |
Հաքան Չիմենսեր | Բյուլենթ | |
Ժալե Արըքան | Մոնիկա | |
Աթիլլա Սարալ | Մեհմեդ | |
Ջանա Սանան | Գյուլսերեն Չեթին | |
Դիլայ Էքմեքչիօղլու | Յաղմուր | |
Օզգյուր Չեվիք | Դերին | |
Բուրաք Սահան Գյոնյուլթաշ | Դողան Չեթին | |
Սերդար Չաքմաք | Ռըզա | |
Ջիհաթ Թամեր | Սալիհ Աջար | |
Քուբիլայ Փեբեքլիօղլու | Օրհան Չեթին |
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Is Kiraz Mevsimi heading towards a Finale? | İzleyici Platformu»։ www.izleyiciplatformu.com (թուրքերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-14-ին։ Վերցված է 2018-06-02
- ↑ «Вишневый сезон - канал Ю Все серии (2016) смотреть онлайн на русском языке»։ Վերցված է 2018-06-02