Բալթյան օդային ոստիկանություն

Բալթյան օդային ոստիկանություն, խաղաղապահ առաքելություններ իրականացնող, Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) արագ արձագանքման խմբեր, որոնց գործունեությունը նպատակաուղղված է Բալթյան երկրների պետությունների՝ Էստոնիայի, Լիտվայի և Լատվիայի միջազգայնորեն ճանաչված բացարձակ օդային տարածքի պաշտպանությանը[1]։

Բալթյան օդային ոստիկանություն

ՄԹ ռազմաօդային ուժերի «Eurofighter Typhoon» կործանիչը ուղեկցում է «Sukhoi Su-27» կործանիչին՝ Բալթյան օդային գոտում, հունիս, 2014
Տեսակռազմական կազմավորում
Հիմնադրվածմարտի 30, 2004
Լուծարվածմինչ օրս գործում է
ՏեղագրությունԷստոնիա Էստոնիա
Լիտվա Լիտվա
Լատվիա Լատվիա
ՏարածաշրջանԲալթյան երկրներ
Հիմնական մարմինՆԱՏՕ Հյուսիսատլանտյան դաշինք

Գործառություններ խմբագրել

Օդային ոստիկանության ինստիտուտի գործառույթների մեջ է մտնում անկախ պետությունների օդային տարածքի նկատմամբ բացառիկ և լրիվ ինքնիշխան սկզբունքի պաշտպանությունը։ Այդ սկզբունքը հաստատված է 1944 թվականին ընդունված Չիկագոյի կոնվենցիայով, ինչպես նաև նշյալ երկրների ազգային օրենսդրությամբ։ Օդային տարածության նկատմամբ ինքնիշխանության սկզբունքի հիմնական բովանդակությունն այն է, որ պետությունները, իրականացնելով իրենց օդային տարածության նկատմամբ բացառիկ ինքնիշխանություն, ինքնուրույն են սահմանում իրենց օդային տարածքի օգտագործման իրավական ռեժիմը։

Ընդհանուր առմամբ Հյուսիսատլանտյան դաշինքը ապահովում է Չիկագոյի կոնվենցիայի իրավակիրառությունը։ Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի արագ արձագանքման խմբերի գործառնությունների մեջ է մտնում նաև Չիկագոյի կոնվենցիայի եզրափակիչ ակտով սահմանված բացառելիության և արտակարգ իրավիճակային սկզբունքների անխախտելիության պաշտպանությունը[2]։

Առաքելություններ խմբագրել

1970-ական թվականներից ի վեր Հյուսիսատլանտյան դաշինքը ստեղծել է օդային հսկողության և օդային ավազանի կառավարման միջոցների համապարփակ համակարգ, որն իրականացվել է «թիրախային գոտում» գտնվող համագործակցող պետություններին հատկացվող արագ արձագանքման խմբերի միջոցով։

2004 թվականի մարտից (Բալթյան երկրների ՆԱՏՕ-ին միանալուն պես) Հյուսիսատլանտյան դաշինքը ձեռնամուխ է լինում երեք օրվա ընթացքում Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի օդային տարածքի նկատմամբ պաշտպանական համակարգերի ստեղծմանը։ Ցանկացած շտաբ-կայանին հատկացվում է միջինում չորս կործանիչ ինքնաթիռներ՝ 50-100 հոգանոց անձնակազմով։ Այս աշխատանքների համար ՆԱՏՕ-ն ամեն տարի հատկացնում է շուրջ 3,5 միլիոն եվրո։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. CAOC Finderup 1993-2013 Արխիվացված Հուլիս 22, 2015 Wayback Machine
  2. «L'A.M. assicura lo spazio aereo albanese» (Italian). Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 20-ին. «L'Aeronautica Militare assicura già dal 2007, con i propri velivoli, l'"Air Policing" dello spazio aereo sloveno.»{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)