Բաթումի մզկիթ
մզկիթ
Բաթումի մզկիթ (վրաց.՝ ბათუმის მეჩეთი), մզկիթ Սև ծովի ափին՝ Բաթում քաղաքում, Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում։ Ծառայում է տեղի մուսուլման համայնքին։ Կառուցվել է մուսուլման, վրացի ազնվական Ասլան բեկ Խիմշիաշվիլի ընտանիքի պատվերով 1886 թվականին։ Մզկիթի որմնանկարների հեղինակները Լազ եղբայրներն են։ Մզկիթը հայտնի է նաև «Կենտրոնի մզկիթ» (վրաց.՝ ორთა ჯამე) անվամբ, որովհետև նախկին 3 մզկիթներից պահպանվել է միայն կենտրոնում (մեջտեղում) գտնվողը[1]։
Բաթումի մզկիթ ბათუმის მეჩეთი | |
---|---|
![]() | |
Տեսակ | մզկիթ |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Բաթում |
Հիմնվել է | 1886 |
Կառուցման սկիզբ | 1886 |
Ճարտարապետություն | |
![]() | |
![]() |
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Official website of Batumi. Retrieved on May 10, 2009