Բազմամյան ցորեն, ցորենի ենթատեսակ (Triticum agropyrotriticum ssp. perenne), որն ընդունակ է աճել ու հատիկի բերք տալ 2–3 տարվա ընթացքում։ Փորձարարական ճանապարհով ստացել է ռուս ընտրա-սերումնաբան Ն.Վ. Ցիցինը (փափուկ ցորենը սեզի հետ հիբրիդացնելով` հետագա միջհիբրիդային խաչասերմամբ և ընտրությամբ)։ 1970-ական թվականներիին ստացված բազմամյա ցորենի լավագույն սորտերը (M 706, M 63, M 78) կարճացողուն են (չեն պառկում), կյանքի 2-րդ և 3-րդ տարիներին պահպանում են 70 և 50% աճունակ բույսեր, հիվանդադիմացկուն են, սակայն բերքատվությամբ զիջում են միամյա ենթատեսակներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։