Վիքիպեդիայում կան հոդվածներ Իսահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Բագրատ Հովհաննեսի Իսահակյան (դեկտեմբերի 25, 1904(1904-12-25)[1], Նոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[2] - հոկտեմբերի 26, 1974(1974-10-26)[1], Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]), զրահատանկային զորքերի գեներալ-մայոր (1954

Բագրատ Իսահակյան
դեկտեմբերի 25, 1904(1904-12-25)[1] - հոկտեմբերի 26, 1974(1974-10-26)[1] (69 տարեկան)
ԾննդավայրՆոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[2]
Մահվան վայրՄինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Զորատեսակտանկային զորքեր[2]
Կոչումգեներալ-մայոր[2]
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ[2]
ԿրթությունՅու. Ա. Գագարինի անվան ռազմաօդային ակադեմիա (1941)[2] և Military Academy of Field Anti-Aircraft Defense named after Marshal of the Soviet Union A.M. Vasilevsky? (1949)[2]
Պարգևներ
Լենինի շքանշան, Կարմիր դրոշի շքանշան, Կարմիր դրոշի շքանշան, «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Բագրատ Իսահակյանը ծնվել է 1904 թվականին շուշեցի այգեգործի ընտանիքում։ 1920 թվականին կամավոր ընդունվում է 18-րդ հրաձգային դիվիզիա, ապա ծառայում է 9-րդ բանակի զորամասերում։ Սովորում ու ավարտում է Երևանի Մյասնիկյանի անվան ռազմական դպրոցը, ապա երկար ժամանակ ծառայում է Հայկական դիվիզիայի զորամասերում՝ 2-րդ գնդում, Լենինականում և Դիլիջանում։ Իսահակյանը 1929 թվականից մինչև 1938 թվականը ծառայել է 66-րդ Կովկասյան հեծյալ գնդում, եղել է դասակի, էսկադրոնի հրամանատար, գնդի դպրոցի պետ, գնդի շտաբի պետի օգնական և ապա գնդի շտաբի պետ։ 1938 թվականի աշնանը նրան տեղափոխում են Պսկովի 25-րդ հեծելազորային դիվիզիան և նշանակում 63-րդ հեծյալ գնդի հրամանատար։

Մայոր Իսահակյանի հրամանատարությամբ գործող 63-րդ հեծյալ գունդը ակտիվ մասնակցություն է ունենում սպիտակ ֆինների դեմ կռիվներին։

Հեծելազորային միավորումները վերակազմելու հետևանքով, փոխգնդապետ Իսահակյանին նշանակում են Լվովի զինվորական օկրուգի 1-ին տանկային դիվիզիայի 1-ին մոտոհրաձգային գնդի հրամանատար։

Շարային ուսուցման աշխատանքների մեծ փորձ ունեցող Իսահակյանը, ավարտելով Ռազմական ակադեմիայի օպերատիվ ֆակուլտետը, նշանակվում է 3-րդ մեխանիկական կորպուսի 1-ին մոտոցիկլետային գնդի հրամանատար։

Հայրենական Մեծ պատերազմի նախօրյակին Իսահակյանի հրամանատարությամբ գործող 1-ին մոտոցիկլետային գունդը գտնվում էր Արևելյան Պրուսիայի սահմանամերձ գոտում։ Երբ Գերմանիան հարձակվում է ԽՍՀՄ-ի վրա, Իսահակյանի զորամասը 2-րդ տանկային դիվիզիայի հետ միասին առաջին համազարկերը տվեց գերմանացիներին։

Վելիկիե Լուկիի ուղղությամբ Բեժանիցի բնակավայրի և Լոկնյա գետի արանքում թշնամու առաջխաղացումը կանգնեցնելու համար մղվող անզիջում կռիվներից մեկի ժամանակ փոխգնդապետ Իսահակյանը կոնտուզիա է ստանում։ Կարճ ժամանակում նա բուժվում է և ստանում նոր նշանակում 16-րդ հեծելազորային դիվիզիայի 260-րդ հեծյալ գնդի հրամանատար, ապա ստանում է գնդապետի կոչում, վարում է 111-րդ հեծելազորային դիվիզիայի շտաբի պետի պաշտոնը և մասնակցում է Վոլգոգրադի պաշտպանության մարտերին, իսկ 1943 թվականին 8-րդ բանակի հետ մասնակցում է Կովկասի համար մղվող մարտերին։

Գվարդիայի գնդապետ Իսահակյանը այնուհետև ծառայում է Ուկրաինական 2-րդ ռազմաճակատում իբրև Վոլգոդրադյան տանկային բրիգադի հրամանատար։ Ռազմաճակատի զորքերի հետ թշնամուն կրնկակոխ հետապնդելով, գնդապետ Իսահակյանի տանկային բրիգադը ակտիվ մասնակցություն է ունենում Կորսուն-Շևշենկովյան հայտնի օպերացիային։

Նույն տանկային զորամասում Իսահակյանը ծառայեց մինչև 1951 թվականը։ Հետպատերազմյան շրջանում նա վարում է մի շարք դիվիզիաների, կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոններ։ Գվարդիայի գնդապետ Իսահակյանը 1949 թվականին ավարտում է Մոսկվայի Տանկային զորքերի զինվորական ակադեմիան։

ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը 1954 թվականի մայիսին գվարդիայի գնդապետ Բագրատ Իսահակյանին շնորհում է տանկային զորքերի գեներալ-մայորի զինվորական կոչում։

Հայրենական Մեծ պատերազմի տարիներին պարգևատրվել է Լենինի, Կարմիր Դրոշի երկու, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի, Կարմիր Աստղի շքանշաններով և մի շարք մեդալներով, ինչպես նաև լեհական կառավարության «Զվիցենստվո ի վլնոստ» մեդալով[4]։ ԽՄԿԿ անդամ 1931 թվականից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://am.hayazg.info/index.php?curid=6504
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. Բագրատ Իսահակյանի մասին Anunner.com կայքում
  4. Տանկային զորքերի գեներալ-մայոր Բագրատ Իսահակյան։ Արմո Մալխասյան, Սովետական բանակի հայ գործիչները, Ե., Հայպետհրատ, 1963, էջ 421-423։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 392