Վիքիպեդիայում կան հոդվածներ Ենոքյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Բագրատ Ջանիկի Ենոքյան (հունիսի 19, 1963, Վեդի), հայ դեղագետ-քիմիկոս, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետի[1] դեկան։

Բագրատ Ենոքյան
Ծնվել էհունիսի 19, 1963 (60 տարեկան)
ԾննդավայրՀայաստան Հայաստան, Վեդի
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական բժշկական ինստիտուտ
Մասնագիտությունդեղագետ-քիմիկոս
Կոչումդոցենտ
Գիտական աստիճանքիմիական գիտությունների թեկնածու
ԱշխատավայրԵՊԲՀ

Կենսագրություն խմբագրել

Բագրատ Ենոքյանը ծնվել է 1963 թվականի հունիսի 19-ին Արարատի մարզի Վեդի քաղաքում։ 1970-1980 թթ․ սովորել է Վեդիի թիվ 1 միջնակարգ դպրոցում, 1980-1985 թթ․՝ Երևանի պետական բժշկական ինստիտուտի դեղագործական ֆակուլտետում։ 1985-1988 թթ․ մասնագիտացել է Երևանի Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի ասպիրնատուրայում։

1989-1990 թթ. – ք. Երևան, Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տեխնոլոգիական լաբորատորիա` տեխնոլոգ,

1990-1991 թթ. –ԵՊԲՀ դեղերի տեխնոլոգիայի ամբիոն` ասիստենտ,

1995 թվականից - ԵՊԲՀ դեղերի տեխնոլոգիայի ամբիոն` դոցենտ,

1994-1997 թթ. - ԵՊԲՀ բժշկակականխարգելիչ և դեղագիտական ֆակուլտետների դեկանի տեղակալ,

1997-1999 թթ.- ԵՊԲՀ ստոմատոլոգիական և դեղագիտական ֆակուլտետների դեկանի տեղակալ,

1999-2000 թթ. – ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի դեկան,

2000-2011 թթ. –ԵՊԲՀ օտարերկրյա ուսանողների նախապատրաստական ուսուցման բաժնի պետ,

2011 թ. օգոստոսի 25-ից` ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, այնուհետև՝ մինչ օրս դեկան։

Այլ տվյալներ խմբագրել

1990 թ. – ք. Երևան, պետական համալսարան` պաշտպանել է թեկնածուական թեզ՝ ստանալով քիմիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան,

2000 թ․ պարգևատրվել է ԵՊԲՀ ոսկե մեդալով, 2010 թվականին՝ ՀՀ Կրթության և գիտության նախարարի շնորհակալագրով, 2015 թվականին՝ Վարչապետի շնորհակալագրով[2]։

2005 թ. – ք. Երևան, ստացել է դոցենտի գիտական կոչում։

15 գիտական հոդվածների հեղինակ է։

Ունի բժշկական ծառայության պահեստի սպայի զինվորական կոչում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ysmu.am https://ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2022 թ․ հունվարի 2-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  2. «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am. Վերցված է 2022 թ․ հունվարի 2-ին.