Բագրատ Ալեքյան

հայ լրագրող
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բագրատ Ալեքյան (այլ կիրառումներ)

Բագրատ Գևորգի Ալեքյան (ապրիլի 12, 1949(1949-04-12)[1], Կարզախ, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, լրագրող։ Հայաստանի գրողների միության անդամ (1988 թվականից)[2]։

Բագրատ Ալեքյան
Ծնվել էապրիլի 12, 1949(1949-04-12)[1] (73 տարեկան)
ԾննդավայրԿարզախ, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունլրագրող
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ
ԱնդամակցությունՀԳՄ
Բագրատ Ալեքյան Վիքիքաղվածքում
Բագրատ Ալեքյան Վիքիդարանում

ԿենսագրությունԽմբագրել

Բագրատ Ալեքյանը ծնվել է Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում։ 1973 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ 1991-1993 թվականներին՝ «Հայ գրող» թերթի խմբագիր, 1993-1996 թվականներին՝ «Պարույր Սևակ», 2002 թվականից՝ Հայաստանի գրողների միության հրատարակչությունների տնօրեն[3]։

Հեղինակ է «Բաց արմատներ» (1960 թվական), «Բառերի լույսը» (1984 թվական), «Ծանրացող երակ» (1989 թվական), «Վարուժան» (1995 թվական), «Արծվախաչ» (2001 թվական), «Դարավերջի քամին» (2004 թվական) և այլ գրքերի[2]։

ՄրցանակներԽմբագրել

  • ՀԳՄ Պարույր Սևակի անվան մրցանակ
  • Վախթանգ Անանյանի անվան մանկապատանեկան գրականության մրցանակ «Լեռան թագը» գրքի համար, 2012 թվական
  • «Գրականություն պատանիներին» մրցանակաբաշխության պոեզիայի անվանակարգում արժանացել է առաջին մրցանակի, 2006 թվական

ԵրկերԽմբագրել

  • Լեռան թագը, Երևան, 2012
  • Մերկ Լեռը, Երևան, 2010
  • Հրաբխե գիշերներ, Երևան, 2008
  • Դարավերջի քամին, Երևան, 2004
  • Բաց արմատներ, Երևան, 1980
  • «Ահավոր ողջույն»[4]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=15623
  2. 2,0 2,1 Բագրատ Ալեքյանի կենսագրությունը ՀԳՄ կայքում
  3. Ով ով է. ՀայԵրևան Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  4. ««Ահավոր ողջույն» գրքի շնորհանդեսը | Գրական Թերթ»։ www.grakantert.am։ Վերցված է 2017-04-12 

Արտաքին հղումներԽմբագրել