Բաբկեն Հարությունյան (թատերագետ)

հայ թատերագետ
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բաբկեն Հարությունյան (այլ կիրառումներ)

Բաբկեն Բարեղամի Հարությունյան (փետրվարի 2, 1925(1925-02-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 27, 2015(2015-04-27), Մոսկվա, Ռուսաստան[1]), հայ թատերագետ, արվեստագիտության դոկտոր (1970)։

Բաբկեն Հարությունյան
Ծնվել էփետրվարի 20, 1925 (96 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 27, 2015(2015-04-27) (90 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի թատերական ինստիտուտ
Մասնագիտությունթատերագետ
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ

ԿենսագրությունԽմբագրել

1949 թվականին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը։ 1954 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում։

Հեղինակ է «Հայ-ռուսական թատերական կապերը» (1955, հայերեն, 1956, ռուսերեն), «Ռուսական դրամատուրգիան սովետահայ բեմում» (1957, ռուսերեն), «Արմեն Գուլակյան» (1964) աշխատությունների, ինչպես և սովետահայ թատրոնի պատմության՝ «Սովետական դրամատիկական թատրոնի պատմություն» բազմահատորյակում (1966-1969 թթ., ռուսերեն, վեց հատորով)։ Կազմել է «Սուրեն խաչատուրյան» (1969, ռուսերեն), «Արմեն Գուլակյան» (1979) ժողովածուները։ Հայ թատերագիտության մեջ մեծ ներդրում է Հայաստանի «Սովետահայ թատրոնի տարեգրություն» (գիրք 1-2, 1961-1969) և «XIX-XX դդ. հայ թատրոնի տարեգրություն» (հ.1, 1980) աշխատությունը, որն ընդգրկում է 1801-1960 թվականներին՝ հայ ժողովրդի թատերական արվեստի փաստական պատմությունը։ Եղել է «Թատերական հանրագիտարան»-ի (Մոսկվա, 1961-1967, հինգ հատորով) գիտական խորհրդատու և հայ թատրոնին առնչվող բազմաթիվ հոդվածների հեղինակ։

1990-ականներին տեղափոխվել է Մոսկվա։ Վերջին տարիներին հեղինակել է «Վահրամ Փափազյան» (2012) և «Պետրոս Ադամյան» (2013) աշխատությունները։

ԵրկերԽմբագրել

  • Արմեն Գուլակյան, աշխատություն, 1964 թ.:
  • Սուրեն Խաչատուրյան, աշխատություն, 1969 թ.:
  • Ռուբեն Զարյան, ժողովածու, 1980 թ.:
  • Սունդուկյանի անվան թատրոն. 1922-1982 թթ., ալբոմ, 1989 թ.:
  • Սովետահայ թատրոնի տարեգրություն, գիրք 1-2, 1961-1969 թթ.:
  • 19-20-րդ դարերի հայ թատրոնի տարեգրություն, հատոր 1-3, 1980-1981 թթ.:
  • Հայ խորհրդային թատրոն. 1917-1977 թթ., աշխատություն, 1985 թ.:
  • Հայ-ռուսական թատերական կապերը։ Համառոտ ակնարկ. Երևան։ ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1955 թ.:
  • Армяно-русские театральные связи. Ереван: Армгосиздат, 1956:
  • Русская драматургия на армянской советской сцене. Ереван: Изд-во АН АрмССР, 1957:
  • Արմեն Գուլակյան։ Կյանքի և ստեղծագործության տարեգրություն, 1899–1960 թթ.. Երևան։
  • Հայ խորհրդային թատրոն, 1917–1977 թթ.. Երևան։ Սովետական գրող, 1985 թ.:
  • Հովհաննես Աբելյան։ Կյանքի և ստեղծագործության տարեգրություն, 1865–1936 թթ.. Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատարակություն, 1987 թ.:
  • Սունդուկյանի անվան թատրոն։ (1922–1982). Երևան։ Խորհրդային գրող, 1989 թ.:
  • Խորհրդահայ թատրոնի տարեգրություն, EPH hratarakchʻutʻyunԵՊՀ հրատարակչություն, 2008, 504 էջ[2]։
  • Эпоха и личность. Рубен Зарян: к 100-летию со дня рождения. Ереван: Изд-во РАУ, 2010 թ.:
  • Վահրամ Փափազյան։ Կյանքի և ստեղծագործության տարեգրություն, 1888–1968 թթ. Երևան։ ԵՊՀ հրատարակություն, 2012 թ. :
  • Армянский театр XIX–XX веков. М.: Гуманитарий, 2012:
  • Պետրոս Ադամյան։ Կյանքի և ստեղծագործության տարեգրություն, 1849–1891 թթ. Երևան։ ԵՊՀ հրատարակություն, 784 էջ, 2013 թ.[3]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Арутюнян Бабкен Барегамович — Энциклопедия фонда «Хайазг»
  2. Հարությունյան Բաբկեն (2008)։ Խորհրդահայ թատրոնի տարեգրություն (հայերեն)։ EPH hratarakchʻutʻyun։ ISBN 9785808410121 
  3. Հարությունյան Բաբկեն (2013)։ Պետրոս Ադամյան։ կյանքի եվ ստեղծագործության տարեգրություն 1849-1891 (հայերեն)։ ԵՊՀ հրատ.։ ISBN 9785808418257 

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 318